ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Երեքշաբթի, 24.04.2018, 16:33
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [480]
Կրթություն և գիտություն [33]
Մարզային [14]
Պաշտոնական [404]
Մշակույթ [14]
Հասարակություն [702]
Սպորտ [1]
Տեսակետ [40]
Տարածաշրջան [69]
Զանազան [146]
Քաղաքականություն [550]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Ապրիլ » 10 » Արմեն Սարգսյանն ընդունել է կառավարության հրաժարականը
11:01
Արմեն Սարգսյանն ընդունել է կառավարության հրաժարականը

Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 212 հոդվածով՝ վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին է ներկայացրել կառավարության հրաժարականի դիմումը։ Հանրապետության նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը, հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։
Կառավարության անդամները կշարունակեն իրենց պարտականությունների կատարումը մինչեւ նոր կառավարության կազմավորումը։
Առանձնազրույցից հետո նախագահ Արմեն Սարգսյանը եւ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը հանդիպում են ունեցել ԶԼՄ ներկայացուցիչների հետ, ամփոփել հանդիպման արդյունքները եւ պատասխանել լրագրողներին հետաքրքրող հարցերին։
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել կառավարության հրաժարականը ներկայացրած Կարեն Կարապետյանին բեղմնավոր եւ արդյունավետ աշխատանքի համար։ «Արմենպրեսի» փոխանցմամբ, այս մասին Սարգսյանը հայտնել է Կարապետյանի հետ հանդիպումից հետո ԶԼՄ—ների հետ զրույցում։
«Մի քանի րոպե առաջ հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանը ներկայացրել է իր եւ կառավարության հրաժարականը։ Առաջնորդվելով ՀՀ Սահմանադրությամբ՝ ընդունել եմ հրաժականը եւ ստորագրել համապատասխան հրամանագիրը՝ հանրապետության նախագահի առաջին հրամանագիրը, որով այս պահից Կարեն Կարապետյանը եւ կառավարությունը շարունակելու են իրենց գործունեությունը՝ որպես գործող կառավարություն։
Կարճ զրույցի ընթացքում ես պարոն Կարապետյանին եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնեցի իր վերջին շրջանի գործունեության, բեղմնավոր եւ արդյունավետ աշխատանքի համար։ Հույս հայտնեցի ու նաեւ վստահ եմ, որ Կարեն Կարապետյանը ոչ միայն այս կարճ ժամանակահատվածում շարունակելու է աշխատանքը որպես ժամանակավոր կառավարության ղեկավար, այլեւ հետագայում եւս այս կամ այն ձեւով իր ներդրումն է բերելու եւ կառավարությունում, եւ Հայաստանի Հանրապետությունում, քանի որ տաղանդավոր մարդիկ, տաղանդավոր գործիչները, ինչպիսին Կարեն Կարապետյանն է, ցավոք սրտի շատ չեն։ Հուսամ՝ ապագայում ավելին կլինեն։ Կրկին ուզում եմ շնորհակալություն հայտնել եւ հաջողություն մաղթել»,–ասել է Արմեն Սարգսյանը։
Իր հերթին վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը նշել է, որ նախագահ Արմեն Սարգսյանի հետ ունի շատ ջերմ ու լավ հարաբերություններ։
«Նախ եւ առաջ, ես կրկին կցանկանայի շնորհավորել Արմեն Սարգսյանին՝ այս բարձր պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։ Ինչպես տեղեկացաք, քիչ առաջ ես նրան ներկայացրել եմ մեր կառավարության հրաժարականի դիմումը։ Պարոն Արմեն Սարգսյանի հետ ունենք շատ ջերմ ու լավ հարաբերություններ։ Մենք երկար ժամանակ է, ինչ ճանաչում ենք միմյանց։ Մենք բարեկամներ ենք եւ համախոհներ։ Վստահ եմ, որ պարոն Արմեն Սարգսյանի գալով՝ նոր շունչ կմտնի կառավարման համակարգ, եւ իրականացվող բարեփոխումներին նոր թափ կտրվի»,–նշել է Կարեն Կարապետյանը։

Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 4 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Մուտքի ձև

Որոնել

Զամբյուղ
Ձեր զամբյուղը դատարկ է

Օրացույց
«  Ապրիլ 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2018