ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 29.03.2024, 02:54
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Մարտ » 16 » ԱՊՊԱ—ի օրենքում փոփոխություններ կարվեն /Ոստիկանությունը վստահ է, որ քաղաքացիների իրավունքները չեն ոտնահարվի/
16:20
ԱՊՊԱ—ի օրենքում փոփոխություններ կարվեն /Ոստիկանությունը վստահ է, որ քաղաքացիների իրավունքները չեն ոտնահարվի/

«Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կարվեն, եւ նախագիծն էլ սահմանված կարգով կներկայացվի ԱԺ։ Ի՞նչ փոփոխությունների մասին է խոսքը։ Ինչպես երեկ կառավարության նիստում տեղեկացրեց կառավարությանն առընթեր ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանը, օրինակ, փոփոխություններից մեկի համաձայն, արգելվում է առանց գործող ԱՊՊԱ կտրոն կամ գործող (ներառյալ՝ գրանցվող ավտոտրանսպորտային միջոցի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման եւ հաշվառման պահին ուժի մեջ մտնող) ԱՊՊԱ պայմանագիր ներկայացնելու ավտոտրանսպորտային միջոցները հաշվառելը կամ վերահաշվառելը, բացառությամբ այն ավտոտրանսպորտային միջոցների, որոնք դրանց նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման պահին հաշվառվում են, սակայն հաշվառումից անմիջապես հետո հաշվառումից ժամանակավոր հանվում են։
Ըստ մեկ այլ փոփոխության էլ, ավտոմեքենայի օտարման պայմանագրով (ներառյալ՝ հետագայում ավտոտրանսպորտային միջոցների նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման գործընթացում կնքման ենթակա) ձեռք բերողի կողմից կնքված ԱՊՊԱ պայմանագիրն ուժի մեջ է մտնում համապատասխան ավտոտրանսպորտային միջոցի նկատմամբ սեփականության իրավունքը իրավասու պետական մարմնի կողմից գրանցելու եւ հաշվառելու պահից, եթե դրանում ավելի ուշ ժամկետ սահմանված չէ։
ԱՊՊԱ—ի օրենքը կլրացվի մի հոդվածով, որ վերաբերում է տեղեկատվական համակարգի հիմամբ հայտնաբերված պարտադիր ապահովագրության պահանջի խախտման գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկություններին։ Ըստ այդմ, իրավախախտման հատկանիշների պարզման փուլում իրավախախտումը հիմնավորող ապացույցը տեղեկատվական համակարգից ստացված տեղեկությունն է՝ տվյալ ժամանակահատվածում ավտոմեքենայի վերաբերյալ գործող ԱՊՊԱ պայմանագրի բացակայության մասին, ինչպես նաեւ տրանսպորտային միջոցների սեփականության իրավունքի պետական գրանցման եւ պետական հաշվառման (վերահաշվառման) շտեմարանում առկա տեղեկատվությունը՝ ավտոտրանսպորտային միջոցը հաշվառված լինելու մասին, կամ ՀՀ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհով երթեւեկող ավտոտրանսպորտային միջոցը ամրագրած տեսանյութը կամ լուսանկարը։ Իրավախախտման հատկանիշների պարզման փուլում վարույթ իրականացնող վարչական մարմինը կհամադրի տեղեկատվական համակարգից ստացված տեղեկությունները եւ իր տվյալների բազայում առկա տվյալներն ու վեր կհանի իրավախախտման հատկանիշների լինելը կամ չլինելը։
