ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 23.11.2024, 21:22
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 2
Հյուրեր: 2
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Մայիս » 31 » Պատգամավորները լիազորվեցին /ԿԸՀ—ում հանձնվեցին մանդատները/
10:35
Պատգամավորները լիազորվեցին /ԿԸՀ—ում հանձնվեցին մանդատները/

ՀՀ հինգերորդ գումարման Ազգային ժողովում մանդատներ ձեռք բերելու համար քաղաքական ուժերի միջեւ ընթացող ընտրապայքարը արդեն ավարտված է։ Ընտրություններում բնակչության վստահության քվեն ստացած թեկնածուները երեկ ԿԸՀ—ում ստացան մանդատներ։ 
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը նշեց, որ բարեփոխված օրենսգիրքն ապահովեց ընտրական գործընթացի լիակատար թափանցիկությունը եւ հրապարակայնությունը, որը այդ գործընթացի բոլոր մասնակիցներին հնարավորություն տվեց իրականացնելու լիակատար վերահսկողություն։
«Հարգելի պատգամավորներ, կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ձեզ տրվում է վկայական, որն իրենով մարմնավորում է ընտրողի կողմից տրված թե՛ կողմ եւ թե՛ դեմ քվեները, ժողովրդի կողմից տրված վստահությունը, արվածի գնահատականն ու դեռ անելիքի սպասումը»,– նշեց Տ. Մուկուչյանը։
Հինգերորդ գումարման Ազգային ժողովում Հայաստանի հանրապետական կուսակցությունը մեծամասնություն է կազմում՝ համամասնական 40 եւ մեծամասնական 29 մանդատներով (69 մանդատ)։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը 28 համամասնական եւ 9 մեծամասնական մանդատներ կունենա (37), «Հայ ազգային կոնգրես» դաշինքը՝ 7 համամասնական, «Օրինաց երկիր» եւ ՀՅ Դաշնակցություն կուսակցությունները՝ 5—ական համամասնական եւ 1—ական մեծամասնական (6—ական) եւ «Ժառանգությունը»՝ 5 համամասնական։ Խորհրդարանում ներկայացված կլինի նաեւ անկուսակցական մեկ պատգամավոր։
Մանդատները ստացան նախ մեծամասնական, ապա՝ համամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորները։ Առաջինը մանդատ ստացավ մեծամասնական ընտրակարգով առաջին ընտրատարածքից ընտրված Ռուբեն Հայրապետյանը։
Պատգամավորական իր մանդատը ստանալուց հետո ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը լրագրողներին վստահեցրեց, որ ֆուտբոլի Հայաստանի հավաքականի առաջիկա կարեւոր հանդիպումներից հետո, հատկապես եթե դրանք ավարտվեն մեր հաղթանակով, նոր կմտածի օրենսդրական գործունեության մասին։
Մեծամասնական ընտրակարգով թիվ 2 ընտրատարածքից պատգամավոր ընտրված Սամվել Ֆարմանյանի համար պատգամավորական մանդատ ստանալը նախեւառաջ առաջացրել է պատասխանատվության զգացում։ Նա պատրաստվում է ԱԺ—ում ակտիվ գործունեություն ծավալել, պահպանել մշտական կապ ընտրողների հետ։ Այդպիսով փորձել տարբեր հարցերի շուրջ խորհրդակցել իր ընտրատարածքի բնակիչների հետ եւ միասնական կարծիքը ներկայացնել ԱԺ—ում։ «Պետք չէ մոռանալ, որ ընտրություններն ընդամենը երկու տասնօրյակ առաջ են ավարտվել, իսկ մինչ ընտրությունների ավարտը մեզանից յուրաքանչյուրը խոստումներ է տվել քաղաքացիներին, որոնց մասին էլ չպետք է մոռանա»,–Ասաց Ս. Ֆարմանյանը։ Նա խոստանում է ո՛չ քվեարկել ուրիշի փոխարեն, ո՛չ էլ թույլ տալ, որ իր փոխարեն քվեարկեն։ Նա նշեց մի քանի առաջնահերթություններ, որոնցով զբաղվելու կարիք կա։ Առաջինը աշխատատեղերի ստեղծումն է, որը նշանակում է աջակցություն փոքր եւ միջին ձեռնարկություններին։ Իսկ երկրորդ կարեւոր ուղղությունը երիտասարդ ընտանիքներին բնակարաններով ապահովելու խնդիրն է, որպեսզի հնարավորինս խթանվի նոր ընտանիքների ձեւավորումը։ 
