ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY երկուշաբթի, 10.12.2018, 03:48
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [560]
Կրթություն և գիտություն [37]
Մարզային [14]
Պաշտոնական [442]
Մշակույթ [14]
Հասարակություն [750]
Սպորտ [1]
Տեսակետ [46]
Տարածաշրջան [71]
Զանազան [161]
Քաղաքականություն [595]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Ապրիլ » 11

Շուտով Ազգային Ժողովը վարչապետ կընտրի։ 
Լրագրողների հետ զրույցում անդրադառնալով այդ հարցին՝ ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նշեց՝ Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը շարունակելու է իր դերակատարումն ունենալ երկրի կառավարման համակարգում, սակայն առաջամարտիկը լինելու է իշխող քաղաքական ուժի առաջնորդ Սերժ Սարգսյանը. «Այդպես ընդունված է բոլոր ժողովրդավարական, պառլամենտական երկրներում։ Որեւէ պառլամենտական երկրում, որտեղ այս կամ այն կուսակցությունը գալիս է իշխանության, վարչապետի թեկնածու լինում է այն անձը, ով տվյալ կուսակցության լիդերն է»։
Նա չբացառեց, որ Կարեն Կարապետյանը կարող է շարունակել իր գործունեությունն առաջին փոխվարչապետի պաշտոնում։
Լրագրողները նշեցին, թե Կարեն Կարապետյանի վարչապետության օրոք հնարավոր եղավ տնտեսական աճի բարձր ցուցանիշ գրանցել, ինչին Շարմազանովը հակադարձեց. «Չնսեմացնելով Կարեն Կարապետյանի դերն ու նշանակությունը կառավարման համակարգում՝ այնուհանդերձ պետք է ասեմ, որ միայն մեկ անձով պայմանավորել հաջողությունները, արդար չէ։ Կարեն Կարապետյանը մեր թիմի առանցքային ներկայացուցիչներից մեկն է, բայց մեր թիմն ունի մեկ առաջնորդ՝ Սերժ Սարգսյանը»։
«Կարծես թե վարչապետի պաշտոնում առաջադրվելու է Սերժ Սարգսյանի թեկնածությունը, ես Կարեն Կարապետյանի խոսքից հասկացա, որ կարծես թե նրան են առաջադրելու»,—ասաց «Ծառուկյան» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանը։
Նա, սակայն, նշեց, որ իրենք՝ որպես քաղաքական ուժ, իրավունք չունեն քննարկելու Սերժ Սարգսյանի թեկնածությունը, քանի դեռ նրան պաշտոնապես չեն առաջադրել. «Դա լուրջ չի լինի։ Քաղաքական որոշումներ պետք է կայացվեն փաստացի իրողությունների վրա, ոչ թե ենթադրությունների։ Մենք այս պահի դրությամբ որեւէ քննարկում չենք ունեց ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Տեսակետ | Դիտումներ Просмотров: 17 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 11.04.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Օրերս հայտնի դարձավ, որ Ադրբեջանը եւս բանակցում է ԵՄ—ի հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու համար։
«Ելք» խմբակցության անդամ Մանե Թանդիլյանը ԱԺ լիագումար նիստի ընթացքում «Հայաստանի Հանրապետության՝ մի կողմից, Եվրոպական միության եւ ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների՝ մյուս կողմից, միջեւ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ հարց ուղղեց ԱԳ փոխնախարար Կարեն Նազարյանին, թե արդյոք ԼՂ խնդրի լուծման համար նույն հռետորաբանությունն ու նույն մոտեցումնե՞րն են պահպանված նաեւ Ադրբեջանի հետ ստորագրվելիք փաստաթղթում։
Կարեն Նազարյանը, անդրադառնալով ԵՄ—Ադրբեջան բանակցություններին, նշեց, որ ԵՄ—ի միջազգային բանակցությունների պրակտիկան հուշում է, որ քննարկումները տեղի են ունենում փակ ռեժիմով, ու դրանց բովանդակության մասին չի իրազեկվում երրորդ կողմը, քանի որ դա կարող է վտանգել կողմերի հանրային եւ պետական շահերը. «Բայցեւայնպես, տեղյակ ենք, որ ԵՄ—Ադրբեջան բանակցությունների շրջանակում քննարկվում է հակամարտությունների կարգավորման խնդիրը, ինչպես ձեւակերպված է մեր համաձայնագրի պարագայում, եւ մենք ասել ենք ԵՄ մեր գործընկերներին սկզբունքային եւ առավել կարեւոր միասնական դիրքորոշում պահպանելու մասին։ Դա կարեւոր է հակամարտության կարգավորման ընթացքը լավագույնս ապահովելու համար, եւ մենք ունենք հավաստումներ, որ ԵՄ—ն կպահպանի իր հայտարարած մոտեցումը, հուսանք, որ դրա ականատեսը կլինենք շուտով»։
