ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Չորեքշաբթի, 19.12.2018, 14:07
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [563]
Կրթություն և գիտություն [37]
Մարզային [14]
Պաշտոնական [446]
Մշակույթ [14]
Հասարակություն [752]
Սպորտ [1]
Տեսակետ [46]
Տարածաշրջան [71]
Զանազան [164]
Քաղաքականություն [597]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Ապրիլ » 04

1918թ. մայիսի 1—5—ը Թիֆլիսում ձեւավորվեց անդրկովկասյան խաղաղարար պատվիրակության՝ Բաթում ուղարկվելիք բազմանդամ կազմ՝ 45 հոգի։ Նրանցից 6—ը պատվիրակության անդամներ էին, իսկ 39—ը՝ խորհրդականներ, քարտուղարներ, զինվորականներ եւ այլն։ Նման մեծաքանակ կազմը վկայում էր անդրկովկասյան երեք գլխավոր ազգերի ներկայացուցիչների միջեւ սուր հակասությունների եւ փոխադարձ անվստահության մասին։ 
Պատվիրակությունը գլխավորում էր Անդրկովկասյան հանրապետության արտաքին գործերի նախարար Ա. Չխենկելին, որը միաժամանակ ներկայացնում էր Վրաստանի շահերը։ Վրաց պատվիրակության երկրորդ անդամը Ն. Նիկոլաձեն էր, գլխավոր խորհրդականները՝ Զ. Ավալովը եւ Ռիխիլաձեն, իսկ հայկական կողմից ներկայացված էին Ալ. Խատիսյանը եւ Հ. Քաջազնունին (խորհրդականներ՝ Ս. Վրացյան, Մ. Պապաջանյան, Հ. Օհանջանյան եւ ուրիշներ)։ Թաթարներից ընդգրկվեցին Մ. Հաջինսկին, Մ. Ռասուլ—Զադեն եւ այլք։
Թուրքական պատվիրակության նախագահն էր արդարադատության եւ արտաքին գործերի նախարար Հալիլ—բեյը։ Պատվիրակության կազմում էին նաեւ Կովկասյան ռազմաճակատի թուրքական բանակի գլխավոր հրամանատար Վեհիբ փաշան, Թեֆիկ Սելիմը եւ Նասրեդդին բեյը։ Նրանց հետ ժամանեցին նաեւ երկրի ռազմածովային ուժերի նախարար Ջեմալ փաշան եւ մոտ 200 այլ պաշտոնյաներ՝ Բաթումի շրջաններում թուրքական վարչություն ստեղծելու համար։
Գերմանիան ներկայացնում էր թուրքական կառավարությունում գերմանական հրամանատարության լիազոր ներկայացուցիչ, Թուրքիային ոչ ցանկալի գեներալ ֆոն Լոսովը, որը պաշտպանելու էր իր երկրի շահերը երկրամասում։ Պատվիրակության կազմում էին նաեւ Վ. ֆոն Շուլենբուրգը, Օ. ֆոն Վեզենդոկը (քարտուղար)։ «Գերմանիան՝ Բաթումում, նշանակում էր մի սանձ Թուրքիայի բերնին, իսկ դա ամենակարեւորն էր»,–գրում է Զ. Ավալովը։ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 18 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 04.04.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Զամբյուղ
Ձեր զամբյուղը դատարկ է

Օրացույց
«  Ապրիլ 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2018