ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 29.03.2024, 16:11
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Հոկտեմբեր » 28 » ԱԷԿ—ը կհետազոտեն «Հայկական ԱԷԿ»—ն ու «Ռոսատոմսերվիսը» /Նոր կայանի համար բանակցությունները կշարունակվեն/
16:31
ԱԷԿ—ը կհետազոտեն «Հայկական ԱԷԿ»—ն ու «Ռոսատոմսերվիսը» /Նոր կայանի համար բանակցությունները կշարունակվեն/

Երկրի՝ հաջորդ տարվա ֆինանսական գլխավոր փաստաթղթի նախագծի քննարկումները հոկտեմբերի 28—ից սկսված են, եւ դրանք կշարունակվեն մինչեւ նոյեմբերի 7—ը, երբ քննարկումների արդյունքում ձեւավորված առաջարկները կներկայացվեն գործադիրին։ Քանի որ տնտեսության սիրտը էներգահամակարգն է, ուշադրության են արժանի այս ոլորտում ձեռնարկվող քայլերը, որոնք յուրօրինակ պատկերն են տնտեսության շարժի եւ լավագույնս են պատկերացում տալիս հեռանկարի մասին։
Ըստ գլխավոր փաստաթղթի, 2015թ. էներգետիկայի բնագավառի զարգացման հիմնարար ուղղություններն են լինելու սեփական վերականգնվող էներգապաշարների իրացումը, արտահանման կողմնորոշում ունեցող կայուն ու հուսալի էներգահամակարգի կառուցումը, ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած նոր արտադրող հզորությունների կառուցումը, ատոմային էներգետիկայի հետագա զարգացումը՝ այդ թվում գործող ատոմային էներգաբլոկի անվտանգության եւ հուսալիության աստիճանի բարձրացումը (ինչը կբերի նրա աշխատանքի ռեսուրսի երկարացմանը), նոր ատոմային էներգաբլոկի կառուցման նախապատրաստական աշխատանքները եւ տարածաշրջանային էներգահամակարգերի հետ ինտեգրումը։
Քանի որ հիմնական ֆինանսական փաստաթղթում միայն բյուջետային հատկացումները չէ որ արտացոլվում են, միջազգային հատկացումների մասին վկայող տողերն էլ ցույց են տալիս, որ 2015թ. պետական բյուջեի հատկացումների, միջազգային կազմակերպությունների եւ օտարերկրյա պետությունների կողմից տրամադրվող վարկային միջոցների հաշվին, ՀԲ վարկային միջոցների հաշվին կշարունակվեն մի շարք ծրագրեր, օրինակ՝ Հրազդան—Շինուհայր 220 կՎ լարման օդային գծի վերակառուցման, Իրանի Արտահանման զարգացման բանկի կողմից տրամադրված վարկային միջոցների հաշվին՝ Հայաստան—Իրան 400 կՎ լարման նոր էլեկտրահաղորդման օդային գծի կառուցման։ Կմեկնարկեն Ասիական զարգացման բանկի կողմից հատկացված վարկային միջոցների հաշվին երկու 220 կՎ ենթակայանների եւ SCADA կապի համակարգի երկրորդ փուլի, ինչպես նաեւ Համաշխարհային բանկի վարկային միջոցներով ֆինանսավորվող երկու ծրագրերը, որտեղ նախատեսվում են 5 ենթակայանների եւ մի քանի օդային գծերի վերազինման աշխատանքներ։ Կմեկնարկի Հայաստան—Վրաստան 400/500 կՎ լարման հաստատուն հոսանքի ներդիրով էլեկտրահաղորդման օդային գծի ծրագիրը։
Էներգախնայողության ոլորտն էլ չի անտեսվի։ Հայաստանի էներգախնայողության եւ վերականգնվող էներգետիկայի հիմնադրամը ՀԲ—ի տված դրամաշնորհային եւ վարկային միջոցների հաշվին կիրականացնի հանրային շենքերում էներգախնայողության միջոցառումներ։ 