ՀՀԿ խմբակցության անդամ Միհրան Հակոբյանն էլ, դիմելով ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանին, հարցրեց. «Եթե Ադրբեջանի հետ նախատեսվող ԵՄ համաձայնագրի փաստաթղթում Արցախյան հ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 11 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 11.04.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայաստանի կառավարությունը, հռչակելով տեխնոլոգիական ոլորտի զարգացումը որպես գերակա ուղղություն, կարեւորում է նաեւ բլոկչեյն տեխնոլոգիաների զարգացումը եւ դրանց ներդրումը տնտեսության տարբեր ճյուղերում։ Ունենալով այս ոլորտում սեփական արտադրանքը ստեղծելու ու աշխարհին առաջարկելու տեսլական, Երեւանում նախատեսվում է անցկացնել «Հայկական «Blockchain ֆորում» առաջին միջազգային համաժողովը։ Ապրիլի 22—ին «Թումո» կենտրոնում կհավաքվեն ոլորտի միջազգային առաջատարներ՝ ավելի քան 600 մասնակից տարբեր երկրներից, այդ թվում՝ ԱՄՆ—ից, Իռլանդիայից, Չինաստանից, Շվեյցարիայից, Ուկրաինայից, Ռուսաստանից, Վրաստանից, Կանադայից, նաեւ Հայաստանից։ 30—ից ավելի ներդրումային հիմնադրամների ներկայացուցիչներ եւ հրեշտակ ներդրողներ, որոնց ընդհանուր ինվեստիցիոն պորտֆելը 10 միլիարդ դոլարից ավելի է, եւս համաձայնություն են հայտնել ներկա գտնվելու այս համաժողովին։ Այս մասին «Արմենպրեսի» հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը։ 
«Բլոկչեյն տեխնոլոգիան նոր թրենդ է, եւ երկրները մրցում են այս դաշտում ավելի հետաքրքիր լուծումներ առաջարկելու համար, իսկ Հայաստանի նպատակն իրատեսական քայլերով առաջ գնալն է։ Մենք նպատակ ունենք հասկանալ, թե ինչպես կարող ենք բարելավել պետական ծառայությունները բլոկչեյն տեխնոլոգիաների կիրառմամբ, ինչ առավելություններ ու ազդեցություն կունենա դրանց կիրառումը՝ սկսած օպտիմալացումից, վերջացրած պետական հատվածում մատուցվող ծառայությունների հավանական կոռուպցիոն դրսեւորումների բացառմամբ։ Այն նաեւ լավ հնարավորություն կլինի մեր ստարտափերի համար՝ հանդիպելու պոտենցիալ ներդրողներին»,–ասաց փոխնախարարը։
Համաժողովը պայմանականորեն բաղկացած կլինի չորս մասից, առաջին հատվա ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 17 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 11.04.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՀՀ Ազգային ժողովը երեկ սկսել է հերթական նիստերի աշխատանքը, հայտնում են ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունից։
Օրակարգը հաստատելուց հետո խորհրդարանը քննարկել է «Հայաստանի Հանրապետության՝ մի կողմից, Եվրոպական միության եւ ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների՝ մյուս կողմից, միջեւ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության» համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը։
Համաձայնագրի քննարկմանը ներկա էր Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին։
Ներկայացնելով համաձայնագիրը՝ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը տեղեկացրել է, որ այն ստորագրվելով 2017 թվականի նոյեմբերի 24—ին Բրյուսելում, փոխարինելու է 1999 թվականից գործող «Գործընկերության եւ համագործակցության մասին» ՀՀ—ի եւ ԵՄ—ի միջեւ ստորագրված համաձայնագրին։
Ըստ հիմնական զեկուցողի՝ շրջանակային համաձայնագիրը հավասար, նոր եւ գործընկերային մակարդակի վրա է բարձրացնում ընդհանուր արժեքների ու սերտ կապերի վրա հիմնված երկկողմ հարաբերությունները եւ կոչված է կարգավորելու դրանք։ Փաստաթուղթը կանոնակարգում է երկկողմ քաղաքական, տնտեսական, առեւտրային հարաբերությունները, խրախուսում դրանց շարունակականությունը։ Խոսվում է Եվրամիություն—Հայաստան ընդհանուր սկզբունքների, կազմակերպված հանցագործության ու կոռուպցիայի դեմ պայքարի, էներգետիկայի եւ տրանսպորտի, շրջակա միջավայրի պաշտպանության, գրեթե բոլոր ոլորտներում համագործակցության սկզբունքների եւ ծրագրերի մասին։
Առանձին եւ հստակ մաս է հատկացված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ եւ համապարփակ կարգավորման հարցին. համաձայնագիրը վերահաստատում է Եվրամիության հայտարարված հանձնառությունը՝ աջակցելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 9 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 11.04.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ են հղել Իսպանիայի թագավոր Ֆիլիպ Վեցերորդը, Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելլան, Հնդկաստանի Հանրապետության նախագահ Ռամ Նաթ Քովինդը, Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Խալիֆա Բին Զայեդ Ալ Նահյանը, Շանհայի համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Ռաշիդ Ալիմովը, հասարակական, գիտական, կրթական, մշակութային կազմակերպությունների ներկայացուցիչներ։

