ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 23.11.2024, 21:12
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Մարտ » 7 » Աջակցության գործուն ծրագրեր /Միջազգային կազմակերպությունները գնահատում են մեր մասնագետներին/
13:28
Աջակցության գործուն ծրագրեր /Միջազգային կազմակերպությունները գնահատում են մեր մասնագետներին/

Վերջերս Բուդապեշտում ՄԱԿ–ի պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության հետ կնքվել է առաջնահերթությունների ծրագրային մի շրջանակ 2012–2015թթ. համար, որին մասնակից է նաեւ Հայաստանը։ Ի դեպ, մեր հանրապետությունը առաջիններից մեկն է, որ ՄԱԿ–ի հետ ստորագրել է այդպիսի փաստաթուղթ, որի շրջանակում կիրականացվեն առաջնային նշանակության մի շարք ծրագրեր։ Այս մասին երեկ հրավիրված մամուլի ասուլիսում, խոսելով ոլորտում ՀՀ–ի միջազգային համագործակցության ծրագրերի շուրջ, տեղեկացրեց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Արմեն Պողոսյանը։
Այս փաստաթուղթը միակը չէ։ Անցյալ տարիներին եւ այսօր էլ նախարարությունը ՄԱԿ–ի հետ իրականացրել եւ իրականացնում է մի շարք ծրագրեր, որոնք ունեն ինչպես երկարատեւ գործունեություն, այնպես էլ ուսումնասիրական բնույթ։ Գյուղատնտեսության ոլորտում ՀՀ–ն համագործակցում է նաեւ ԵՄ հետ։ Այս կազմակերպության հետ համագործակցությունը միտված է խոր եւ համապարփակ առեւտրի գոտու բանակցությունների նախապատրաստմանը։ Հաջորդը, որի վերաբերյալ պայմանագիրը ստորագրվել է օրերս Բրյուսելում, կենդանական ծագման սննդամթերքի եւ կերի վերահսկման կարողությունների հզորացման ծրագիրն է։ Սա երկու տարվա փորձի փոխանակման ծրագիր է, որը կհզորացնի Հայաստանում հիմնականում առկա ռեսուրսների գործոնը։
Եվրահանձնաժողովի կողմից ֆինանսավորվող եւս մի ծրագիր կա, որը իրականացվում է ՄԱԿ–ի պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության միջոցով։ Դա պարենային ապահովության տեղեկատվական համակարգի հիման վրա որոշումների կայացման բարելավման ծրագիրն է։ «Ծրագիրն առաջին հայացքից թվում է անորոշ, բայց բավականին լուրջ խնդիրներ է լուծել մինչեւ օրս։ Այն սկսվել է մեկ տարի առաջ։ Ծրագիրն աշխատում է եւս երկու կառույցների հետ՝ ազգային վիճակագրական ծառայություն եւ «Հայհիդրոմետ»։ Արդյունքում ունենք բավականին լուրջ տեղեկատվական բազա։ Վերջնական նպատակն է՝ ունենալ բերքատվության կանխատեսման միջոցներ։ Ծրագիրը բավականին լուրջ ազդեցություն է գործել նաեւ համայնքներում փոքր եւ միջին գյուղացիական տնտեսությունների համար պարենի կանխատեսման առումով»,–ասաց փոխնախարարը։
Իր կարեւորությամբ աչքի ընկնող է համայնքներում գյուղատնտեսության ռեսուրսների կառավարման եւ մրցունակության ծրագիրը։ Սա իրականացվում է ՀԲ–ի հետ համատեղ, արդեն մեկ տարվա պատմություն ունի եւ, թերեւս, ամենամեծ ծրագիրն է։
Ապրիլին կմեկնարկի տարածաշրջանային (հարավկովկասյան երկրներ եւ Մոլդովա) «Կլիմայի փոփոխության ազդեցությունը գյուղատնտեսության վրա» ծրագիրը։ «Այն, ըստ էության, ուսումնասիրություն է։ Ենթադրվում է լուրջ ուսումնասիրություն, որի արդյունքներով արդեն ծրագիրը կկապենք ե՛ւ պարենի անվտանգության, ե՛ւ մյուս ծրագրերի հետ, որից անցում կկատարենք գործնական միջոցառումների փուլ»,– ասաց Արմեն Պողոսյանը։
