ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 22.12.2024, 12:24
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Հոկտեմբեր » 4 » Ամենայն հայոց կաթողիկոսի հովվապետական այցը Մյանմարի Միություն
15:06
Ամենայն հայոց կաթողիկոսի հովվապետական այցը Մյանմարի Միություն

Ծայրագույն Արեւելք հովվապետական այցի շրջանակներում սեպտեմբերի 30—ի կեսօրին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն հայոց կաթողիկոսը պատվիրակության ուղեկցությամբ Սինգապուրից ժամանեց Մյանմարի Միության Հանրապետություն, հայտնում են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից։ Սա Ամենայն հայոց կաթողիկոսի առաջին հովվապետական այցելությունն է Մյանմար, որը կազմակերպվել էր Հեռավոր Արեւելքի հայկական համայնքների ներկայացուցիչների, բարերար հայորդիների եւ ՀՀ արտաքին գործերի նախարարության ջանքերով։
Օդանավակայանում պաշտոնական ընդունելությունից հետո ոստիկանական հատուկ ուղեկցությամբ Ամենայն հայոց կաթողիկոսը մեկնեց հանդիպելու Յանգոնի գլխավոր նախարար Մինթ Սուիի հետ։
Հանդիպմանը ներկա էին Հնդկաստանի եւ Ծայրագույն Արեւելքի հայրապետական պատվիրակ, Ավստրալիայի եւ Նոր Զելանդիայի հայոց թեմի առաջնորդ տ. Հայկազուն եպիսկոպոս Նաջարյանը, Հնդկաստանի հայոց հոգեւոր հովիվ, Կալկաթայի հայոց մարդասիրական ճեմարանի կառավարիչ տ. Զավեն աբեղա Յազիչյանը, Մայր Աթոռի դիվանատան ներեկեղեցական հարաբերությունների գրասենյակի տնօրեն տ. Պարույր քահանա Ավետիսյանը, Ս. Էջմիածնի բարերար Հայկ Դիդիզյանը, Սինգապուրի հայոց եկեղեցական վարչության ատենապետ Պիեռ Հեննեսը, Դաքքայի հայոց եկեղեցու խնամատար Արմեն Արսլանյանը եւ Հնդկաստանում ՀՀ դեսպան Արա Հակոբյանը։
Հանդիպման ընթացքում, որն անցավ ջերմ մթնոլորտում, Ամենայն հայոց կաթողիկոսն անդրադարձավ հայ—բիրմայական հարաբերություններին, խոսեց դարավոր բարեկամության եւ Մյանմարի կյանքում հայերի ունեցած ներդրումների մասին։
Նախարարն իր հերթին ողջունեց Վեհափառ հայրապետի այցը եւ գնահատանքով ընդգծեց հայերի Մյանմարում ունեցած կարեւոր դերակատարությունը։ Ի պատասխան Ամենայն հայոց կաթողիկոսի խնդրանքի՝ նախարարը նաեւ խոստացավ անհրաժեշտ աջակցությունն ու օգնությունը ցուցաբերել Յանգոնի փոքրաթիվ հայ համայնքին։
Նույն օրը Վեհափառ հայրապետը ծանոթության նպատակով հանդիպումներ ունեցավ տեղի համայնքի մի քանի ներկայացուցիչների հետ։
Հոկտեմբերի 1—ին Գարեգին Բ հայրապետն այցելեց Մյանմարի քրիստոնեական հնագույն սրբավայր, 1862 թ. կառուցված Յանգոնի Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցին, ուր գոհաբանական աղոթք եւ հայց մատուցվեց աշխարհում խաղաղության, Հայաստանի Հանրապետության եւ Մյանմարի Միության պայծառության համար, ինչպես նաեւ կատարվեց հոգեհանգստյան պաշտոն վարչության անդամ նորոգ հանգուցյալ Բասիլ Մարտինի հոգու խաղաղության համար։
Նույն օրը, մասնակցությամբ Ամենայն հայոց կաթողիկոսի, հայ համայնքի ներկայացուցիչների եւ բազմաթիվ հյուրերի, տեղի ունեցավ «Յանգոնի մշակութային ժառանգության հիմնադրամ» կազմակերպության կողմից հայկական եկեղեցու մուտքին փակցված հուշատախտակի բացման արարողությունը, որով եկեղեցին ներառնվեց Յանգոնի մշակութային ժառանգության արժեքների ցուցակում։ Արարողությանը ներկա էին Յանգոնում Մյանմարի նախագահի կրոնական հարցերով հատուկ ներկայացուցիչը, Յանգոնի գլխավոր նախարար Ն.Գ. Մինթ Սուին, Յանգոնի քաղաքապետ Հլա Մինթը, կրոնի նախարարության ներկայացուցիչներ։
Արարողության ավարտին Վեհափառ հայրապետը ողջունեց բարձրաստիճան հյուրերի ներկայությունը կարեւոր այս իրադարձությանը։ «Մեր այցը հետապնդում է նույն նպատակը ինչպես ապահովելու եկեղեցու պահպանությունը որպես մշակութային արժեք, այնպես էլ նպաստելու, որ զորանան հայոց հոգեւոր կյանքը, ազգային—եկեղեցական ավանդույթները եւ համայնքային կյանքը՝ քաջալերելու հայերին եւ նրանց զավակներին՝ պահպանելու հայոց ինքնությունը», — ասաց Նորին սրբությունը՝ ընդգծելով հայ համայնքի ազգային եւ հոգեւոր կյանքն աշխուժացնելու անհրաժեշտությունը։
Վեհափառ հայրապետը աղոթեց Մյանմարի երկրի եւ ժողովրդի համար, խաղաղ կյանք մաղթելով ժողովրդին, առ Աստված հայցով, որ երկրում առկա բազում կրոնների եւ դավանանքների հետեւորդները համախմբվեն իբրեւ եղբայրներ հանուն Մյանմարի բարօրության եւ առաջընթացի։
Երեկ Նորին սրբությունը, ուղեկցությամբ Հայկազուն եպս. Նաջարյանի, Զավեն աբղ. Յազիչյանի, Պարույր քհն. Ավետիսյանի, Հայկ Դիդիզյանի, Պիեռ Հեննսի եւ Արա Հակոբյանի, Յանգոնից ժամանեց մայրաքաղաք Նայ Պի Դո, որտեղ հանդիպում ունեցավ Մյանմարի կրոնի նախարար Թուրա Յու Մուն Մինթի եւ Մյանմարի նախագահի աշխատակազմի ղեկավար նախարար Յու Սո Թեյնի հետ։ Պետական բարձրաստիճան հանդիպումներին երկուստեք անդրադարձ կատարվեցին հայ—բիրմանական անցյալի հարուստ հարաբերություններին, ինչպես նաեւ անհրաժեշտություն նկատվեց աշխուժացնել երկու երկրների եղբայրական կապերը։ Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Վեհափառ հայրապետը պաշտոնական հրավեր ուղղեց մեծարգո նախարարներին այցելելու Հայաստան՝ 2015թ. Հայոց ցեղասպանության 100—րդ տարելից առիթով

Կատեգորիա: Զանազան | Դիտումներ: 497 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հոկտեմբեր 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024