ՀՀ նախագահի մամլո գրասենյակ

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 14 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 11.04.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Արմեն Սարգսյանը երեկ հանդիպումներ է ունեցել ՀՀ նախագահի երդմնակալության արարողությանը մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած օտարերկրյա հյուրերի հետ։
Նախագահ Սարգսյանը հանդիպել է Չինաստանի երկաթգիծ թիվ 3 ճարտարագիտական խումբ ընկերության խորհրդի նախագահ Լիու Բաոլոնգի եւ միջազգային վարչության պետ Դու Շենգի հետ։
Արմեն Սարգսյանը հանդիպել է նաեւ հնդիկ հայտնի ձեռնարկատեր, «Մուքանդ» ՍՊԸ համանախագահ եւ գործադիր տնօրեն, «Մուքանդ Սումի Մեթլ Փրոցեսինգ» ՍՊԸ–ի նախագահ Ռաջեշ Շահի հետ։
Նախագահ Սարգսյանը հանդիպել է Ուզբեկստանի Սենատի նախագահի առաջին տեղակալ Սադիկ Սաֆոեւի հետ։ Քննարկվել են հայ—ուզբեկական հարաբերությունները, մասնավորապես անդրադարձ է եղել տնտեսական համագործակցության այն ոլորտներին եւ ուղղություններին, որտեղ կա զարգացման ներուժ։
Նախագահ Արմեն Սարգսյանը երեկ հանդիպել է նաեւ Կատարի Պետության խորհրդակցական խորհրդի նախագահի տեղակալ Մուհամմադ բին Աբդուլահ Ալ—Սուլեյթիի հետ։
Զրուցակիցները քննարկել են Հայաստանի եւ Կատարի միջեւ տարբեր ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները։
Նախագահ Արմեն Սարգսյանը երեկ հյուրընկալել է նաեւ ռուսաստանյան մի շարք առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչների։
Զրույցի ընթացքում հանրապետության նախագահը պատասխանել է լրագրողներին հետաքրքրող հարցերին, որոնք հիմնականում վերաբերել են հայ—ռուսական երկխոսության բազմաբնույթ օրակարգին, արցախյան հիմնախնդրին, նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանի ստորագրած առաջին փաստաթղթին, առաջին քայլերին ու ծրագրերին։

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 11 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 11.04.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

