ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 26.04.2024, 07:25
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Հունիս » 4 » Ցանկանում ենք խորացնել համագործակցությունը /Հայաստան էր այցելել ԵԱՀԿ գործող նախագահ, Սերբիայի առաջին փոխվարչապետ, արտգործնախարարը/
12:46
Ցանկանում ենք խորացնել համագործակցությունը /Հայաստան էր այցելել ԵԱՀԿ գործող նախագահ, Սերբիայի առաջին փոխվարչապետ, արտգործնախարարը/

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահ, Սերբիայի առաջին փոխվարչապետ, արտգործնախարար Իվիցա Դաչիչին եւ նրա գլխավորած պատվիրակությանը, հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։
Նախագահը բարձր է գնահատել ԵԱՀԿ գործունեությունը եւ դերակատարումը ոչ միայն որպես ԼՂ հիմնախնդրի կարգավորմամբ զբաղվող հիմնական կառույցի, այլ նաեւ ամբողջ Եվրոպայում անվտանգության պահպանմամբ զբաղվող կազմակերպության։ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը պատրաստակամ է մշտապես աջակցելու Սերբիային՝ ԵԱՀԿ—ում նրա նախագահության ամբողջ ընթացքում սերբական առաջնայնությունների իրականացման գործում։
Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է խոսել ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի հետ առկա արդյունավետ համագործակցության մասին՝ նշելով, որ մեր երկիրը ցանկություն ունի այդ համագործակցությունը շարունակել եւ խորացնել։
Հանրապետության նախագահը Իվիցա Դաչիչի հետ քննարկել է նաեւ հայ—սերբական երկկողմ հարաբերությունների օրակարգը եւ զարգացման հեռանկարները։
Սերժ Սարգսյանը խնդրել է իր ջերմ բարեմաղթանքները փոխանցել բարեկամ Սերբիայի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչին եւ ընդգծել, որ ապրիլի 24—ին նրա ներկայությունը Երեւանում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողությանը ոչ միայն հայ—սերբական բարեկամության լավագույն արտահայտությունն էր, այլ նաեւ Սերբիայի հանձնառության վերահաստատումը՝ պայքարելու մարդկության հանդեպ հանցագործությունների դեմ։
Հանդիպմանը զրուցակիցները համակարծիք են եղել, որ Երեւանում եւ Բելգրադում դիվանագիտական ներկայացուցչությունների բացումը նոր խթան կհաղորդի հայ—սերբական բարեկամական հարաբերություններին բոլոր ոլորտներում։
Իվիցա Դաչիչը շեշտել է, որ Սերբիան եւս շահագրգռված է ամրապնդելու Հայաստանի հետ հարաբերությունները եւ որոշակի քայլերով ու փոխշահավետ ծրագրերի իրագործմամբ զարգացնել երկկողմ փոխգործակցությունը։
ԵԱՀԿ գործող նախագահը բարձր է գնահատել Հայաստանի իշխանությունների եւ ԵԱՀԿ տարբեր կառույցների, այդ թվում՝ կազմակերպության երեւանյան գրասենյակի համագործակցությունը։
Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են ԼՂ հակամարտության կարգավորման գործում ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական ջանքերին, բանակցային գործընթացի ներկա փուլում առկա խնդիրներին եւ տարածաշրջանի մարտահրավերներին։
ՀՀ նախագահն ընդգծել է, որ Հայաստանը շարունակելու է համագործակցությունը Մինսկի խմբի հետ՝ ձգտելով հիմնախնդրի կարգավորման այն սկզբունքների ներքո, որոնք առաջարկել է Մինսկի խումբը՝ միջազգային իրավունքի սկզբունքների եւ նորմերի, ՄԱԿ—ի կանոնադրության, հելսինկյան եզրափակիչ ակտի հիմնադրույթների հիման վրա։
Ավելի վաղ Իվիցա Դաչիչի հետ հանդիպումներ էին ունեցել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը։
Կատեգորիա: Պաշտոնական | Դիտումներ: 355 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունիս 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024