ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 26.04.2024, 03:33
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Մայիս » 21 » Ընտրություններում մեծ առաջընթաց է արձանագրվել /Կարծում է ՀՀ–ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը/
12:00
Ընտրություններում մեծ առաջընթաց է արձանագրվել /Կարծում է ՀՀ–ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը/

Հայաստանում ԱՄՆ—ի դեսպան Ջոն Հեֆերնը կարծում է, որ մայիսի 6—ին կայացած խորհրդարանական ընտրություններում մեծ առաջընթաց է արձանագրվել։
«Մենք ուշադրությամբ եւ մոտիկից հետեւել ենք ընտրություններին։ Կարծում ենք, որ մեծ առաջընթաց է արձանագրվել. մեծ առաջընթաց մի քանի առանցքային ուղղություններում՝ լրատվամիջոցներից օգտվելու առումով վիճակը շատ ավելի լավ էր, քան նախկինում, եւ սա լավ բան է, ընտրատեղամասերում ամեն ինչ ըստ կարգի էր եւ թափանցիկ, հանձնաժողովների անդամները պատրաստված էին, ընտրատեղամասերում տեսախցիկներ էին տեղադրված։
Այսինքն՝ շատ դրական զարգացումներ կային այս ընտրություններում»,–ուրբաթ օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Ջոն Հեֆերնը։
Հեֆերնը նաեւ տեղեկացրեց, թե իրենք աշխատում են Հայաստանի իշխանությունների հետ՝ ընտրություններում տեղ գտած խնդիրները վերացնելու համար։
«Մենք փորձում ենք հնարավորինս օգտակար լինել կառավարության, իշխող ու ընդդիմադիր կուսակցությունների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների եւ լրատվամիջոցների հետ աշխատանքում։
Մենք անում ենք ամեն ինչ, ինչ կարող ենք՝ օգտակար լինելու համար»,–վստահեցրեց ԱՄՆ—ի դեսպանը։ hhpress.am
Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 413 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մայիս 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024