ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY երկուշաբթի, 23.12.2024, 21:48
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » Հանրապետություն
« 1 2 ... 31 32 33 34 35 ... 51 52 »

Կառավարության երեկվա նիստում հաստատվեց պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակներում Երեւանի Ադոնց փողոցի N 6/1 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրից բնակարանների երկրորդ փուլի վաճառքի պայմանները։ Որոշումն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ Ի դեպ, խոսքը ոչ միայն բնակարանների, այլեւ ավտոկայանատեղերի վաճառքի մասին է։
Ըստ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանի, երկրորդ փուլի վաճառքը իրականացվում է կառավարության 2014թ. համապատասխան որոշման պայմաններով՝ ելնելով հետեւյալ փոփոխություններից։ Այն է՝ ծրագրի շահառու դառնալուն կարող են հավակնել նաեւ օտարերկրյա պետություններում գտնվող ՀՀ դիվանագիտական ծառայության մարմիններում դիվանագիտական պաշտոն զբաղեցնող անձինք։ Իսկ պետության եւ կառուցապատողի միջեւ կնքվող բնակելի եւ ավտոկայանատեղի առուվաճառքի նախնական պայմանագրի հիմնական պայմաններից փոփոխությունները հետեւյալն են. նախ՝ hիմնական պայմանագրով միավորի նախատեսվող գինը սա է՝ բնակարանի համար՝ գրանցված (ներքին) մակերես բազմապատկած 310 հազար դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը), ավտոկայանատեղի համար՝ 1 մլն 950 հազար դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը)։ Եվ հետո՝ միավորի կողմնորոշիչ գինը սա է՝ բնակարանի համար՝ նախագծային մակերեսի 97 տոկոս բազմապատկած 310 հազար դրամ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը, ավտոկայանատեղի համար՝ հաստատուն 1 մլն 950 հազար դրամ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը։
Կառուցապատողին ֆինանսավորման վճարումը փուլային կամ միանվագ կլինի՝ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 413 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 06.02.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՀՀ Ազգային ժողովը երեկ շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը եւ քվեարկությամբ ընդունել պատգամավորներ Գալուստ Սահակյանի, Գագիկ Մինասյանի, Արծվիկ Մինասյանի, Սամվել Նիկոյանի, Հրանտ Բագրատյանի, Խոսրով Հարությունյանի, Սուքիաս Ավետիսյանի, Մհեր Շահգելդյանի հեղինակած «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» եւ «ՀՀ վերահսկիչ պալատի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը, հայտնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
Այնուհետեւ խորհրդարանականները շարունակել են քննարկել «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով նախատեսվում է ապրանքների ձեռքբերման, փաստաթղթավորման պահանջի գործողության ժամկետը երկարացնել մինչեւ հուլիսի 1–ը։
Օրենքի նախագծի վերաբերյալ իրենց տեսակետներն են ներկայացրել պատգամավորները։
Նաիրա Զոհրաբյանի կարծիքով՝ օրենքի նախագծի հետաձգումը հարցի լուծում չէ, այլ ժամանակավոր սառեցում, եւ նշել, որ ընդհանուր համաձայնության չգալու դեպքում խմբակցությունը կներկայացնի օրենքի նոր նախագիծ։ Մհեր Շահգելդյանի դիտարկմամբ՝ պետք է փաստաթղթաշրջանառությունը ներկայացնեն ոչ թե փոքր եւ միջին ձեռնարկությունները, այլ խոշորները։
Հովհաննես Մարգարյանն էլ նշել է, որ ներկա տնտեսական իրավի ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 437 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 04.02.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

 

