ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 23.11.2024, 20:59
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Մայիս » 31 » Տնտեսական զարգացման ակտիվացման նոր հեռանկար
10:37
Տնտեսական զարգացման ակտիվացման նոր հեռանկար

Երեւանում երեկ տեղի ունեցավ Հայաստան—Եվրամիություն առեւտրի, տնտեսական եւ համապատասխան իրավական հարցերով համագործակցության ենթակոմիտեի 11—րդ նիստը։ Նիստի համանախագահներն էին՝ հայկական կողմից՝ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գարեգին Մելքոնյանը, եվրոպական կողմից՝ Առեւտրի գլխավոր տնօրինության, Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի բաժնի պետ Լյուք Պիեր Դեվինյեն։ Ի դեպ, ենթակոմիտեի հիմնադրման վերաբերյալ որոշումը կայացվել է ՀՀ ու ԵՀ ու նրա անդամ պետությունների միջեւ կնքված գործընկերության եւ համագործակցության մասին համաձայնագրի հիմամբ ստեղծված ՀՀ—ԵՄ համագործակցության կոմիտեի 1—ին նիստի ժամանակ, իսկ ենթակոմիտեի առաջին նիստը տեղի է ունեցել Երեւանում՝ 2000թ. հուլիսի 18—ին։
Նիստի անցկացումը համընկնում է ՀՀ—ԵՄ խոր եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագրի շուրջ բանակցությունների բովանդակային մեկնարկին։ Այդ առումով, ինչպես լրագրողների հետ զրույցում նշեց Գ. Մելքոնյանը, նիստը կարեւոր նշանակություն ունի մեր երկրի համար, քանի որ քննարկվող թեմաները նույնպես առնչություն ունեն ազատ առեւտրի բանակցային գործընթացի հետ եւ ներառված են լինելու Ազատ առեւտրի համաձայնագրի փաթեթում։ Իսկ նիստի ընթացքում կողմերը քննարկեցին մի շարք հարցեր՝ ընդհանուր մակրոտնտեսական հարցերը ՀՀ—ում, ՀՀ—ի՝ միջազգային ֆինանսական հաստատությունների հետ համագործակցության զարգացումները, ներկա զարգացումները երկկողմ առեւտրում, ԵՄ կողմից ՀՀ—ին տրամադրվող արտոնությունների ընդհանրացված համակարգը (GSP+), հիշյալ բանակցային գործընթացի ներկա վիճակն ու զարգացումները։ Այս ամենին զուգահեռ հավելենք նաեւ ստանդարտացման, տեխնիկական կանոնակարգերի, համապատասխանության հավաստման, սանիտարական եւ բուսասանիտարական միջոցների, մտավոր սեփականության, պետական գնումների, ներդրումային միջավայրի բարելավման, ընկերությունների հիմնադրման, հաշվապահության եւ աուդիտի, ֆինանսական ծառայությունների, կապիտալի տեղաշարժի եւ ընթացիկ վճարումների ոլորտներին առնչվող հարցերը, ինչպես նաեւ բարեփոխումներն ու զարգացումները հարկային ու մաքսային բնագավառներում, մրցակցության, ձեռնարկությունների ոլորտում իրականացվող քաղաքականությունը, նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը։
Գ. Մելքոնյանը տեղեկացրեց, որ հունիսի 19—20—ը Բրյուսելում կմեկնարկի ՀՀ—ԵՄ խոր եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագրի շուրջ բանակցային գործընթացի առաջին փուլը։ «Մայիսի 3—ին Բրյուսելում անցկացրեցինք բանակցությունների, այսպես կոչված, «զրո ռաունդը», որը ինչ—որ առումով գործընթացի մեկնարկի համար նախապատրաստական եւ մոտեցումների ամբողջականացման նպատակ ուներ»։ Ըստ ՀՀ էկոնոմիկայի փոխնախարարի, ազատ առեւտրի համաձայնագիրը Հայաստանի համար կարեւոր նշանակություն ունի, քանի որ այն մեծածավալ հնարավորություն է ստեղծում Հայաստանի տնտեսության արտաքին