ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Չորեքշաբթի, 24.04.2024, 15:03
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Դեկտեմբեր » 3 » Քննարկվում է ԵՏՄ—ին միանալու պայմանագիրը /ՀՀ Ազգային ժողովը շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը/
15:44
Քննարկվում է ԵՏՄ—ին միանալու պայմանագիրը /ՀՀ Ազգային ժողովը շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը/

ՀՀ Ազգային ժողովը երեկ շարունակել է հերթական քառօրյա նիստերի աշխատանքը՝ քվեարկությամբ ընդունելով նախորդ օրը քննարկված օրինագծերը, բացառությամբ Ռուբիկ Հակոբյանի հեղինակած «ՀՀ ընտրական օրենսգիրքը բարեփոխելու մասին» ԱԺ որոշման նախագծի, հայտնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
Քվեարկությունների ավարտից հետո պատգամավորները շարունակել են քննարկել «2014 թ. հոկտեմբերի 10–ին Մինսկում ստորագրված» Հայաստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թ. մայիսի 29–ի պայմանագրին միանալու մասին» պայմանագիրը։ Հիմնական զեկուցող, ՀՀ ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանը շարունակել է պատասխանել պատգամավորների հարցերին, որոնք վերաբերում էին ԵՏՄ անդամակցությունից հետո ապրանքների հնարավոր թանկացմանը, ապրանքների ներմուծման եւ արտահանման ծավալներին եւ ցանկին, գիտության ոլորտի բարեփոխումներին, ներմուծվող ապրանքների դրույքաչափերին, գործարար միջավայրի բարելավմանը, օտարերկրյա ներդրումների հնարավորությանը, պայմանագրին միանալու նպատակահարմարությանը եւ այլն։
Պայմանագրի վերաբերյալ ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը։ Նա կարեւորել է ԵՏՄ–ին Հայաստանի միանալու գործընթացը եւ համոզմունք հայտնել, որ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցումը կխթանի Հայաստանի տնտեսության աճը եւ նոր հնարավորություններ կբացի։ Վարդան Այվազյանը եւս պատասխանել է պատգամավորներին հետաքրքրող հարցերին եւ մտահոգություններին։
Պայմանագրի վերաբերյալ եզրակացություն է ներկայացրել նաեւ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը, որի նախագահ Արտակ Զաքարյանը տեղեկացրել է, որ իր ղեկավարած հանձնաժողովը թեեւ գլխադասային չէ, այնուամենայնիվ, հաշվի առնելով պայմանագրի կարեւորությունը, ԱԺ կանոնակարգի համաձայն քննարկել է այն եւ տվել դրական եզրակացություն։ Պայմանագրին կողմ է քվեարկել հանձնաժողովի 11 անդամ, դեմ են եղել 3–ը։ Նրա խոսքով՝ պատմական նշանակության այս պայմանագիրը կարեւոր է մեր երկրի համար թե տնտեսական, թե իրավական, թե քաղաքական առումներով։
Պայմանագրի քննարկումը կշարունակվի ԱԺ այսօրվա նիստում։
Վերջին նիստի մեկ ժամը ԱԺ կանոնակարգի համաձայն հատկացվել է պատգամավորների հայտարարություններին։
Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 363 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Դեկտեմբեր 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024