ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 26.04.2024, 01:43
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Մարտ » 30 » 2011թ. ՏՏ ոլորտի հասույթը՝ 205 միլիոն ԱՄՆ դոլար /Հաստատվել է ոլորտի զարգացման այս տարվա ծրագիրը՝ առավել ընդգրկուն քայլերի ակնկալիքով/
18:26
2011թ. ՏՏ ոլորտի հասույթը՝ 205 միլիոն ԱՄՆ դոլար /Հաստատվել է ոլորտի զարգացման այս տարվա ծրագիրը՝ առավել ընդգրկուն քայլերի ակնկալիքով/
Մեր երկրում ՏՏ ոլորտի զարգացմանն աջակցելու նպատակով կառավարությունը երեկ որոշեց հաստատել բնագավառի 2012թ. ծրագիրը։
Որոշումն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ Հերթական ծրագրի ընդունման անհրաժեշտությունը էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը բացատրեց այն հանգամանքով, որ այս ոլորտը մեր տնտեսության ամենամեծ եւ ամենաարագ զարգացող ճյուղերից է։ Այն առաջատար դիրք է գրավում տեխնոլոգիական ինովացիաների, օտարերկրյա ներդրումների եւ աշխատուժի կատարելագործման բնագավառներում։ «Միջազգային կորպորացիաները, նորաստեղծ ընկերությունները գործունեություն են ծավալում՝ ընդլայնելով իրենց բիզնեսը Հայաստանում։ Հարուստ գիտակրթական ավանդույթները եւ բարձրակարգ կադրերն օգնեցին Հայաստանին ներգրավել տեղեկատվական, հեռահաղորդակցման եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտի համաշխարհային բազմաթիվ ընկերություններ։ Այսօր Հայաստանում արդեն գործում են Եվրոպայի, Ռուսաստանի եւ ԱՄՆ տեխնոլոգիաների ոլորտի մի շարք ընկերությունների գիտահետազոտական եւ ծրագրավորման կենտրոններ։ Այդ հաստատություններն աշխատում են աշխարհի բազմաթիվ կորպորացիաների կողմից կիրառվող գերժամանակակից տեխնոլոգիաներով եւ միջոցներով՝ թողարկելով նոր արտադրանք եւ ծառայություններ կամ առաջարկելով բիզնես խնդիրների նոր լուծումներ»,—ասաց էկոնոմիկայի նախարարը։
2000թ. ի վեր ՏՏ ոլորտը ՀՀ կառավարությունը ճանաչել է երկրի տնտեսական առաջընթացի կարեւորագույն բաղադրիչներից մեկը։ ՏՏ ոլորտում Հայաստանն իր հարեւան ԱՊՀ եւ Մերձավոր Արեւելքի երկրների շարքում համարվում է առաջատար։ Վերջին 10 տարիներին ոլորտում գրանցվել է նոր ընկերությունների կտրուկ աճ՝ թե՛ տեղական նորաստեղծ ընկերությունների, թե՛ արտասահմանյան մասնաճյուղերի։ Ընդ որում, արտասահմանյան ընկերությունների ավելի քան 80%—ը ստեղծվել է 2000—2011թթ. ընթացքում։ 2011թ. գործող ՏՏ ընկերությունների թիվը մոտ 300 է։ 2011թ. դրությամբ ոլորտում ներգրավված է մոտ 5500 մասնագետ, իսկ հեռահաղորդակցության ոլորտի հետ միասին՝ ավելի քան 10 հազ. մասնագետ, ընդ որում՝ ծրագրավորողների համախառն տարեկան աշխատավարձը կազմում է շուրջ 5.280—14.520 մլն ԱՄՆ դոլար։ Մեր երկրի ՀՆԱ—ում ՏՏ ոլորտի մասնաբաժինը, նախարարի հավաստմամբ, կազմել է 1.7 տոկոս, ինչը կարող է համեմատվել Հնդկաստանի (1.4%) եւ Գերմանիայի (1.3%) հետ։ 2011թ. ՏՏ ընկերությունների ընդհանուր հասույթը հասել է 205 միլիոն ԱՄՆ դոլարի։ ՏՏ ոլորտի ընկերությունների արտադրանքի ու ծառայությունների շուրջ 50%—ն արտահանվում է։ Տ. Դավթյանի խոսքերով՝ այս ամենը վկայում է տարածաշրջանի եւ միջազգային շուկաներում հանրապետությունից արտահանվող ՏՏ ոլորտի արդյունքի կայուն մասնաբաժնի ապահովման, ինչպես նաեւ արտահանման բնագավառում ոլորտի մասնաբաժնի եւ եկամտաբերության ավելացման մասին։
Համապատկերում նկատենք, որ 2008—2010թթ. Հայաստանի միջազգային ինտերնետային կապի թողունակությունն աճել է շուրջ 10 անգամ՝ 1083 Մբիթ/վրկ—ից հասնելով 10547 Մբիթ/վրկ—ի, իսկ ներքին ինտերնետ կապի թողունակությունը շուրջ 8 անգամ՝ 434 Մբիթ/վրկ—ից հասնելով 3681 Մբիթ/վրկ—ի։ ՀՀ բնակչության ինտերնետ հասանելիությունը 5%—ից աճել է՝ 2010թ. կազմելով շուրջ 44%։
Ի դեպ, ասենք, որ այսպիսի տարեկան ծրագիր կառավարությունն առաջին անգամ չէ որ ընդունում է։ Օրինակ՝ 2011թ. պետական բյուջեով հատկացվել էր 80 մլն դրամ՝ որպես պետական աջակցություն՝ ուղղված ՏՏ ոլորտի զարգացմանը։ Եվ ծրագրեր, միջոցառումներ ու ցուցահանդեսներ են արվել։ ՏՏ ոլորտում հաջողությունների հասած երկրների եւ համապատասխան միջազգային կառույցների հետ համագործակցության հաստատման եւ ընդլայնման միջոցով նշված երկրների փորձը ներդրվում է մեր երկրում։