Ամեն տարի Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին Առաջավորաց պահքի շաբաթ օրը նշում է հանուն հավատի նահատակված սուրբ Սարգիս զորավարի, նրա որդի Մարտիրոսի եւ 14 զինվորների տոնը։ Սուրբ Սարգիսը այն սրբերից է, ով առկա է եղել մեր կենցաղում, մշտապես եղել է մեր ավանդապատումներում՝ որպես սիրահարներին օգնության հասնող։
Ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինությամբ տարիներ առաջ Սուրբ Սարգսի տոնը հռչակվել է իբրեւ երիտասարդների օրհնության օր։
Տոնի առիթով այսօր սրբի անունը կրող եկեղեցիներում կմատուցվի ս. պատարագ, եւ բոլոր եկեղեցիներում կկատարվի երիտասարդների օրհնության հատուկ կարգ։
Մատենադարանից առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցի կբերվի 17—րդ դարում Ավետիս երեցի կողմից Ս. Սարգիս եկեղեցում ընդօրինակված Ավետարանը, որը սրբի մասունքի հետ սուրբ պատարագի ընթացքում կդրվի սուրբ սեղանին, եւ հավատավոր ժողովուրդը կկարողանա հաղորդ լինել սրբի մասունքներին ու սուրբ Ավետարանին։ Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց հայրապետի արտոնմամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցի կբերվի սուրբ Սարգիս զորավարի մասունքակիր աջը։
Սուրբ Սարգսի տոնի կիզակետը կլինի խաչերթը, որը կմեկնարկի պատարագից հետո՝ Երեւանի Սուրբ Սարգիս եկեղեցուց ձգվելով դեպի Սիրահարների այգի։
 

... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 476 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 02.02.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Կառավարությունում վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, հանրապետության մարզպետները եւ տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են մարզերում գարնան գյուղատնտեսական աշխատանքների իրականացման նախապատրաստական աշխատանքների ընթացքը եւ գյուղոլորտում նախատեսվող ծրագրերը, ներկայացվել են նաեւ նախորդ տարում իրականացված ծրագրերի արդյունքները։ 
Զեկուցվել է, որ հողօգտագործողներին տրամադրված սերմացուի, մատչելի գնով պարարտանյութի եւ դիզելային վառելիքի տրամադրման, տոհմային անասնաբուծության, ենթակառուցվածքների զարգացման պետական ծրագրերն էապես նպաստել են ոլորտի առաջընթացին։ Մասնավորապես, արձանագրվել է հացահատիկային մշակաբույսերի արտադրության աճ, ինչը նպաստել է մեր երկրի պարենային անկախության խնդրի լուծմանը։ Եթե 2010 թվականին ՀՀ–ում հացահատիկի ապահովվածությունը կազմում էր 36 տոկոս, ապա 2014–ին այն հասել է 51 տոկոսի։ 2014–ին ավելացել են նաեւ մշակվող հողատարածքների ծավալները՝ գրեթե 15 հազար հեկտարով, արձանագրվել է տարբեր գյուղմթերքների արտադրության, մթերումների ծավալների էական աճ։
Գյուղատնտեսության նախարարն ընդգծել է, որ ՀՀ վարչապետի հանձնարարությամբ պետական աջակցության բոլոր ծրագրերն այ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 499 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 22.01.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը խորհրդակցության էր հրավիրել ՀՀ մարզպետներին։ Օրակարգի հիմնական հարցերը վերաբերում էին՝
–ՀՀ համայնքային 2014 թ. բյուջեների կատարմանն ու 2015 թ. բյուջեների հաստատմանը.
–վարչական հսկողության 2015թ. աշխատանքային ծրագրին.
–ՀՀ համայնքների տեղեկատվական բազայի թարմացմանը.
–մարզպետարանների ենթակայության տակ գտնվող պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների ծախսերում կատարվելիք վերաբաշխումներին.
–համայնքների խոշորացմանը.
–մարզերին հատկացված պարարտանյութերի, դիզելային վառելանյութի եւ սերմացուների դիմաց ունեցած պարտքերին.
