ՀՀ նախկին արտգործնախարար, ԲՀԿ վերջերս անդամակցած Վարդան Օսկանյանը պատասխանել է Civilnet փորձագիտական կենտրոնի որոշ հարցերի.
-Պարոն Օսկանյան, ինչպե՞ս կգնահատեք ընտրությունների արդյունքները: -Ես
համոզված եմ, որ ընտրությունների հրապարակված արդյունքները չեն արտացոլում
ժողովրդի կամքը: Բացատրեմ՝ ինչու: Ասվում է, որ քվեարկել է ավելի քան 1,5
միլիոն քաղաքացի, որը մոտավորապես 160 հազարով ավելի է 2007թ.
խորհրդարանական ընտրություններին քվեարկածների թվից, այն դեպքում, երբ
2007-ից այս կողմ Հայաստանից հեռացել է շուրջ նույնքան մարդ: Սա նշանակում
է, որ քվեարկողների թիվը ուռճացված է մի քանի հարյուր հազարով, և պարզ է,
թե այդ ձայները ուր են գնում: Զուտ թվաբանական այս կասկածը ամրագրվեց նաև
քվեարկածների ուռճացված ցուցակների հրապարակումով, ինչպես նաև բոլոր այն
ինստիտուցիոնալ խախտումներով, որոնք տեղի ունեցան ընտրության օրվա առաջին
ժամից սկսած: Ուստի, եթե այդ քվեարկողների ուռճացված քանակը հանենք
ընդհանուր գումարից և այդքան թիվ նվազեցնենք իշխող կուսակցության ստցած
ընդհանուր թվից, բոլոր կուսակցությունները կուենային իրենց ճիշտ
հարաբերակցությունը, որի դեպքում խորհրդարանում քաղաքական ուժերի բոլորովին
այլ կոնֆիգուրացիա կլիներ:
-Հանրապետական կուսակցությունն
իր ստացած քվեներով կարող է միայնակ կառավարություն կազմել: Այս
պայմաններում հնարավոր համարո՞ւմ եք կոալիցիան, եթե ԲՀԿ-ին նման առաջարկ
լինի: -Ես կտրականապես դեմ կլինեմ նման կոալիցիային: Ես
հաճախ եմ ասել, որ եթե մի քաղաքական ուժ միայնակ բացարձակ մեծամասնություն
ունի, նրա հետ կոալիցիա կազմելը որևէ խնդիր չի լուծում և որևէ հակաշիռ չի
ստեղծում խորհրդարանում:
|