ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 25.04.2024, 14:36
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Հոկտեմբեր » 10 » Անաչառ ու հետեւողական գործունեություն /Նախագահն ընդունել է ԵՄ–Հայաստան բարեկամության խմբի ղեկավարին/
15:21
Անաչառ ու հետեւողական գործունեություն /Նախագահն ընդունել է ԵՄ–Հայաստան բարեկամության խմբի ղեկավարին/

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Եվրամիություն—Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Էլենի Թեոխարուսին։
Ողջունելով հյուրին՝ նախագահն ընդգծել է, որ նման հանդիպումները լավ հնարավորություն են քննարկելու Հայաստան—Եվրամիություն հարաբերությունների զարգացման հեռանկարը, անդրադառնալու նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերին։ Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Եվրոպական խորհրդարանի Եվրամիություն—Հայաստան բարեկամության խմբի գործունեությունը՝ ուղղված Հայաստանի եւ Եվրամիության միջեւ հարաբերությունների խորացմանը, Եվրոպական խորհրդարանում Հայաստանին հուզող հարցերի բարձրացմանը։ Այդ ամենում նախագահ Սերժ Սարգսյանը կարեւորել է նաեւ տիկին Էլենի Թեոխարուսի անձնական ներդրումը, շնորհակալություն հայտնել նրան եւ բարեկամության խմբի բոլոր անդամներին՝ ակտիվ, անաչառ ու հետեւողական գործունեության համար։
Սերժ Սարգսյանը կարեւորել է նաեւ տիկին Թեոխարուսի այցելությունները Արցախ, ընդգծելով, որ նա Եվրոպական խորհրդարանի այն պատգամավորներից է, որ լսելով չէ, որ պատկերացում է կազմում Լեռնային Ղարաբաղի հակամարտության, դրա նախապատմության, Արցախի ժողովրդի այսօրվա մասին, ինչը, նախագահի համոզմամբ, վկայում է Եվրոպայի դավանած ժողովրդավարական արժեքներին տիկին Թեոխարուսի նվիրվածության մասին։
Էլենի Թեոխարուսը վստահեցրել է, որ Եվրամիություն—Հայաստան բարեկամության խումբը շարունակելու է ակտիվ աշխատանքը՝ ի նպաստ Հայաստանի ու հայ ժողովրդի բարօրության։
ՀՀ նախագահի մամլո գրասենյակ
Կատեգորիա: Պաշտոնական | Դիտումներ: 336 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հոկտեմբեր 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024