Կշարունակվի Գերմանիայի կառավարության զարգացման վարկերի բանկի կողմից ֆինանսավորվող «Փոքր ՀԷԿ—երի արդիականացման հիմնադրամ» ծրագիրը։ Կմեկնարկի Կլիմայի ներդրումների հիմնադրամի վերականգնվող էներգիայի ընդլայնման ծրագրի շրջանակներում (SREP) նոր ծրագիրը՝ նպատակաուղղված արեւային, երկրաջերմային էլեկտրակայանների կառուցմանը եւ ջերմային պոմպերի ու արեւային ջրատաքացուցիչների ենթակառուցվածքների զարգացմանը։
Գազամատակարարման ոլորտի մասով միայն նշվում է, որ երկրի գազամատակարարման համակարգի վերականգնման ու զարգացման ուղղությամբ շարունակվելու է հանրապետության գազափոխադրման ու գազաբաշխման համակարգերի, ստորգետնյա գազապահեստարանի օպտիմալ ծավալի որոշումն ու դրա արդիականացումը։
Սեփական միջոցների եւ դոնոր երկրների կողմից հատկացվող միջոցների հաշվին 2015թ. կշարունակվեն Հայկական ԱԷԿ—ի 2—րդ էներգաբլոկի անվտանգության աստիճանի բարձրացմանն ուղղված աշխատանքները։ Կսկսվեն «Ռոսատոմսերվիսի» եւ «Հայկական ԱԷԿ» ՓԲԸ—ի համատեղ աշխատանքները ՀԱԷԿ—ի 2—րդ էներգաբլոկի սարքավորումների եւ շինությունների համալիր հետազոտության ուղղությամբ։
Նոր միջուկային էներգաբլոկի շինարարության ծրագրի իրականացման համար ֆինանսական միջոցների ներգրավման նպատակով կշարունակվեն բանակցությունները հնարավոր ներդրողների հետ։ Զուգահեռ կշարունակվի միջուկային նոր էներգաբլոկի կառուցման նախապատրաստական աշխատանքը, որ մի ամբողջ գործընթաց է ենթադրում։
Ի դեպ, միջուկային անվտանգության բնագավառում 2015թ. առաջնահերթ ուղղություններ են լինելու միջուկային օրենսդրության, միջուկային ու ռադիացիոն անվտանգության կարգավորման համակարգի զարգացումն ու կատարելագործումը։ Ոլորտում առաջնահերթ միջոցառումն այն կլինի, որ մեր միջուկային օրենսդրությունը կհամապատասխանեցվի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) եւ Եվրոպական միության անվտանգության ստանդարտների, չափանիշների պահանջներին՝ հաշվի առնելով «Սթրես—թեսթերի», Ֆուկուսիմայի վթարի ուսումնասիրության արդյունքները, զարգացած երկրների փորձը եւ նկատի ունենալով Հայկական ԱԷԿ—ի 2—րդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարացումն ու Հայաստանում նոր միջուկային էներգաբլոկի կառուցումը։ Առաջնային քայլերից է նաեւ «Միջուկային եւ ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոնի» զարգացումը։
Կարեւորվելու է նաեւ միջուկային զենքի չտարածման ռեժիմի ուժեղացումը, ԱԷՄԳ—ի պահանջներին համապատասխան վթարային վարժանքների անցկացումը։ Վթարային հակազդման ազգային համակարգի մեջ մտնող նախարարությունների եւ գերատեսչությունների հետ փոխգործությունների մասին համաձայնագրերը կվերանայվեն։ Համագործակցությունը կշարունակվի թե՛ ԱԷՄԳ—ի, թե՛ Եվրոպական հանձնաժողովի, ԱՄՆ—ի, Չեխիայի, թե՛ ՌԴ եւ այլ երկրների միջուկային կարգավորող մարմինների հետ տեխնիկական աջակցության ծրագրերի շրջանակներում։ hhpress.am
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 477 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հոկտեմբեր 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024