ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 25.04.2024, 01:57
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Դեկտեմբեր » 26 » Երազանքներ, որ իրականանում են /ՀՀ նախագահը եւ առաջին տիկինը հյուրընկալել էին հայրենիքի պաշտպանների երեխաներին /
16:09
Երազանքներ, որ իրականանում են /ՀՀ նախագահը եւ առաջին տիկինը հյուրընկալել էին հայրենիքի պաշտպանների երեխաներին /

Նախագահ Սերժ Սարգսյանը եւ տիկին Ռիտա Սարգսյանը ՀՀ նախագահի նստավայրում Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ երեկ հյուրընկալեցին զոհված եւ հաշմանդամ դարձած բազմաթիվ ազատամարտիկների, արցախյան ազատամարտի մասնակից վետերանների եւ զինծառայողների երեխաների ու թոռնիկների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից, ինչպես նաեւ սահմանափակ կարողություններով (հաշմանդամ) երեխաների։
Հանրապետության նախագահն իր եւ տիկին Ռիտա Սարգսյանի անունից տոների կապակցությամբ ջերմորեն շնորհավորեց միջոցառման մասնակիցներին ու բոլոր երեխաներին, բարեմաղթանքներ հղեց նրանց. «Սիրելի՛ երեխաներ, ես շատ ուրախ եմ, որ դուք երգով, պարով, խաղերով եք հրաժեշտ տալիս անցնող տարվան, եւ ձեր այս ուրախությունը նոր շունչ է հաղորդում այս շենքին, այս պատերին։ Այդ շունչը տեւական ժամանակ թեւածելու է այս շենքում։ Մենք շատ հաճախ ենք նախագահի նստավայրում ընդունում երեխաների, այդ թվում՝ դպրոցականների եւ հատկապես նրանց, ովքեր իրենց ուսմամբ ու վարքով բարձրացնում են մեր երկրի հեղինակությունը, օրինակ՝ դպրոցական միջազգային առարկայական օլիմպիադաներում շահում են մրցանակներ։ Ես վստահ եմ, որ ձեզնից շատ—շատերը տարիներ հետո գալու են այս շենք՝ որպես հաղթող երեխաներ, գալու են, որպեսզի ստանան երիտասարդ գիտնականների, երիտասարդ ստեղծագործողների համար սահմանած ՀՀ նախագահի մրցանակները։
Միշտ հիշեք, սիրելի՛ երեխաներ, որ ամեն ինչ լավ է լինելու, դուք կարողանալու եք ամեն ինչ հաջողությամբ ավարտին հասցնել, միայն այդ ամենը պետք է անեք ուրախությամբ եւ սիրով. ուրախությամբ պետք է խաղաք, ուրախությամբ պետք է սովորեք, ուրախությամբ պետք է ընկերություն անեք եւ այդ դեպքում միշտ հաջողություն եք ունենալու։ Ուզում եմ, որ դուք լիաթոք ապրեք, ուզում եմ, որ ձեր ամեն օրը լինի ուրախությամբ լեցուն, որ լավ ընկերներ ունենաք, ուզում եմ, որ ուրախացնեք ձեր ծնողներին, ձեր տատիկներին, պապիկներին։ Դո՛ւք եք մեր երկրի հույսը, մեր երկրի ապագան։ Ուզում եմ, որ 2015թ. դուք շատ ավելի մեծ հաջողություններ ունենաք, ուզում եմ, որ 2015թ. ձեր ծնողները ձեզ ավելի շատ գովեն լավ վարքի, լավ սովորելու համար։ Ես եւ տիկին Ռիտան շնորհավորում ենք ձեր Նոր տարին եւ ցանկանում ենք, որ գալիք տարին լինի շատ ավելի լավը ձեզ համար, քան դուք եք պատկերացնում։
Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ»։
Ռիտա Սարգսյանն էլ բոլորին մաղթեց առողջություն՝ ամենաթանկ բանը։ «Արդեն 53 տարեկան եմ ու հասկացել եմ, որ առողջությունից թանկ բան չկա, բոլորին ցանկանում եմ առողջություն»։