Անդրադառնալով վերջին տարիներին իրականացված լավագույն ծրագրի վերաբերյալ հարցին՝ փոխնախարարն ընդգծեց «Փոքր եւ միջին գյուղատնտեսական ձեռնարկությունների աջակցության ծրագիրը»։ Այն 2006–2010թթ. իրականացվել է ՀԲ–ի աջակցությամբ եւ վերջինիս կողմից ճանաչվել է լավագույն երեք ծրագրերից մեկը։ Բանախոսի հավաստմամբ, ծրագրի բաղադրիչներից մեկն այնքան լավ ազդեցություն է թողել, որ բանկը որոշել է այդ բաղադրիչը երկարաձգել եւ շարունակել։ Խոսքը մրցակցային դրամաշնորհների բաղադրիչի մասին է։ Այդ ծրագիրը ենթադրում է ֆերմերային միավորներին դրամաշնորհներ տրամադրելը՝ փոքր եւ միջին տնտեսությոնները զարգացնելու համար, ինչպես եւ որոշակի նորարարություն կյանքի կոչելը եւ փորձն այլ տնտեսություններում տարածելը։ Մասնավորապես, նշեց նորարարական մոտեցումը սնկի արտադրության նկատմամբ, ինչի, որի արդյունքում զարգացել է սնկարդյունաբերությունը փոքր տնտեսություններում։ Այսօր Հայաստանը նաեւ սունկ արտահանող երկիր է։ Նշեց նաեւ, ոչխարների որոշ տեսակների գենետիկ ֆոնդի բարելավումը։ Փոխնախարարը տեղեկացրեց, որ այս բաղադրիչներով ծրագիրը շարունակվում է, եւ ֆերմերային միավորները կարող են ներկայացնել իրենց առաջարկները։ Ի դեպ, առաջարկները դիտարկվելու են ոչ թե գյուղնախարարության, այլ գիտնականներից եւ մասնագետներից կազմված հանձնաժողովների կողմից։ Իսկ ծրագրերը հաստատվելուց հետո մոնիտորինգ են իրականացնելու ՀԲ–ի մասնագետները։
Անդրադառնալով նախարարության կողմից գյուղացիական տնտեսությոններում իրականացվող խորհրդատվական գործունեությանը, Արմեն Պողոսյանը շեշտեց, որ իրենց համար թիրախ է այն գյուղացիական տնտեսությունը (գյուղացին), որը հնարավորություն չունի օգտվել վճարովի խորհրդատվական ծառայությունից։ Իսկ խորհրդատվությունը բովանդակում է այն հարցերը, թե ո՞ր մշակաբույսը մշակելն է տվյալ շրջանում առավել արդյունավետ, ինչպե՞ս օգտվել թունաքիմիկատներից, կլիմայական ինչպիսի փոփոխության դեպքում պաշտպանական ինչ գործողություն կատարել եւ այլն։ Խորհրդատվական գործունեության շրջանակում է նաեւ նոր մշակաբույսերի կամ սորտերի տվյալ վայրում տեղայնացնելու փորձի կատարումը։ Փորձը կատարվում է նախարարության միջոցով եւ միայն դրանից հետո է առաջարկվում գյուղացիական տնտեսությանը։ Ըստ փոխնախարարի, այդպիսի գործունեության արդյունքում մի շարք մշակաբույսեր են տեղայնացվել եւ նպաստել բերքատվության աճին։ Տեխնոլոգիաների գնահատման ծրագիրը գործում է ոչ միայն հողագործության, այլեւ անասնապահության մեջ։ Կարեւորն այն է, որ հողագործը կամ անասնապահը նոր տեխնոլոգիա փորձարկելու համար ծախս չեն անում, դա կատարվում է ծրագրով։ Իսկ արդյունքը բերելու է բոլոր գյուղացիական տնտեսությունների զարգացմանը։
Արմեն Պողոսյանը դրական համարեց Հայաստանում միջազգային կազմակերպությունների աջակցությամբ իրականացվող ծրագրերի արդյունքը։ Նշեց, որ դա գնահատում են նաեւ այդ կազմակերպությունները։ Փոխնախարարը կարեւոր է համարում այն, որ միջազգային կազմակերպությունները սկսել են գնահատել հայաստանցի մասնագետների կարծիքը այս կամ այն ծրագրի վերաբերյալ։ «Դա լուրջ ձեռքբերում է մեզ համար, ինչը նշանակում է, որ մեզ մոտ բարելավվել է մարդկային ռեսուրսը։ Եթե նախկինում Հայաստանից սեմինարների կամ ուսուցումների գնացող մասնագետները պազապես լսում էին ուրիշներին, ապա այսօր միջազգային կազմակերպությունները մեզ խնդրում են կարծիք տալ այս կամ այն ծրագրի վերաբերյալ։ Նրանք սկսել են Հայաստանի մասնագետների հետ հաշվի նստել»,–ասաց փոխնախարարը։ hhpress.am
Պետրոս ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ
Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 632 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024