ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 27.04.2024, 04:49
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Մայիս » 8 » Ընտրախախտումների հեղինակները կպատժվեն /Գլխավոր դատախազությունը երեք հաղորդման հիման վրա քրեական գործ է հարուցել/
14:38
Ընտրախախտումների հեղինակները կպատժվեն /Գլխավոր դատախազությունը երեք հաղորդման հիման վրա քրեական գործ է հարուցել/

ՀՀ ոստիկանության օպերատիվ շտաբից հայտնում են, որ 2012 թ. մայիսի 6—ի ժամը 8.00—ից մինչեւ մայիսի 7—ի ժամը 6.00—ի դրությամբ ՀՀ ոստիկանության օպերատիվ շտաբում ԱԺ պատգամավորների ընտրության ընթացքի վերաբերյալ ստացվել է 129 տեղեկություն՝ ընտրատարածքների մոտ մարդկանց կուտակումների, խուլիգանական գործողությունների, ընտրացուցակների անճշտությունների, քվեաթերթիկների պակասի, ընտրությունների ընթացքին եւ ԶԼՄ—ների ներկայացուցիչների աշխատանքին խոչընդոտելու, կրկնակի ընտրության փորձի, ընտրակաշառքի, հակաքարոզչության եւ այլ խախտումների վերաբերյալ։
Ոստիկանությունում գործող «Թեժ գծով» ստացվել է 27 տեղեկություն, հերթապահ մասեր՝ 59, ինտերնետային կայքերից՝ 41, դիտորդներից՝ 2 տեղեկություն։
Տեղեկությունների իսկությունը ճշտելու ուղղությամբ անհապաղ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ, նախապատրաստվել են նյութեր, ոստիկանության պաշտոնական կայքէջում տեղադրվել եւ ԶԼՄ—ներին է տրամադրվել հիսունից ավելի պարզաբանում։
Տեղեկությունների մի մասը հերքվել է, մյուսներով քննությունը շարունակվում է։

***
ՀՀ Ազգային ժողովի 2012թ. մայիսի 6—ի ընտրությունների ընթացքում ժամը 23։00—ի դրությամբ ՀՀ գլխավոր դատախազությունն ընթացք է տվել 84 հաղորդման, որոնցից 20—ը ստացվել է ՀՀ գլխավոր դատախազությունում գործող թեժ գծով, իսկ 50—ին ընթացք է տրվել՝ դատախազության կողմից իրականացված զանգվածային լրատվամիջոցների մոնիտորինգի արդյունքում։
ՀՀ գլխավոր դատախազությունից «Արմենպրեսին» տեղեկացրին, որ քննարկման արդյունքներով հարուցվել է 3 քրեական գործ՝ 2—ը ՀՀ քրեական օրենսգրքի 1542—րդ հոդվածով, 1—ը՝ 316—րդ հոդվածի 1—ին մասով։ Ստացված հաղորդումներից 1—ով տրվել է պարզաբանում, 1—ն ուղարկվել է ԿԸՀ—ի քննարկմանը, իսկ 79—ով ստուգումները շարունակվում են։

***
Հայաստանի Հանրապետության ընդհանուր իրավասության դատարաններում ընտրողների ցուցակների ճշգրտման վերաբերյալ 2012 թվականի մայիսի 6—ին, ժամը 08։00—20։00—ն ստացվել է 16 հայցադիմում։ Ինչպես «Արմենպրեսին» տեղեկացրին ՀՀ դատական դեպարտամենտից, Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք—Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ստացվել է 3 հայցադիմում, որոնցից 2—ի վերաբերյալ դատարանը կայացրել է հայցադիմումի ընդունումը մերժելու մասին որոշում, իսկ 1—ով հայցը մերժվել է անհիմն լինելու հիմքով։ Երեւան քաղաքի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ստացվել է 6 հայցադիմում, որոնցից 5—ով ընտրողների ցուցակում ճշգրտում կամ ուղղում կատարելու պահանջը բավարարվել է, իսկ 1—ի վերաբերյալ կայացվել է հայցադիմումի ընդունումը մերժելու մասին որոշում։ Երեւան քաղաքի Արաբկիր եւ Քանաքեռ—Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ստացվել է 2 հայցադիմում, որոնցից 1—ի վերաբերյալ դատարանը կայացրել է հայցադիմումի ընդունումը մերժելու մասին որոշում, իսկ 1—ը՝ նույն պահանջով, բավարարվել։

***
Մարդու իրավունքների պաշտպանի 116 թեժ գիծը նախընտրական շրջանում եւ ընտրությունների օրը գործել է շուրջօրյա. ընդհանուր առմամբ պաշտպանը ընտրական իրավունքների իրացման վերաբերյալ ստացել է 310 ահազանգ, տեղեկացնում Է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը։ Նախընտրական քարոզչության ընթացքում ստացվել է 106 ահազանգ. 64–ը՝ Երեւանից, 42–ը՝ մարզերից։
Ընտրության օրը ստացվել է 204 ահազանգ. 114–ը՝ Երեւանից, 90–ը՝ մարզերից։ Ստացված ահազանգերով պաշտպանի արագ արձագանքման խմբերը 119 դեպքերում տեղում տրամադրել են իրավական աջակցություն։
Ստացված ահազանգերի, դիմումների եւ զանգվածային լրատվամիջոցներում տեղ գտած հրապարակումների հիման վրա պաշտպանի կողմից հարուցվել է 78 վարույթ։ Վարույթ ընդունված գործերից երեքն ավարտվել են, իսկ մնացածն ուսումնասիրության փուլում են։
Պաշտպանի կողմից հարուցված վարույթներով գրություններ են ուղարկվել ՀՀ ոստիկանություն, ՀՀ դատախազություն, ՀՀ կենտրոնական եւ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներ, տեղական ինքնակառավարման մարմիններ, ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարություն։
Պաշտպանի երեւանյան եւ մարզային գրասենյակները, 116 թեժ գծի եւ արագ արձագանքման ծառայությունները դեռեւս շարունակում են ստանալ ահազանգեր եւ պատրաստ են ընտրական իրավունքների եւ այլ խնդիրներով աջակցել շահագրգիռ անձանց։
Առաջնորդվելով մարդու իրավունքների պաշտպանի մասին ՀՀ օրենքի 17—րդ հոդվածով՝ պաշտպանը որոշում է կայացրել հանդես գալ 2012թ. մայիսի 6—ի ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների վերաբերյալ արտահերթ զեկույցով, որը կպատրաստվի հարուցված վարույթների արդյունքների եւ պաշտպանի աշխատակազմի կողմից իրականացվող հետընտրական գործընթացների մշտադիտարկման հիման վրա։
Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 464 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մայիս 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024