–Հայաստանի ու Ռուսաստանի միջեւ հարաբերությունները բազմադարյա խորը արմատներ ունեն։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բազմիցս ընդգծել է երկկողմ հարաբերությունների առանձնահատուկ, փոխվստահելի բնույթը ու Մոսկվայի ձգտումը՝ շարունակելու ամրապնդել բոլոր ուղղություններով Երեւանի հետ դաշնակցային փոխգործակցությունը։ Անցած տարի մեր երկրները նշեցին հոբելյան՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25—ամյակը եւ բարեկամության, համագործակցության ու փոխադարձ օգնության մասին պայմանագրի 20—ամյակը...
–Իսկապես, Հայաստանի ու Ռուսաստանի միջեւ հարաբերություններն իրապես առանձնանում են դաշնակցային, ռազմավարական բնույթով, ներառում են ամենաբարձր մակարդակով դինամիկ քաղաքական երկխոսություն, արդյունավետ համագործակցություն տնտեսական, ռազմական, ռազմատեխնիկական ու հումանիտար ոլորտներում։ Ամրապնդվում է մեր փոխգործակցության խորհրդարանական չափումը։
Ցանկանում եմ նաեւ ընդգծել Հայաստանի ու Ռուսաստանի փոխգործակցությունը ՀԱՊԿ, ԵԱՏՄ, ԵԱՀԿ, ՄԱԿ շրջանակներում, ինչպես նաեւ այլ բազմակողմանի հարթակներում, ինչն էապես հարստացնում է հայ—ռուսական համագործակցության ողջ համալիրը։ Մեր հարաբերությունների զարգացման մեջ էական տեղ է հատկացված նաեւ Հայաստանի մարզերի եւ Ռուսաստանի Դաշնության սուբյեկտների միջեւ միջտարածաշրջանային համագործակցությանը։
Վերջին տարիներին Հայաստանի ու Ռուսաստանի ղեկավարության՝ Սերժ Սարգսյանի ու Վլադիմիր Պուտինի համատեղ ջանքերի շնորհիվ մեր բարեկամությունն ու համագործակցությունն աստիճանաբար զարգացել են, նոր որակներ ու տեմպ են ձեռքբերել, համալրվել են նոր ուղենիշներով ու շեշտադրումներով։ Հատկանշական է, որ դիվանագիտական հարաբերությունների 25—ամյա պատմության ընթացքում առաջին անգամ երկրների ղեկավարների մակարդակով պետական փոխայցեր տ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 10 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 11.04.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայրենական տնտեսությանը նոր շունչ հաղորդելու առումով

Օրերս վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը հայտարարեց, թե երկրի առաջին դեմք պետք է լինի Սերժ Սարգսյանը։
Սա հաշվի առնելով՝ քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը նշել է. «Հայաստանի նոր նախագահի՝ Արմեն Սարգսյանի երդմնակալությունից հետո դե—յուրե նոր էջ բացվեց, դե—ֆակտո՝ ոչ։ Այսինքն՝ ինչպես կար, այնպես էլ մնալու է, փաստացի ոչինչ չի փոխվում, ես կարծում եմ՝ երկրորդ դեմք էլ կլինի Կարեն Կարապետյանը, եւ այդպես շարունակ»։
Անդրադառնալով այսօրվա քաղաքական դաշտին՝ քաղտեխնոլոգը ասել է, որ առկա է լուրջ հետընթաց։ Նրա գնահատմամբ՝ Հայաստանում այսօր քաղաքական դաշտ գոյություն չունի, այն գրեթե իսպառ փոշիացած է, չկան այն կուսակցությունները, որոնք պայքարում են գաղափարի համար, ընտրողի համար։
Ինչ վերաբերում է տնտեսական խնդիրներին, ապա Քոչարյանն առանձնացրել է տնտեսական մենաշնորհների հետ կապված խնդիրը։ Ըստ քաղտեխնոլոգի՝ կոռուպցիան, օրինակ, տեսանելի հատվածներում՝ կադաստրում, ռեգիստրում, այնտեղ, որտեղ մտավ մեկ պատուհան, կարծես վերացել է, բայց որպես երեւույթ չի վերացել։
«Ես հույս ունեմ, որ այդ ձեւաչափն, այնուամենայնիվ, մի փոքր փոխվելու է, քանի որ Հայաստանում չկա մեխանիզմ, ամեն ինչ կախված է անձերից՝ պետությունը, համակարգերը. մեխանիզմը չի աշխատում, աշխատում են անձինք, ես կարծում եմ՝ անձանց փոփոխություններ լինելու են, որի մասին Սերժ Սարգսյանը շատ է ակնարկել, բայց վերջերս ավելի հստակ ասվեց, որ գնալու է սերնդափոխություն՝ արդեն փաստացի»,– ասել է նա։
Քաղտեխնոլոգն ընդգծել է՝ միայն իշխանության մասին չի խոսում, ընդդիմությունում եւս տասնամյակներ շարունակ բան չի փոխվում։ Նա հույս է հայտնել, որ հիմա ինչ—որ բաներ կփոխվեն, սակայն մյուս կողմից էլ կա մեկ այլ վտանգ՝ կան երիտասարդներ, որոնց ամբիցիաներն իրենց հնարավորություններից մեծ են։
... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 8 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 11.04.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Զամբյուղ
Ձեր զամբյուղը դատարկ է

Օրացույց
«  Ապրիլ 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2018