Գնդապետ, արցախյան պատերազմի մասնակից կանանց հասարակական կազմակերպության հիմնադիր—նախագահ Աիդա Սերոբյանն էլ ասաց, թե երջանիկ է, որ ողջ է մնացել պատերազմում, ուրախ է, որ ՀՀ նախագահը, զբաղված լինելով, ժամանակ է գտնում շնորհավորելու իր ժողովրդին, հայրենիքին ծառայություններ մատուցած կանանց երեխաներին, թոռներին Ամանորի ու Սուրբ Ծննդյան տոների առթիվ։
Փոքրիկ Էդմոնդը շատ էր ուրախացել՝ գալով նախագահի նստավայր։ Նա Ձմեռ պապիկից խաղալիք մեքենա է խնդրել։ 10 տարեկան Լյովան էլ ասաց, որ սիրում է սովորել, սակայն խաղի միջոցով, այլ ոչ թե տնային աշխատանք կատարելով։ Իր խոսքով, այդպես ավելի ուրախ է. «Ես շատ ուրախ եմ, որ այսօր եկել եմ այստեղ, սա կարծես տաճար լինի։ Բացի այդ, ինձ դուր է գալիս տոնածառը. այն այնքան մեծ է»։
Հնգամյա Մարիամն ասաց, որ պարում է, երգում եւ արտասանում։ Ձմեռ պապից հիշողության խաղեր է խնդրել։ Նա նամակ չի գրել, բայց կարծում է, որ Ձմեռ պապիկը կկատարի իր ցանկությունը։ 11 տարեկան Մարիան շատ է ուրախացել, երբ իմացել է, որ գալու է այստեղ. «Ուրախացա եւ նաեւ զարմացա՝ իմանալով, քանի որ վստահ էի, որ շատ լավ ժամանակ եմ անցկացնելու»։ Նա հայտնեց, որ Ձմեռ պապիկին նամակ է գրել եւ խնդրել հեքիաթի գիրք։ Իսկ նոր տարին դիմավորում են տանը, սակայն դպրոցում էլ են միջոցառումներ լինում. «Դպրոցում մեր դասարանն ենք զարդարում, ուսուցիչների համար միջոցառումներ ենք կազմակերպում։ Հիմնականում տանն ենք անցկացնում նոր տարին, եւ եթե ձյուն է լինում, ձնագնդի ենք խաղում»։
Փոքրիկ Ալետան Ձմեռ պապիկից տիկնիկ էր խնդրել։ Քանի որ վեց տարեկան է, նա իր մայրիկին է խնդրել նամակ գրել Ձմեռ պապիկին։ Գեներալի որդի Լեւոնը զինվորական հագուստով էր ներկայացել եւ մտածում է զինվորական դառնալու մասին։ Նա ցանկանում է նմանվել իր գեներալ հայրիկին։ Լեւոնը իր հայրիկին տարբեր հարցեր է տալիս զինվորական ծառայության վերաբերյալ։ Իսկ երբ մեծանա, բարի, ընկերասեր մարդ է լինելու։ Դեռ չի հասցրել Ձմեռ պապիկին նամակ գրել, բայց անպայման գրելու է։
Տասնամյա Լիլիթը, ով եւս զինվորականի հագուստ էր կրում, ասաց, որ հայրիկն է իրեն նվիրել։ «Հայրիկս Եղեգնազորի զորամասի հրամանատարն է, եւ նա է ինձ այս հագուստը նվիրել, որը սիրով կրում եմ առիթ լինելիս»։ Աղջիկը հինգերորդ դասարանում է սովորում։ Հաճախում է երգի, սիրում է նկարել, պարել։ Դեռ չի որոշել՝ ինչ է դառնալու։ Նա խաղալիք չի խնդրել Ձմեռ պապիկից, քանի որ մեծ է, այլ ցանկացել է գիրք, իսկ ոչ նյութական ցանկությունն էլ խաղաղությունն է եղել։ Լիլիթը շատ է ուրախացել նախագահի նստավայր գալով։ «Իմ երազանքներից մեկն էր դա։ Նախագահի նստավայրը միայն հեռուստացույցով էի տեսել։ Անցյալ տարի եղբայրս էր եկել, ես մեկ տարի սպասել եմ, որ գամ այստեղ»։ Մեկ այլ երազանքի մասին էլ հայտնեց. այն էր՝ լուսանկարվել նախագահի հետ։ Ի դեպ, նրա այդ երազանքն էլ իրականացավ։ hhpress.am
Լիլիթ ԱՍԱՏՐՅԱՆ
Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 370 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Դեկտեմբեր 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024