ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 22.11.2019, 22:18
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [601]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [462]
Մշակույթ [15]
Հասարակություն [805]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [79]
Զանազան [185]
Քաղաքականություն [633]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Ապրիլ » 24 » Հայոց ցեղասպանության զոհերը սրբադասվեցին / Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում եւ Հայաստանյաց առաքելական եկեղեցիներում կմատուցվի հիշատակի կարգ/
09:21
Հայոց ցեղասպանության զոհերը սրբադասվեցին / Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում եւ Հայաստանյաց առաքելական եկեղեցիներում կմատուցվի հիշատակի կարգ/

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում երեկ տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասման արարողություն, որի ժամանակ Ցեղասպանության նահատակները հռչակվել են Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու սրբեր՝ հիմնվելով հայոց եկեղեցական ավանդության, եպիսկոպոսաց ժողովի կայացրած որոշման վրա եւ օրհնությամբ Ամենայն հայոց հայրապետի եւ Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսի։
Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասմանն առնչվող արարողությունները մեկնարկել էին նախօրեին երեկոյան՝ Էջմիածնի Մայր տաճարում, նախագահությամբ Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսի, երբ կատարվել է հսկման կարգը։ Հսկումն իրենից ներկայացնում է աղոթքի հղում առ Աստված, որին մասնակցել են ՀԱԵ—ի քույր եկեղեցիների ներկայացուցիչներն ու հավատավոր ժողովուրդը։ Օծվել են մասունքարանները, որտեղ զետեղվել են Հայոց ցեղասպանության զոհերի մասունքները, կնքվել հայրապետական կնիքներով։ Մասունքարանները ներկայացվել են սրբադասման կարգին՝ երկրպագության համար։
Մասունքները դեռեւս 1965 թվականին բերվել էին Դեր Զորից ու պահվել Մայր Աթոռի տարածքում Ուխտի խաչքարի տակ, վերցվել են նաեւ Կիլիկիո կաթողիկոսության Սրբոց Նահատակաց մատուռի մասունքները։
Ցեղասպանության նահատակների վկայաբանությունն ընթերցեց բարձրաստիճան հոգեւոր հայրերից մեկը, ով նշեց, որ նահատակներն աննկարագրելի տառապանքներով, ինչպես Քրիստոս էր խաչն ուսին բարձրանում Գողգոթա, այնպես էլ նրանք, մեծաձայն գոչումով վկայեցին իրենց անխախտ հավատքը։
«Նրանք Պողոս առաքյալի հետ հայտարարեցին, թե ոչ ոք չի կարող մեզ բաժանել Քրիստոսի սիրուց՝ ո՛չ նեղությունը, ո՛չ հալածանքը, ո՛չ սովը, ո՛չ մերկությունը, ո՛չ վտանգը, ո՛չ սուրը, ո՛չ հուրը, ո՛չ մահը եւ ո՛չ կյանքը, ո՛չ հրեշտակները եւ ո՛չ չար ոգիների իշխանությունները, ո՛չ ներկան եւ ո՛չ գալիքը, եւ ո՛չ էլ որեւէ զորություն, ո՛չ վերին եւ ո՛չ ստորին աշխարհից։ Ոչինչ չի կարող մեզ բաժանել Աստծո սիրուց, որ մենք ճանաչեցինք մեր Տեր Հիսուս Քրիստոսի սիրով»,–ասաց նա։
Հավատքի համար նահատակվածներն ըստ բարձրաստիճան հոգեւորականի՝ անմարդկային տառապանքներ կրեցին ու աննկարագրելի չարչարանքների միջով անցան, քանի որ հավատում էին Քրիստոսին, որ ասում էր, թե ովքեր հալածվում են հավատքի համար, նրանցն է Երկնքի արքայությունը. «Նրանք ամեն տեսակ անարգանքներ կրեցին, բայց անսասան մնացին, քանի որ Աստծո խոսքը նրանց ականջներում էր»։
Ցեղասպանության նահատակների վկայաբանության ընթերցումից հետո, ընդունվեց հռչակագիրը, որով ցեղասպանության նահատակները հռչակվեցին Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու սրբեր՝ հիմնվելով մեր եկեղեցական ավանդության ու եպիսկոպոսաց ժողովի կայացրած որոշման վրա եւ օրհնությամբ Ամենայն հայոց հայրապետի ու Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսի։
Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակի օր հռչակվեց ապրիլի 24—ը։ Այսուհետ ապրիլի 24—ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում եւ Հայաստանյայց առաքելական բոլոր եկեղեցիներում կմատուցվի հիշատակի կարգ՝ հայցելով Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների բարեխոսությունը։
Ապա խորան բերվեցին սրբապատկերներն ու մասունքարանները, ինչպես նաեւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բազմաթիվ մասունքերից դուրս բերված 14 սրբությունները։ Երկու կաթողիկոսների ձեռամբ կատարվեց սրբադասման մասունքարանի ու նահատակաց երկու սրբապատկերների օծումը։ Այնուհետեւ ժողովրդին թույլ տրվեց մոտենալ օծված սրբապատկերներին, հպվել ու օրհնություն ստանալ։
Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը իր խոսում նշեց. «Մենք ամենքս այսօր ականատեսն ենք մեր պատմության հոգեւոր վերափոխման, որին մասնակից ենք թե՛ հավաքաբար եւ թե՛ անհատաբար։ Ցեղասպանության նահատակների սրբադասումը կենդանարար նոր շունչ, շնորհ եւ օրհնություն է բերում եկեղեցական եւ ազգային մեր կյանքում։ Մենք հավատում ենք, որ մեր ժողովրդի հոգեւոր նոր վերածննդի պսակն ենք հյուսում՝ Հայոց ցեղասպանության նահատակներին սրբադասելով։ Մեր սուրբ նահատակների հիշատակն այլեւս ոչ թե զոհի ու ննջեցյալի հոգեհանգստյան աղոթք է, այլ՝ հաղթանակած ու նահատակության արյամբ սրբագործված անմարմին զինվորների հաղթական օրհներգություն։ Այսօր մեր սուրբ նահատակների հավատքի եւ հայրենյաց սիրո ջերմեռանդ ոգին տարածվում է Դեր Զորից մինչեւ Սուրբ Էջմիածին եւ Ծիծեռնակաբերդ, նորանկախ Հայաստանից մինչեւ աշխարհասփյուռ հայ կյանքի վերածնված անդաստաններ՝ զորացնելով ապրելու անխախտ հավատքով, մեր կյանքի վերազարթոնքի պայծառ տեսիլքով եւ մեր արդար դատի պաշտպանության աներկբա կամքով»։
Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսն իր օրհնության պատգամը հղելով՝ հայտարարեց. «Սրբերը նահատակ դարձած մեզ հետ ապրեցին եւ մեր կյանքին տվին հստակընթաց նպատակ, սրբերն իրենց հավատքով մեր հավատքը կոփեցին, իրենց հույսով՝ մեր կյանքը շաղախեցին եւ այսօր արդեն իսկ ժողովրդի մեջ նահատակ ու սուրբ դարձան։ Նրանք կսրբանան ու իրենց սրբացող ներկայությամբ մեր եկեղեցին կպայծառացնեն»։
Սրբադասման արարողությունը եզրափակվեց ուղիղ ժամը 19։15—ին, երբ հայտարարվեց լռության րոպե, որի ընթացքում Մայր տաճարի ու աշխարհի քրիստոնեական քույր եկեղեցիները հնչեցրին 100 ղողանջներ՝ ի պանծացումն Հայոց ցեղասպանության սրբերի։
Զանգերը ղողանջեցին նաեւ աշխարհի շատ այլ քույր եկեղեցիներում՝ Մոսկվայի Աուրբ Ամենափրկիչ եկեղեցում, Փարիզի Աստվածամոր տաճարում, Թեհրանի Սուրբ Սարգսի մայր տաճարում եւ շատ այլ եկեղեցիներում։
Ավելի քան 400—ամյա դադարից հետո Հայ եկեղեցում վերականգնվեց սրբադասման կարգը։
Այսօր Հայ եկեղեցու սրբերի թիվը շուրջ 700 է, իսկ ըստ Տոնացույցի տոնելի սրբերի թիվը հասնում է 400—ի։ Հիշատակելի սրբերի հնագույն խումբն աստվածաշնչյան սրբերն են (նահապետներ, մարգարեներ, առաքյալներ)։ Մյուս տոնելի խումբը համաքրիստոնեական սրբերն են, որոնց ընդհանուր թիվը կազմում է 189։ Հայ առաքելական սուրբ եկեղեցին ցայսօր անփոփոխ կերպով տոնակատարում է 63 հայ սրբերի հիշատակը։
Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 200 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2019