ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 13.12.2018, 06:12
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [563]
Կրթություն և գիտություն [37]
Մարզային [14]
Պաշտոնական [443]
Մշակույթ [14]
Հասարակություն [752]
Սպորտ [1]
Տեսակետ [46]
Տարածաշրջան [71]
Զանազան [161]
Քաղաքականություն [595]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Ապրիլ » 14 » Փակել են Ֆրանսիայի հրապարակը /ՀՀ ոստիկանությունը հորդորում է ցուցաբերել օրինավոր վարք/
09:22
Փակել են Ֆրանսիայի հրապարակը /ՀՀ ոստիկանությունը հորդորում է ցուցաբերել օրինավոր վարք/

Երեկ Ազատության հրապարակում հրավիրվել էր հանրահավաք։ Կազմակերպիչը Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն էր իր թիմակիցների հետ։ Նպատակը՝ թույլ չտալ, որ Սերժ Սարգսյանն ընտրվի ՀՀ վարչապետ։ 
Նախքան հանրահավաքը, մասնակիցները 14—օրյա քայլարշավ էին իրականացրել Գյումրիից դեպի Ազատության հրապարակ։ Նրանք անցել էին Հայաստանի խոշոր քաղաքներով՝ Գյումրիով, Վանաձորով, Սպիտակով, Դիլիջանով, Հրազդանով, Աբովյանով։
Հասնելով Երեւան՝ «Իմ քայլը» նախաձեռնության քայլարշավի մասնակիցները կոչերով շրջել են մայրաքաղաքի փողոցներում։ Մասնավորապես նրանք Երեւանի պետական համալսարանում դասադուլի կոչեր են հնչեցրել։
Հանրահավաքը ելույթով բացել է Նիկոլ Փաշինյանը, կոչ անելով շուրջօրյա հավաքներ կազմակերպել եւ չգնալ տուն մինչեւ իրենց՝ ի սկզբանե հռչակված նպատակին հասնելը։ 
Այնուհետեւ նրա կոչով հանրահավաքի մասնակիցները երթով շարժվել են դեպի Ֆրանսիայի հրապարակ՝ հսկողության տակ վերցնելով հրապարակի մուտքերը։ 
Չնայած ոստիկանության հորդորներին՝ «հրաժարվել առանց իրազեկման կամ իրազեկման պայմանների խախտմամբ երթեր իրականացնելու գործելակերպից», ցուցարարները շարունակել են մնալ այնտեղ։
Ուշ երեկոյան ոստիկանությունը հայտարարություն տարածեց, որտեղ ասվում է. «Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը որպես երթի կազմակերպիչ, երթի մասնակիցներին ուղղորդել է Երեւան քաղաքի Ֆրանսիայի հրապարակ՝ ամբողջությամբ դադարեցնելով երթեւեկությունը։ Ֆրանսիայի հրապարակում հատվող փողոցները մայրաքաղաքի համար կենսական նշանակության ճանապարհներ են, որոնցով երթեւեկող ՀՀ քաղաքացիների համար արդեն իսկ առաջացել են տեղաշարժման սահմանափակումներ եւ անհարմարություններ։
Հավաքի բնականոն ընթացքի ապահովման ուղղությամբ միջոցներ չձեռնարկելը, հավաքի վայրում կարգադրիչների բացակայությունը, ոստիկանության ներկայացուցիչների հետ չհամագործակցելը, հավաքի մասնակիցների կողմից համայնքային սեփականություն հանդիսացող գույքի տեղափոխումը հավաքի վայր փաստում են, որ հավաքի կազմակերպիչներն ամբողջությամբ չեն վերահսկում իրադրությունը։
ՀՀ ոստիկանությունը հորդորում է հավաքի կազմակերպիչներին՝ չկորցնել զգոնությունը եւ ցուցաբերել օրինավոր վարք»։
Մեկ այլ հայտարարությամբ՝ «ՀՀ ոստիկանությունը հիշեցնում է, որ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 180—րդ հոդվածի համաձայն՝ հասարակական վայրերում գիշերային ժամանակ (23.00—ից մինչեւ 7.00—ն) լռությունը խախտելը համարվում է վարչական իրավախախտում։
ՀՀ ոստիկանությունը հավաքի մասնակիցներից ակնկալում է գիշերային ժամանակ ձեռնպահ մնալ աղմուկով ուղեկցվող գործողություններից, հարգել մեր համաքաղաքացիների հանգստի իրավունքը, եւ չխաթարել հավաքի վայրի հարակից շենքերի բնակիչների անդորրը»։

 

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 14 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Մուտքի ձև

Որոնել

Զամբյուղ
Ձեր զամբյուղը դատարկ է

Օրացույց
«  Ապրիլ 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2018