–ԵՏՄ անդամ պետությունների տարածքներում ՀՀ քաղաքացի աշխատանքային միգրանտների կողմից աշխատանքային գործունեություն ծավալելու կարգի եւ պայմանների մանրամասներին։
Խորհրդակցության սկզբում ՏԿԱԻ նախարար Ա. Երիցյանը նշեց, որ մարզպետների հետ իրականացվելու է ամենօրյա աշխատանք, եւ ինքն անձամբ մասնակցելու է յուրաքանչյուր եռամսյակ անցկացվող մարզային խորհուրդների նիստերին։ Դիմելով մարզպետներին՝ Ա. Երիցյանը մասնավորապես հորդորեց ավելի սերտացնել աշխատանքը քաղաքապետների ու գյուղապետների հետ, եւ խոստացավ այցելել բոլոր համայնքներ՝ տեղում ծանոթանալու առկա խնդիրներին։ 
Օրակարգային հարցերի շարքում նախարարին ներկայացվեց ՀՀ համայնքների եկամուտների հավաքագրման 2014 թ. հաշվետվությունը։ Դրա համաձայն՝ 2014 թ. ՀՀ համայնքների բյուջեների փաստացի մուտքերը նախատեսված 115,340,102 հա ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 419 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 21.01.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Գործադիրի երեկվա՝ այս տարվա առաջին նիստում հաստատվեցին կառավարության 2015թ. գործունեության միջոցառումների ծրագիրը, այս տարվա գերակա խնդիրները, գործունեության միջոցառումների հիմնավորումները։
Նոր ԱԷԿ—ի  «ճանապարհային  քարտեզը» կկազմվի
Էներգետիկ ոլորտում, օրինակ, կառավարությունը էներգասպառող սարքերի եւ սարքվածքների էներգախնայողության պիտակավորման կարգ կընդունի։ Բանն այն է, որ մեր երկրում էներգասպառող սարքերի եւ սարքվածքների էներգախնայողության պիտակավորման կարգ գոյություն չունի։ Հետեւաբար սպառողը հնարավորություն չունի հստակ իմանալու գործածվող կամ գնվող արտադրանքի էներգախնայողության աստիճանը։ Իսկ երբ կարգն ու պիտակի ձեւը սահմանվի, սպառողը հնարավորություն կստանա թյուրիմացության մեջ չընկնելու եւ քիչ էլէներգիա սպառելու։
Ըստ կառավարության աշխատակազմի ղեկավար—նախարար Դավիթ Հարությունյանի, գործադիրն այս տարվա համար կարեւորել է նաեւ Լոռի բերդ ՀԷԿ—ի կառուցման ներդրումային ծրագիրը հաստատելը։ Դա կհստակեցնի Հայաստանի համար ընդունելի ՀԷԿ—ի ջրային, էներգետիկ եւ տնտեսական ցուցանիշներն ու կնպաստի ներդրումները նպատակաուղղելու աշխատանքներին։ Լոռի բերդ ՀԷԿ—ի կառուցման հ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 423 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 16.01.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ տեղի է ունեցել ՀՀ կառավարության 2014թ. վերջին նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, հայտնում են ՀՀ կառավարության  տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Բացելով նիստը, վարչապետը ձայնը տվել է ՀՀ նախագահի հանձնարարությամբ ստեղծված ֆինանսական շուկայի իրավիճակի ուսումնասիրման խմբի ղեկավար, փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանին։
Վաչե Գաբրիելյան.
–Մեծարգո պարոն վարչապետ, մենք աշխատանքային խմբով ամեն օր հավաքվել ենք եւ նայել մի շարք հարցեր, մասնավորապես՝ փոխարժեքի տատանումներին վերաբերող։ Կարող եմ կառավարությանը զեկուցել, որ փոխարժեքը կայունացել է, այս պահին փոխանակման կետերում փոխարժեքի գնման եւ վաճառքի տարբերությունը կազմում է 3–5 դրամ, որը մեր փոխարժեքի կետերում ընդհանրապես եղած պատմական ստանդարտ չափի մեջ է։ Շուրջ 94 խանութ ամսի 16–17–ը փակված էր եւ չէր գործում, որովհետեւ սպասումներ կային։ Այժմ այդ բոլոր խանութները վերադարձել են գործունեության։ Մի պահ կար, երբ բոլոր բաց խանութներում, որտեղ ապրանք կար, գնման գինը հստակ նշված չէր։ Դա եւս վերացել է բոլոր տեղերում։ Ապրանքները վաճառվում են հստակ գներով եւ տատանման ենթակա չեն։ Մենք նաեւ ստացել ենք Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից ամենօրյա դիտանցում, որը կատարվում էր մի շարք խոշոր խանութներում։ Ես ուզում եմ նշել նաեւ, որ կան տեղեկատվություններ, եւ մամուլում նշվեցին, որ այդ գները, որ ներկայացվում էին, ամբողջովին բնորոշ չէին։ Որպեսզի դիտարկման շարունակականությունն ա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 526 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 26.12.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանը եւ տիկին Ռիտա Սարգսյանը ՀՀ նախագահի նստավայրում Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ երեկ հյուրընկալեցին զոհված եւ հաշմանդամ դարձած բազմաթիվ ազատամարտիկների, արցախյան ազատամարտի մասնակից վետերանների եւ զինծառայողների երեխաների ու թոռնիկների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից, ինչպես նաեւ սահմանափակ կարողություններով (հաշմանդամ) երեխաների։
