ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 29.03.2024, 08:54
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Մարտ » 23 » ԱԺ նախագահը գոհ է այս գումարման խորհրդարանից /Սակայն հույս ունի, որ հաջորդն ավելի լավն է լինելու/
17:50
ԱԺ նախագահը գոհ է այս գումարման խորհրդարանից /Սակայն հույս ունի, որ հաջորդն ավելի լավն է լինելու/

Չորրորդ գումարման Ազգային ժողովի կողմից ընդունված բոլոր օրինագծերն էլ կարեւոր են. դրանք կանոնակարգում են մեր պետության մեջ առկա իրավահարաբերությունները։ Այս մասին մարտի 22—ին լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ՀՀ Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանը։
«Յուրաքանչյուր խորհրդարան շատ օրենքներ է ընդունում, որոնք համարվում են աղմկահարույց»,–ասաց օրենսդիրի ղեկավարը։
Նիկոյանը նման օրինագծերից համարեց ոչ միայն ÒԱրտակարգ դրության իրավական ռեժիմի մասինե, այլ նաեւ «Անկանխիկ գործառնությունների մասին» օրինագծերը։ «Վերջինս գրեթե չորս տարի գտնվում էր Ազգային ժողովի օրակարգում եւ չէր քվեարկվում։ Այն դրվեց քվեարկության եւ չընդունվեց, քանի որ կոալիցիոն գործընկերներից մեկը բոյկոտեց։ Դա ավելի աղմկահարույց էր»,–կարծիք հայտնեց ԱԺ նախագահը։ Նրա խոսքով՝ արտակարգ դրության մասին օրինագիծը եթե դրվեր քվեարկության երեք տարի առաջ, ապա ավելի հանգիստ կընդունվեր, քան հիմա՝ նախընտրական շրջանում։
Շատ ավելի լավ է, որ հասարակության խնդիրները լուծվեն խորհրդարանում, քան փողոցում, քանի որ այնտեղ մտքերի բախումը կարող է ստանալ ավելի սուր եւ անցանկալի բնույթ, ասաց Սամվել Նիկոյանը՝ անդրադառնալով չորրորդ գումարման ԱԺ—ում իշխանության եւ խորհրդարանական ընդդիմության միջեւ համագործակցությանը։
«Խորհրդարանական ընդդիմության գործունեությունը ես նորմալ եմ գնահատում անկախ նրանից, որ կարող է ինչ—որ ժամանակ ստիպված լինենք խոսափողով ձայն բարձրացնել կամ հանդիմանել։ Դա խորհրդարանին հարիր աշխատաոճ է։ Ուրիշ խորհրդարաններում այլ մոտեցումներ կան. բանը հասնում է ծեծկռտուքի, հայհոյանքների եւ այլն»,– ասաց օրենսդիրի ղեկավարը։
Նիկոյանի ներկայացմամբ՝ եթե նույնիսկ խորհրդարանի դահլիճում լինում են որոշակի լարվածություն, որոշ տհաճ միջադեպեր, մեկ ժամ անց դրանք անմիջապես հարթվում են, պատգամավորներն իրար ձեռք են սեղմում, եւ պահպանվում են նորմալ, մարդկային հարաբերությունները։ «Երբեք քաղաքական հարաբերությունները չազդեցին մարդկային հարաբերությունների վրա. դա մեր խորհրդարանի ձեռքբերումներից է։ Մեր խորհրդարանում շատ լավ պահպանվում են էթիկայի կանոնները»,– ասաց ԱԺ նախագահը։
Լրագրողների կողմից առաջարկություն հնչեց, որ պատգամավորների կոճակը դառնա մատնահետքերով, որպեսզի բացառվեն իրար փոխարեն քվեարկությունները։ «Ես գիտեմ, որ այդպիսի պրակտիկա գոյություն ունի Թուրքիայում։ Անկեղծ ասած՝ ես այդ մոտեցումն ընդունում եմ»,– նշեց Սամվել Նիկոյանը։
Նրա խոսքով՝ այդ համակարգի ներդրումը կարող է պայմանավորված լինել որոշակի ֆինանսական խնդիրների հետ, սակայն դա նոր գումարման խորհրդարանի խնդիրն է։ Անդրադառնալով պատգամավորների բացակայություններին՝ ԱԺ նախագահը նշեց, որ պատգամավորները, բացի օրենսդրական գործունեությունից, ունեն նաեւ այլ գործառույթներ, եւ միայն այդ գործառույթների իրականացման պարագայում կարելի է նրանց բացակայությունը արդարացված համարել։
ՀՀ Ազգային ժողովի նախագահը հույս ունի, որ հաջորդ գումարման խորհրդարանն ավելի լավը կլինի։ Ս. Նիկոյանը նշեց, որ առանձնապես դժգոհ չէ այս գումարման խորհրդարանից, ինչքան էլ քննադատութուն լինի։ «Ազգային ժողովը հրապարակային մարմին է եւ իր գործառույթներն, իմ կարծիքով, այս հինգ տարվա ընթացքում կարողացավ իրականացնել»,–ասաց Նիկոյանը։
Անդրադառնալով այն հարցին, թե ո՞ր ուժերին է տեսնում հաջորդ գումարման խորհրդարանում՝ օրենսդիրի ղեկավարը նշեց, որ չի սիրում գուշակություններով զբաղվել։ «Ում ընտրեց ժողովուրդը, նա էլ կհայտնվի խորհրդարանում, իսկ որ այս ընտրությունները լինելու են մեր երկրի համար աննախադեպ ակտիվ եւ միջազգային չափորոշիչներին համապատասխան, դրանում ես համոզված եմ։ Եթե մինչեւ այժմ մեր ընտրությունները գնահատում էին որպես մեկ քայլ առաջ, ապա, կարծում եմ, որ այս ընտրություններից հետո գնահատականը չի լինի մեկ քայլի մասով, այլ կլինի ավելին»,–հույս հայտնեց ԱԺ նախագահը։
Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 520 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024