առեւտրային գործունեությանն առնչվող բոլոր հնարավոր ոլորտներում, «այն է՝ աճ, զարգացում եւ բարեփոխում ապահովելու ճանապարհով եվրոպական մակարդակ հաստատել Հայաստանի բոլոր ոլորտների համար։ Սա նշանակում է, որ Հայաստանի համար ոչ միայն բացվում է ազատ առեւտրի հնարավորություն ԵՄ շուկայում, այլ նաեւ մեր երկրում կլինի տնտեսական զարգացման ակտիվացում»։ Այս միտքն ընդգծելուց հետո փոխնախարարը հավելեց, թե այդպիսով սպառման մեծ շուկան կխթանի Հայաստանի տնտեսական զարգացումը ոչ միայն քանակական, այլ որակական առումով (ինչու ոչ, հավելենք սպասարկման որակի բարձրացման հանգամանքը), քանի որ Եվրոպա կարող են առաքվել միայն որակյալ ապրանքներ, ինչը կխթանի նոր հզորությունների ու տեխնոլոգիաների ներմուծումն ու մրցակցությունը։
Ի միջի այլոց, ԵՄ—ն (27 երկիրը միասին) Հայաստանի համար արտաքին առեւտրի առաջին գործընկերն է համարվում եւ մեր երկրի տնտեսությունում կարեւորագույն ներդրողներից մեկը նաեւ։ Հայաստանից արտահանման հաշվեկշռի 47%—ը եվրոպական երկրների բաժինն է, ինչը «լրջագույն ցուցանիշ է»։
«Կարծում եմ,—ասաց Գ. Մելքոնյանը,— սա արդեն ցույց է տալիս, թե ԵՄ 27 երկրները, որպես տնտեսական գործընկեր, Հայաստանի համար ինչպիսի նշանակություն ունեն»։ Այս համապատկերում պետք է ուշադրություն դարձնել մեկ այլ խնդրի եւս. մեր երկրից արտահանվող ապրանքները պետք է լինեն ավելի տարատեսակացված եւ մրցունակ (ազատ առեւտրային պայմանները կնպաստեն այս հնարավորությունների ստեղծմանը)։
Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի բաժնի պետ Լյուք Պիեր Դեվինյեին խնդրեցինք խոսել բանակցությունների ընթացքից։ 
Նա նշեց, որ Հայաստանի եւ ԵՄ—ի միջեւ գործընթացը սկսվել է այս տարեսկզբին, եւ դա հիմնված էր Եվրոպական հանձնաժողովի այն զեկույցի վրա, որն ասում էր, թե Հայաստանի իշխանությունները երկրում բարեփոխումների ուղղությամբ բավականաչափ քայլեր են արել, ուստի այդ պատճառով հնարավոր դարձավ սկսել այս գործընթացը. «Հայաստանը բարեփոխումների իրականացման արդյունքում հասել է այն մակարդակին, որ ԵՄ—ն պատրաստ է Հայաստանի հետ սկսել այդ բանակցությունները։ 
Իհարկե շատ բաներ դեռ արված չեն, բայց հուսով ենք, որ ձեւավորվելիք նոր կառավարությունն էլ նույն ձեւով կշարունակի բարեփոխումներ իրականացնել այն ժամանակահատվածում, երբ մենք խոր եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները կշարունակենք եւ կհասցնենք ավարտին, ու պակաս մնացած բարեփոխումներն էլ լրացված կլինեն, եւ հենց այդ ժամանակ Հայաստանը պատրաստ կլինի համաձայնագրի վերջնական ստորագրմանը։ 
Պետք է կարեւորեմ մի բան. այս ամենից առաջին հերթին կշահի Հայաստանի բիզնեսը ու նաեւ՝ սպառողը (նկատի ունի առաջին հերթին ստանդարտացման ոլորտում բարեփոխումները)»։
Իսկ թե երբ վերջնականապես գործողության մեջ կդրվի համաձայնագիրը, Լյուք Պիեր Դեվինյեն չասաց. «Դա քաղաքական որոշում է, եւ ես չէ որ պետք է ասեմ, բայց մենք կայուն արագությամբ կաշխատենք, որպեսզի չորակազրկենք բովանդակությունը»։ hhpress.am
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 520 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մայիս 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024