Հաջողություններից զատ՝ խնդիրներ

ՏՏ—ն մեր տնտեսության ամենամեծ հավակնություններ ունեցող ոլորտներից է, որը ապահովում է մեծ քանակությամբ բարձր վարձատրվող աշխատատեղեր եւ Հայաստանի տնտեսության մեջ ամենաբարձր հավելյալ արժեք ձեւավորող ոլորտն է, ինչով էլ լիովին հիմնավորված հայտնվել է երկրի տնտեսության զարգացման գերակայությունների շարքում։ Սակայն Տ. Դավթյանը չի հերքում, որ, ինչպես վերլուծություններն են ցույց տալիս, ՏՏ ոլորտից մեր ակնկալիքները կարող են արդարանալ զարգացման հետեւողական, նպատակային քաղաքականություն վարելու դեպքում, երբ ոլորտի հիմնախնդիրները՝ ելնելով տարածաշրջանային եւ համաշխարհային զարգացումների թելադրանքից, արագ լուծումներ ստանան, երբ ապահովվի խոշոր արտասահմանյան ընկերությունների մուտքը եւ նոր ներդրումների հոսքը Հայաստան. «ՏՏ ոլորտը պետք է ունենա առավել համախմբվելու, արտաքին աշխարհում համակարգված քայլերով շուկաներ գրավելու եւ ընդհանուր ոլորտային խնդիրները համատեղ լուծելու կարողություն»։ Չմոռանանք՝ աշխարհում այս ոլորտը սրընթաց է զարգանում։
ՏՏ ոլորտի զարգացման միտումների հետ մեկտեղ ոլորտի մասնավոր հետազոտությունների, ուսումնասիրությունների հետեւանքով բացահայտվել են մի շարք հիմնախնդիրներ, որոնք պայմանավորված են ե՛ւ օբյեկտիվ, ե՛ւ սուբյեկտիվ գործոններով։ Դրանք են, մասնավորապես, ՏՀՏ (տեղեկատվական եւ հեռահաղորդակցական տեխնոլոգիաներ) ոլորտի եւ տեղեկատվական հասարակության ձեւավորման բարդությունները, ՏՏ ընկերությունների արտադրանքի եւ ծառայությունների՝ տեղական, ինչպես նաեւ համաշխարհային շուկաներում հեղինակության եւ ճանաչման դժվարությունները, ՏՏ ոլորտում գործունեության ծավալման եւ ՏՏ գործիքների համատարած կիրառման համար բարենպաստ գործարար միջավայրի անբավարարությունը։ Էկոնոմիկայի նախարարի վստահեցմամբ, հենց նշված հիմնախնդիրների հաղթահարմանն են ուղղված 2012թ. ընթացքում նախատեսվող ծրագրային միջոցառումները։

Ակնկալիքներ

Ինչ խնդիրներ է առաջադրում ու ինչ նպատակներ ունի կառավարությունը այս տարվա ծրագրի իրագործումից։ Դրանք են՝ 1. ՏՀՏ կատարելագործված ենթակառուցվածքներով, ինտերնետ հասանելիության բարձր աստիճանով, համատարած կիրառվող էլեկտրոնային ծառայությունների համակարգերով, մեծածավալ տեղական ՏՏ շուկայի առկայությամբ եւ առաջադեմ գիտելիքահենք արդյունաբերությամբ երկրի վարկանիշի ապահովումը, 2. մեծ հավելյալ արժեք ստեղծող հետազոտական եւ բարդ ինժեներական լուծումներ ու ծառայություններ մատուցող ընկերություններով, միջազգային շուկաներում մրցունակ տեղական ՏՏ արտադրանքով զարգացած տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի կայացումը, 3. համաշխարհային շուկայում մրցակցային առավելություններ ունեցող «Հայկական ՏՏ ապրանքային նշան»—ի ներթափանցումն ու ներկայությունն ապահովող միջոցառումների իրականացումը, 4. հայկական ՏՀՏ ոլորտի մի շարք կարեւոր բնագավառների աճը խթանելու նպատակով համապատասխան կրթությամբ մասնագետների պատրաստման, որակյալ աշխատուժի աճի պահպանման եւ զարգացման խնդիրների լուծումը, 5. ՏՏ ոլորտի զարգացմամբ հաջողությունների հասած երկրների եւ համապատասխան միջազգային կառույցների հետ համագործակցության հաստատման միջոցով նշված երկրների փորձի ներդրումը, սփյուռքահայության հետ համագործակցության ընդլայնումը, ներդրումների ներգրավումը, նպատակային երկարաժամկետ ծրագրերի իրականացումը եւ երկրի տնտեսական դաշտ համաշխարհային ճանաչում ունեցող ՏՏ կազմակերպությունների ներգրավումը, 6. ոլորտի մասնագիտական կարողությունների զարգացումը, մասնավորապես՝ «Մայքրոսոֆթ ինովացիոն» կենտրոնի գործունեության ապահովումը եւ այլն։
Ինչ վերաբերում է ծրագրի ֆինանսական ապահովմանը, ապա այս տարի պետական բյուջեով որպես ծրագրի իրականացմանը պետական աջակցության կողմնորոշիչ չափաքանակ է սահմանվել 80 մլն դրամը։ ՏՏ ոլորտի խթանման ծառայությունների 2012թ. ծրագիրը կֆինանսավորվի նաեւ ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին։ hhpress.am
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ


Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 566 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024