ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 22.12.2024, 06:44
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Հոկտեմբեր » 23 » 100—ամյակով չի ավարտվում՝ սկսվում է /Մեզ անհրաժեշտ է ցեղասպանության հետեւանքների վերացում/
17:50
100—ամյակով չի ավարտվում՝ սկսվում է /Մեզ անհրաժեշտ է ցեղասպանության հետեւանքների վերացում/

Ցեղասպանության 100—ամյակին ընդառաջ Հայաստանի ազգային արխիվի ծրագրերը երեք մասի էին բաժանված։ Բայց երեկ հրավիրված ասուլիսի ժամանակ Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը բարձրաձայնեց նաեւ չորրորդի մասին։
«Առաջինը փաստաթղթերի հրատարակումն է՝ հայերեն եւ օտար լեզուներով։ Մեկ հատոր արդեն լույս է տեսել անգլերեն, թուրքերեն, կարճ ժամանակ հետո էլ կլինի ռուսերենը։ Այս պահին իրականացվում է իսպաներեն թարգմանությունը, հետագայում՝ նաեւ ֆրանսերեն։ Թուրքերենը Ստամբուլում տպագրեցինք, այնտեղ տարածելու համար, ռուսերենը՝ Մոսկվայում՝ Ռուսաստանում տարածելու համար»,–ասաց նա։
Բաց արխիվն ուսումնասիրելիս նոր փաստաթղթեր են ի հայտ գալիս։ Արդյունքում եւս մի աշխատություն կվերաբերի ցեղասպանությանը Կիլիկիայի տարածքում, մյուսը՝ Անատոլիայի արեւմտյան մասում։
Երկրորդ ծրագիրը նյութական, մշակութային կորուստների մասին ժողովածուների շարք է։ Երրորդն էլ հետեւյալն է՝ գոնե 100 տարի հետո պատրաստել շտեմարան, որում կլինեն եղեռնի զոհ դարձած մարդկանց տվյալները՝ անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան թիվ, բնակության վայր...
Վիրաբյանի խոսքերով, շուրջ 300 հազար անուն մենք կարող ենք ունենալ։ Շուրջ 30 հազար որբի գործ կա, որտեղ նրանց եւ հոր, եւ մոր անունն առկա է, որոնք զոհեր են։ Նա բերում է հրեաների օրինակը՝ Հոլոքոստի 6 միլիոն զոհերի անունները եւ նրանցից 3 միլիոնի նկարներն ունեն։
Իսկ չորրորդ ծրագրի՝ արխիվի տնօրենի բնորոշմամբ՝ ամենակարեւորի մասին հետագայում ավելի մանրամասն կխոսեն։ Բայց մինչ այդ՝ տեղեկացրեց, որ փորձում են աշխարհին ներկայացնել 100 մարդ, ովքեր, փրկվելով ցեղասպանությունից, հասել են համաշխարհային հաջողությունների։ Ամատունի Վիրաբյանը 100—ից մեկի անունը նախքան ծրագրի ավարտը նշեց՝ Արշիլ Գորկի։
«Այժմ աշխատանք ենք կատարում։ Ծրագրով 500 անուն ենք ընտրելու, հետո կառանձնացնենք 100—ը։ Եվ այն երկրներում, որտեղ հասել են նրանք, հուշարձան, փողոց պետք է լինի։ Պրոպագանդենք, որ մենք ոչ միայն ցեղասպանություն ենք տեսել, այլեւ կարողացել ենք հառնել, ապրել եւ այսօր էլ շարունակում ենք ապրել»,– ասաց նա։ Ասուլիսի հյուրն ավելացրեց նաեւ, որ մտածում են ինչ—որ ալբոմի տեսքով ցեղասպանությունից հետո մեր կյանքի 100 տարին նկարագրել։
Բացի վերոնշյալներից՝ Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի հովանավորությամբ Ազգային արխիվը 2015 թվականին կհրապարակի նաեւ Հայ եկեղեցու կալվածքների մասին փաստաթղթերն ամփոփող գիրք։
Տնօրենը հորդորեց չմոռանալ, որ այսօրվա Հայաստանի բնակչության ավելի քան 50 տոկոսը Արեւմտյան Հայաստանի արմատներ ունի, այն Հայաստանի, որտեղ այժմ հայեր չկան. «Հաճախ մենք մտածում ենք ցեղասպանության ճանաչում, ճանաչում, …երբեմն մտածում եմ՝ իսկ ի՞նչ է մեզ տալու, եթե աշխարհը ճանաչի։ Մեզ անհրաժեշտ է ցեղասպանության հետեւանքների վերացում՝ տարբեր հարթակներում, որի մասին մենք պետք է մտածենք»։
Ապա հավելում է՝ ամեն ինչ 100—ամյակով չի ավարտվում. «100—ամյակով սկսվում է։ Սա երկար գործընթաց է, երկար պայքար է, նաեւ քաղաքականություն է շատ երկրների համար»։ hhpress.am
Արմինե ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 473 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հոկտեմբեր 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024