ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 27.04.2024, 01:57
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Հունիս » 25 » Ալիեւը փորձում է մատ թափ տալ /Փաստերի ու փաստարկների բացակայությունը այլ ելք չի թողնում/
15:02
Ալիեւը փորձում է մատ թափ տալ /Փաստերի ու փաստարկների բացակայությունը այլ ելք չի թողնում/

«Ադրբեջանն ունի ժողովրդավարական Սահմանադրություն, երկրում ապահովված են քաղաքական ազատությունների գերակայությունը, ազատ հանրահավաքները, խոսքի ազատությունը։ Երկրում գործում են ժողովրդավարական բազմաթիվ ինստիտուտներ, ՀԿ—ներ, կուսակցություններ, ազատ ԶԼՄ—ներ»,–ԵԽ նախարարների կոմիտեում Ադրբեջանի նախագահության շրջանակներում Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում ելույթ ունեցող Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի խոսքերով, այդպիսին է ներկայիս Ադրբեջանը։ Սակայն նման հեքիաթներին միայն ադրբեջանցի պատվիրակները կարող են հավատալ։ ԵԽԽՎ պատվիրակներն իրենց անհամաձայնությունը ցույց տվեցին հարցերի միջոցով։
Առաջին հարցը Ալիեւին Սոցիալիստների խմբի անունից ուղղել է Իռլանդիայի պատգամավոր Մայքլ ՄաքՆամարան, որը վերաբերում էր Ադրբեջանում քաղաքական բանտարկյալներին՝ մասնավորապես Իլգար Մամմադովին եւ Անար Մամմադլիին։
ՄաքՆամարայի խոսքերով՝ Եվրոպայի խորհուրդը տվել է քաղաքական բանտարկյալի սահմանումը, սակայն զեկուցողի մուտքը Ադրբեջան մերժել են. «Չե՞ք կարծում, որ այս ամենը նվազեցնում է ձեր լեգիտիմությունը՝ նախագահելու այս կառույցում, եւ բաց կթողնեք արդյո՞ք այս բանտարկյալներին»։
Ալիեւը բովանդակային պատասխան տալու փոխարեն բորբոքվել է եւ հայտարարել, որ Ադրբեջանում քաղաքական բանտարկյալներ չկան, ու պատգամավորին մեղադրել կողմնակալության եւ կեղծ տեղեկատվության համար։
«Դուք փորձում եք վիրավորել Ադրբեջանին՝ առանց տեսանելի հաջողության։ Ինչի մասին է վկայում նաեւ ձեր երեկվա նախաձեռնությունը»,–ասել է Ալիեւը՝ կարծիք հայտնելով, որ պատգամավորը ներառված է Ադրբեջանի դեմ տարվող աշխարհաքաղաքական խաղերում։
Ընտրությունների կեղծման մասին բրիտանացի պատգամավորի հարցին Ալիեւը պատասխանել է, որ պատգամավորը ստում է, եւ նման բան կարող է լինել իր երկրում, բայց ոչ Ադրբեջանում։
Եվրոպացի պատգամավորներն Ադրբեջանում գենդերային հավասարության ցուցանիշն անվանեցին սարսափելի։ Ալիեւի պատասխաններից, սակայն, տպավորությունն այնպիսին էր, թե եվրոպական երկրներում վիճակն ավելի սարսափելի է, քան Ադրբեջանում, քանի որ նա անընդհատ հակադարձում էր պատվիրակներին՝ «միգուցե այդպես է ձեր երկրներում։ Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների հետ կապված մեր երկրում վիճակը չի տարբերվում ձեր երկրների իրավիճակից»։
Իլհամ Ալիեւի ելույթն ընդմիջվել է միջադեպով. ներս են խուժել սեւ ժապավենով փակած բերաններով ու կրծքներին քաղբանտարկյալների նկարներ փակցված մի խումբ երիտասարդներ, ովքեր ելույթի ողջ ընթացքում մնացել են դահլիճում։
ԵԽ ԽՎ—ում հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը եւ պատվիրակության անդամ Արփինե Հովհաննիսյանը «Panorama.am»—ի հետ զրույցում անդրադարձել են Ալիեւի ելույթին։ Հերմինե Նաղդալյանը տեղեկացրել է, որ նույն ֆորմատով արդեն հանդես եկել է Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովը, ում բավականին բարդ ու ադրբեջանական կողմի համար տհաճ հարցադրումներով են դիմել։