ԱԺ պատգամավորը նաեւ պատրաստվում է լուծել իր ընտրատարածքում գոյություն ունեցող մի շարք խնդիրներ՝ կապված կրթական, առողջապահական հաստատությունների, առանձին թաղամասերի հետ։ «Ինձնից պահանջվում է ամեն ինչ անել, որ հինգ տարի անց  կարողանամ ուղիղ նայել իմ ընտրատարածքի յուրաքանչյուր ընտրողի աչքերին՝ ե՛ւ ինձ ընտրած, ե՛ւ դեմ քվեարկած»,–ասաց նա։
ՀՀԿ պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանը փորձելու է խորհրդարանում որպես մշակույթի գործիչ՝ բերել մի մշակույթ, որի արդյունքում վիրավորական վեճեր չեն լինի, որտեղ մեկը մյուսի փոխարեն չի քվեարկի, կլինեն հասուն բանավեճեր։ Նա վստահեցրեց, որ չնայած իր զբաղվածությանը, հասցնելու է ներկա լինել ԱԺ նիստերին։
ՀՀԿ պատգամավոր Կարինե Աճեմյանը «ՀՀ»—ին ասաց, որ սեպտեմբերից, երբ ԱԺ—ն սկսի իր լիարժեք գործունեությունը, նա կգործի ավելի մեծ պատասխանատվությամբ. «Անելիքներս հստակ գիտեմ օրենսդրական եւ քաղաքական դաշտում, կշարունակեմ այնպիսի ոգով, ինչպիսին որ եղել է նախորդ տարիներին։ Կրկին ընտրվելու կապակցությամբ շատ հպարտ եմ։ Կարծում եմ, որ յուրաքանչյուր պատգամավոր պետք է հստակ իմանա այն պատասխանատվությունը, որ իր վրա դրված է եւ պետք է արդարացնի դա, անպայման աշխատի եւ այն ոգեւորվածությունը, որ այսօր կա՝ ներդնի իր աշխատանքում»։ Տիկին Աճեմյանն առաջնահերթ է համարում, որ երկրում օրենսդրությունը կատարելագործվի. «Մենք ամեն ինչ անելու ենք, որ օրենքները ավելի լավը դառնան եւ ամենակարեւորը՝ կյանքի կոչվեն, չմնան թղթի վրա»։
«Մենք շատ բարձր տրամադրությամբ ենք եկել ստանալու մեր մանդատները։ Ինձ թվում է, որ ունենք անելիքներ օրենսդիր դաշտում, որովհետեւ ԲՀԿ—ն հավաքել է կես միլիոն ձայն, մենք մեր նախընտրական ծրագրում ունենք տրված շատ խոստումներ, որոնք պետք է կատարել՝ ունենալով ե՛ւ հանձնաժողովի նախագահի տեղեր, ե՛ւ հանձնաժողովի փոխնախագահներ։ Մենք ունենք գերակա ուղղություններ, որը գյուղատնտեսությունն է, մանր եւ միջին բիզնեսը, սոցիալական ոլորտը։ Ունենք նաեւ շրջանառության մեջ գտվող օրենքի նախագծեր, որոնք անպայման կփորձենք կյանքի կոչել»,– ասաց ԱԺ նախկին փոխնախագահ ԲՀԿ—ական Սամվել Բալասանյանը։
Մեկ այլ ԲՀԿ—ական Վարդան Օսկանյանն էլ հարցին, թե հնարավո՞ր է, որ ԲՀԿ—ն գալիք նախագահական ընտրություններում սեփական թեկնածուն առաջադրի՝ նշեց, որ այդ մասին վաղ է խոսելը։
Ինչ վերաբերում է ԲՀԿ խորհրդարանական գործունեությանը, Վ. Օսկանյանը ասաց. «Մենք ճիշտին ճիշտ ենք ասելու, սխալին՝ սխալ եւ փորձելու ենք իրական փոփոխություն բերել։ Ընտրարշավի ժամանակ ԲՀԿ—ն խոսել է իսկական փոփոխություններից՝ ե՛ւ քաղաքական, ե՛ւ սոցիալական, ե՛ւ տնտեսական... խոստումներ ենք տվել ու խոսել ենք ծրագրերից եւ հետամուտ ենք լինելու այդ ծրագրերի իրականացմանը։
Եթե կբերվեն օրենքներ, որոնք համապատասխանում են ԲՀԿ—ի ծրագրերին, մենք կընդունենք դրանք, իսկ եթե կլինեն այնպիսիները, որոնք չեն համապատասխանում, կպայքարենք դրանց դեմ»։
Իսկ կոալիցիա չկազմելու մասին Օսկանյանն ասաց, որ որոշակի բովանդակային տարբերություններ են եղել. «Պաշտոնները բացարձակապես կապ չեն ունեցել, քանի որ քննարկումները ընթացել են միայն ծրագրերի մասով»։
Վերջում էլ՝ անդրադառնալով այն հարցին, թե արդյո՞ք հավանական է, որ ԲՀԿ—ն վեց—յոթ ամսից այդուհանդերձ վերադառնա կոալիցիա, շեշտեց, որ դրանք միայն կարծիքներ են։
Նշենք, որ այսօր նորընտիր Ազգային ժողովը կգումարի իր առաջին նիստը, որը կվարի տարիքով ամենատարեց թեկնածուն՝ Մկրտիչ Մինասյանը։ hhpress.am
Լիլիթ ԱՍԱՏՐՅԱՆ

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 550 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մայիս 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024