ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 27.04.2024, 05:33
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Ապրիլ » 13

Երեկ տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը, հայտնում են ՀՀ կառավարության  տեղեկատվության եւ հասարակայնության հետ  կապերի վարչությունից։
 Նախքան օրակարգային հարցերի քննարկումը՝ վարչապետի պաշտոնակատարը մի շարք հանձնարարականներ է տվել։ 
Կարեն Կարապետյանի առաջին հանձնարարականը եկամտային հարկի եւ հարկային վարչարարության վերաբերյալ էր։ «2017 թվականին արձանագրվեց 7,5 տոկոս տնտեսական աճ, ինչպես նաեւ գրանցվեց հաստատված հարկերի ծրագրային ցուցանիշի գերակատարում։ Այս զարգացումները հիմք են հանդիսանում ավելի ուժեղացնել մեր երկրի տնտեսության ներուժը, ինչպես նաեւ ապահովել երկարատեւ, ֆունդամենտալ եւ հասարակության լայն շրջանակների համար շոշափելի բարեփոխումներ։ Մեր նախնական գնահատումները փաստում են, որ հարկավոր է անդրադարձ կատարել եկամտային հարկի դրույքաչափի նվազեցման հարցին, քանի որ միկրոմակարդակում այդ հարկատեսակի բեռի նվազեցումն աշխատող յուրաքանչյուր քաղաքացու համար կավելացնի իրական տնօրինվող եկամուտները, իսկ մյուս կողմից՝ գործատուին հնարավորություն կտա նույն աշխատավարձի պայմաններում ներգրավել առավել որակյալ աշախատողների։ Զուգահեռաբար, անհրաժեշտ է հարկային բեռի թեթեւացման հետ մեկտեղ, հարկային վարչարարության գործիքակազմը բարելավել այնպես, որ էապես նվազեցվեն եւ կանխվեն հարկումից խուսափելու դեպքերը, ապահովվի նաեւ բյուջետային կայունությունը»,–նշել է վարչապետի պաշտոնակատարը։
Կարեն Կարապետյանը հանձնարարել է տնտեսական զարգացման եւ ներդրումների, ֆինանսների նախարարների պաշտոնակատարներին, պետական եկամուտների կոմիտեի նախագահին 10–օրյա ժամկետում ամփոփել իրականացված նախնական ուսումնասիրությունները եւ գնահատումները, դրա հիման վրա համատեղ քննարկել ու ներ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 330 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 13.04.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Անդրկովկասյան հանրապետության կազմալուծման, Վրաստանի անկախացման եւ մասնավորապես օսմանյան Թուրքիայի կողմից պարտադրված վերջնագրից հետո երկրամասում ստեղծվեց ռազմաքաղաքական չափազանց բարդ ու լարված նոր իրավիճակ։
Փաստորեն, Հայաստանը ամբողջապես մեկուսանում էր հարեւաններից եւ մնում էր մեն—մենակ օսմանյան Թուրքիայի դեմ։ Այնինչ 1918թ. մայիսի կեսերից Գերմանիան լուրջ քայլեր էր ձեռնարկել՝ պաշտպանելու Վրաստանը ռազմական ոտնձգություններից, եւ ապահովել էր նրա տարածքային ամբողջությունը։ Իսկ թաթարների նպատակն էր ոչ միայն ապահովել Թուրքիայի ազդեցությունը Անդրկովկասում, այլեւ կազմել ցեղակից օսմանյան պետության մաս։
Ստեղծված չափազանց բարդ ու լարված նոր իրավիճակում Հայոց ազգային (կենտրոնական) խորհուրդը այլընտրանք չուներ, քան ընդունելու աննախադեպ ծանր վերջնագիրը (մայիսի 28—ին) եւ կնքել հաշտություն ու փրկել արեւելահայությանը նոր արհավիրքներից։
Մայիսի 30—ին Թիֆլիսի Հայոց ազգային (կենտրոնական) խորհուրդը իրեն հայտարարեց հայկական գավառների գերագույն եւ միակ իշխանություն՝ դնելով ազգային անկախ պետականության շինարարության հիմքը։
1918թ. մայիսի 25—ի երեկոյան Բաթումում գտնվող անդրկովկասյան խաղաղարար պատվիրակության նախագահ Ա. Չխենկելին Թիֆլիսից հաղորդագրություն ստացավ այն մասին, որ Վրաց ազգային խորհուրդը Վրաստանի անկախության հռչակագիր է նախապատրաստել եւ մայիսի 26—ին՝ ժամը 1—ին, այն կներկայացնի Սեյմի քննարկմանը։ Հաղորդագրությունում ասվում էր նաեւ, որ որոշումը Սեյմում ընդունվելուց հետո պատվիրակության նախագահին օսմանյան Թուրքիայի հետ առանձին բանակցություններ սկսելու մանդատ կուղարկվի։ Հարկ է նշել նաեւ, որ նույն օրը՝ երեկոյան, Վրաց ազգային խորհրդի նախագահ Ն. Ժորդանիան Վրաստանի անկախանալու մասին հայտնել էր նաեւ Բաթումում հայ պատվիրակ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 312 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 13.04.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024