«Այդ հարցերը վերաբերում էին Ադրբեջանում ժողովրդավարության մակարդակի էական նահանջին, մարդու իրավունքների խախտումներին, քաղբանտարկյալներին, անհանդուրժողականությանը, որ տիրում է այդ երկրում։ Մեր շփումները ցույց տվեցին, որ Ադրբեջանի ղեկավարության այցի ֆոնը խիստ բացասական է եւ երկար տարիների ընթացքում չեմ հիշում, որ մի երկիր այսպիսի բացասական ֆոնի վրա ստանձնի իր նախագահությունը»,–նշել է Հ. Նաղդալյանը։ 
Հ. Նաղդալյանը նշեց, որ պատվիրակությունն ունի քաղաքական դիրքորոշում եւ ոչ միայն ինքը, այլեւ պատվիրակության անդամները որոշում են կայացրել որեւէ հարցով չդիմել ոչ Ալիեւին, եւ ոչ էլ Մամեդյարովին, որովհետեւ նրանց ուղղված յուրաքանչյուր հարցը հնարավորություն է նոր քարոզչական հնարքներ կիրառելու, հանրային կարծիքի մանիպուլյացիաներ իրագործելու։ «Սրանով մենք ուզում ենք նաեւ քաղաքական խմբերում, հանձնաժողովներում եւ կոմիտեներում ցույց տալ, որ այս վարքագիծը ԵԽ ՆԿ—ում նախագահող երկրին անվայել վարքագիծ է եւ ճիշտ չենք համարում որեւէ հարցերով նրանց դիմել»,–ասել է ԵԽԽՎ—ում հայկական պատվիրակության ղեկավարը։
«Ալիեւի ելույթը ոչ մի բանով չէր տարբերվում սովորաբար իր շուրթերից հնչող եւ տարածվող ապատեղեկատվությունից, որը ուղղակիորեն առնչվում է Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերություններին, այդ թվում եւ Լեռնային Ղարաբաղի հետ կապված»,– նշել է Արփինե Հովհաննիսյանը։
Պատգամավորը տեղեկացրել է, որ ելույթին հաջորդած հարցուպատասխանի ժամանակ, երբ եվրոպացիները Ալիեւին բազմաթիվ հարցեր էին ուղղում, քանի որ հայկական պատվիրակությունը որոշում էր կայացրել հարցեր չտալ, Ալիեւը բավականին նյարդայնացած է եղել. «Այդ հոգեվիճակը հատկապես սրվում էր այն հարցերի ժամանակ, որոնք վերաբերում էին իր երկրում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտին»։ Ա. Հովհաննիսյանի խոսքով, Ադրբեջանում լրագրողների ձերբակալությունների մասով հարցն Ալիեւին այնքան է հունից հանել, որ նա, մեղադրելով եվրոպացի պատվիրակին սուտ խոսելու համար, անգամ մատ է թափ տվել նրա վրա։ 
Արփինե Հովհաննիսյանը Ալիեւի պահվածքին «facebook»—յան իր էջում եւս անդրադարձ է կատարել. «Եվրոպան ականատես է Ալիեւի ոչ ադեկվատությանն իր ողջ հմայքով։ Նրա ելույթը սկսելուց առաջ ԵԽ ԽՎ նախագահ Ան Բրասյորը իր բացման խոսքում մի քանի կարեւոր շեշտադրում արեց, մասնավորապես, որ Ղարաբաղի խնդիրը պետք է լուծվի միայն խաղաղ ճանապարհով, ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որ չնայած տնտեսական աճին, եթե երկիրը խնդիր ունի մարդու իրավունքների եւ ժողովրդավարության հետ, չի հաջողի եւ այլն։ Ինչպես ասում են՝ բայց ո՞ւմ ես ինչ ասում»։ 
Ավելի ուշ ելույթ է ունեցել հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը (ԲՀԿ) մամուլում եւ մամուլի միջոցով բռնության տարածման թեմայով։ Նա փաստերով ներկայացրել է ադրբեջանական մամուլում հակահայության, ռասիզմի կոնկրետ օրինակներ՝ կոչ անելով ԵԽ ԽՎ—ին հստակ սանկցիաներ կիրառել Ադրբեջանի հանդեպ։ hhpress.am
Լ. Ա.
Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 440 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունիս 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024