Հանրապետության նախագահն իր եւ տիկին Ռիտա Սարգսյանի անունից տոների կապակցությամբ ջերմորեն շնորհավորեց միջոցառման մասնակիցներին ու բոլոր երեխաներին, բարեմաղթանքներ հղեց նրանց. «Սիրելի՛ երեխաներ, ես շատ ուրախ եմ, որ դուք երգով, պարով, խաղերով եք հրաժեշտ տալիս անցնող տարվան, եւ ձեր այս ուրախությունը նոր շունչ է հաղորդում այս շենքին, այս պատերին։ Այդ շունչը տեւական ժամանակ թեւածելու է այս շենքում։ Մենք շատ հաճախ ենք նախագահի նստավայրում ընդունում երեխաների, այդ թվում՝ դպրոցականների եւ հատկապես նրանց, ովքեր իրենց ուսմամբ ու վարքով բարձրացնում են մեր երկրի հեղինակությունը, օրինակ՝ դպրոցական միջազգային առարկայական օլիմպիադաներում շահում են մրցանակներ։ Ես վստահ եմ, որ ձեզնից շատ—շատերը տարիներ հետո գալու են այս շենք՝ որպես հաղթող երեխաներ, գալու են, որպեսզի ստանան երիտասարդ գիտնականների, երիտասարդ ստեղծագործողների համար սահմանած ՀՀ նախագահի մրցանակները։
Միշտ հիշեք, սիրելի՛ երեխաներ, որ ամեն ինչ լավ է լինելու, դուք կարողանալու եք ամեն ինչ հաջողությամբ ավարտին հասցնել, միայն այդ ամենը պետք է անեք ուրախությամբ եւ ս ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 414 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 26.12.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Կոտայքի, Արագածոտնի եւ Արմավիրի ստորաբաժանումների միավորմամբ Երեւանում, որպես մեկ առանձնացված կառույց, կազմավորվել է մարզերի միավորված ստորաբաժանումը։ Վարչապետ Հովիկ Աբրահամյանը երեկ ներկա եղավ այդ միավորված ստորաբաժանման բացմանը։ Գործադիր իշխանության ղեկավարը շրջեց նորաբաց ստորաբաժանումով, եղավ արխիվի բաժնում, մտավ անշարժ գույքի ռեգիստրների սենյակ ու ծանոթացավ ներդրված էլեկտրոնային համակարգով իրականացվող գործունեությանը, աշխատանքային պայմաններին։
Կադաստրի պետկոմի նախագահ Մարտին Սարգսյանը վարչապետին ներկայացրեց այդ ստորաբաժանման անհրաժեշտությունը, այն է՝ դրա գործունեությունը կնպաստի կոռուպցիոն ռիսկերի բացառմանը՝ էապես սահմանափակելով գործառույթն իրականացնող պաշտոնատար անձ—քաղաքացի շփումը, պաշտոնատար անձի վրա ներազդելու հնարավորությունը՝ «դրանով իսկ նպաստելով կոռուպցիոն ռիսկերի իսպառ բացառմանը»։
Մ. Սարգսյանը տեղեկացրեց, որ նշված տարածքային ստորաբաժանումների միավորմամբ միեւնույն հարկում են ներառվել համակարգում առկա շուրջ 2 մլն 200 հազար անշարժ գույքի կադաստրային (արխիվային) գործերից գրեթե 650 հազ. գործերի նյութեր (եւս 550 հազ. միավոր գործեր գտնվում են Երեւանի տարածքային ստորաբաժանումում). «Սրանով հնարավորություն կընձեռվի խիստ հսկողության ապահովմամբ առավել ընդգրկուն աշխատանքներ տանել համակարգում էլեկտրոնային գործառույթներ կատարելու համար կարեւոր նշանակության, սակայն տարիներ ի վեր կուտակված խիստ թերի արխիվային նյու ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 493 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 25.12.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայ–վրացական առեւտրատնտեսական հարաբերությունները դինամիկ զարգանում են, եւ ձեռնարկվում են միջոցառումներ՝ ընդլայնելու երկու երկրների միջեւ համագործակցությունն ու ներդրումները։ Մինչեւ 2014 թվականի սեպտեմբերի վերջն ընկած ժամանակահատվածում ՀՀ տնտեսության իրական հատվածում Վրաստանից կատարված ներդրումների համախառն հոսքերը կազմել են 22.2 հազ. ԱՄՆ դոլար։ Հայաստանում վրացական կապիտալի մասնակցությամբ գործում է 195 ձեռնարկություն։
Համագործակցության շրջանակներն ընդլայնելու նպատակով երեկ Երեւանում անցկացվեց առեւտրատնտեսական հարցերով հայ—վրացական համատեղ աշխատանքային խմբի երկրորդ նիստը։ Նիստի շրջանակներում քննարկվեցին գյուղատնտեսության, տրանսպորտի, առեւտրի, զբոսաշրջության, էներգետիկայի, տեղեկատվական տեխնոլոգիաների, համատեղ ներդրումային ծրագրերի իրականացման, վրացական ընկերություններին որպես շահագործող ՀՀ ազատ տնտեսական գոտիներում ներգրավման հնարավորության, իրավապայմանագրային դաշտի հետագա ընդլայնման եւ այլ ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցեր։
Աշխատանքային խմբի հայկական կողմի համանախագահն է ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, իսկ վրացական կողմի համանախագահը՝ Վրաստանի փոխվարչապետ, էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարար Գեորգի Կվիրիկաշվիլին։ Վրաստանից նիստին մասնակցելու համար Հայաստան էին ժամանել նաեւ ներկայացուցիչներ Վրաստանի էկոնոմիկայի եւ կայուն զարգացման, արտաքին գործերի, գյուղատնտեսության, էներգետիկայի, տարածքային զարգացման եւ ենթակառուցվածքների, ֆինանսների նախարարություններից, &la ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 479 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 25.12.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մոտենում են տարվա ամենասպասված՝ Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոները։ Այս առիթով ամբողջ հանրապետությունում մեկնարկել են տոնական միջոցառումները, որոնց, գաղտնիք չէ, ամենաշատը սպասում են մանուկները։
Վերջին օրերին տոնական միջոցառումների շարք է իրականացնում նաեւ հանրապետության նախագահի աշխատակազմը։ Երեկ ՀՀ նախագահի նստավայրում հյուրընկալվելու հերթը սահմանամերձ մի շարք մարզերի՝ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Վահան, Վայոց ձորի մարզի Խնձորուտ, Բարձրունի, Խաչիկ, Սերս, Արարատի մարզի Երասխ, Տավուշի մարզի Բարեկամավան, Բերդավան, Դովեղ, Բաղանիս գյուղերի եւ Հայաստանում ապաստան գտած սիրիահայ երեխաներինն էր։ Սահմանամերձ համայնքներից երեխաները մայրաքաղաք են ժամանել մեկ օր առաջ եւ նախագահի նստավայրում տոնական միջոցառմանը մասնակցելուց բացի, նրանց համար կազմակերպվել է մշակութային լրացուցիչ ծրագիր՝ այցելություն Հայաստանի պատմության եւ Հովհաննես Թումանյանի թանգարաններ։
Տոնական միջոցառումներ են անցկացվում նաեւ մանկատներում, հիվանդանոցներում, այլ հաստատություններում։ Երեկ Գավառի մանկատուն էր այցելել ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, իսկ Երեւանի «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում բուժվող երեխաների այցի էր գնացել ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը։ Բնականաբար, Ձմեռ պապը նրանց անունից նվերներ է բաժանել։
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 571 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 25.12.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը վառվեցին՝ ազդարարելով մայրաքաղաքում ամանորյա միջոցառումների սկիզբը։ Արարողությանը ներկա էր Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը։ Հանրապետության հրապարակում էին հավաքվել մեծ թվով մարդիկ, ում համար կազմակերպված էր տոնական համերգ՝ հայտնի կատարողների մասնակցությամբ։
Մինչ լույսերը կվառվեին, քաղաքապետի օգնությամբ երեխաներից մեկը տոնածառից կախեց վերջին խաղալիքը, եւ հետհաշվարկից հետո վառվեցին լույսերը, դրանց հետ մեկտեղ՝ նաեւ մայրաքաղաքի 12 վարչական շրջանների տոնածառերի եւ փողոցների ամանորյա զարդարանքի մաս կազմող լույսերը։
Այնուհետեւ հաջորդեց հրավառությունը, եւ շարունակվեց նախատոնական համերգը

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 396 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 23.12.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Դեկտեմբեր 2024  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024