Ի դեպ, ըստ Ա. Օսիկյանի, վարչական ակտի հասցեատերն իրավունք ունի չվճարելու կամ պակաս վճարելու նշանակված տուգանքը, եթե վարչական ակտն ուժի մեջ մտնելուց հետո՝ 30—օրյա ժամկետում, ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման համար պատասխանատու պետական կառավարման լիազոր մարմին է ներկայացնում մինչեւ ենթադրյալ իրավախախտման օրը կնքված եւ համապատասխան ժամանակահատվածի համար գործող ԱՊՊԱ պայմանագիր կամ կտրոն։ «Սա, սակայն, չի տարածվում այն դեպքերի վրա, երբ իրավախախտումն արձանագրվել է ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման համար պատասխանատու պետական կառավարման լիազոր մարմնի աշխատակցի կողմից համապատասխան ավտոմեքենան կանգնեցվելու միջոցով»,—ասաց ոստիկանապետի տեղակալը։
Փոփոխությունների եւ լրացումների անհրաժեշտությունը բանախոսը բացատրեց հետեւյալ գործոններով։ Բանն այն է, որ ԱՊՊԱ—ի օրենքի համաձայն, յուրաքանչյուր անձ պետք է մշտապեu ունենա uեփականության իրավունքով իրեն պատկանող (ֆինանuական վարձակալության (լիզինգի) պայմանագրով իրեն տրամադրված) եւ ՀՀ—ում հաշվառված յուրաքանչյուր ավտոտրանuպորտային միջոցի համար կնքված եւ գործող ԱՊՊԱ պայմանագիր։ Ինչպես նաեւ արգելվում է առանց գործող ԱՊՊԱ կտրոն ներկայացնելու ավտոտրանuպորտային միջոցների պետական հաշվառում անցկացնելը կամ ավտոտրանuպորտային միջոցների նկատմամբ uեփականության իրավունքի գրանցում իրականացնելը։ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի համաձայն, վարչական պատասխանատվություն է սահմանված ՀՀ—ի տարածքում հաշվառված տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ (վարձակալի) կողմից սեփականության իրավունքով իրեն պատկանող (ֆինանսական վարձակալության (լիզինգի) պայմանագրով իրեն տրամադրված) յուրաքանչյուր տրանսպորտային միջոցի համար կնքված ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության գործող պայմանագիր չունենալու համար, որը տեւել է ավելի քան 10 օր»։
Հետեւաբար, ըստ բանախոսի, տրանսպորտային միջոցի պետական հաշվառում կամ գրանցում իրականացնելիս ԱՊՊԱ պայմանագրի ստուգման եւ դրա բացակայության դեպքում վարչական պատասխանատվության ենթարկելու գործընթացը պահանջում է բավականին ժամանակ, ինչը էապես ազդում է տրանսպորտային միջոցների հաշվառում իրականացնող ստորաբաժանումների կողմից մատուցվող ծառայությունների որակի վրա՝ վերջիններիս ծանրաբեռնելով ավելորդ գործառութային պարտականություններով եւ հաշվառման գործողությունների կազմակերպման առումով քաղաքացիների համար առաջացնելով զգալի բարդություններ։
Այսպիսով, նշված խնդիրներին իրավական լուծում տալու նպատակով նախատեսվում է ԱՊՊԱ—ի օրենքով սահմանել այնպիսի դրույթներ, որոնք թույլ կտան վերը նշված ոլորտի իրավախախտումները հայտնաբերել տեղեկատվական համակարգի միջոցով, այլ ոչ տրանսպորտային միջոցի պետական հաշվառման կամ գրանցման ժամանակ։ «Արդյունքում տրանսպորտային միջոցների պետական հաշվառման կամ գրանցման ժամանակ ոչ թե իրականացվելու է վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով վարույթ, այլ ԱՊՊԱ պայմանագիր չունենալու դեպքում մերժվելու են հաշվառման—քննական ստորաբաժանումների կողմից իրականացվող գործողությունները»։
Ոստիկանությունը վստահ է, որ այդպիսով կպարզեցվի տրանսպորտային միջոցի պետական գրանցման եւ հաշվառման կարգը, ոլորտը կդարձվի առավել թափանցիկ, առավելագույնս կապահովվի քաղաքացիների իրավունքները եւ օրինական շահերը։ hhpress.am
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 553 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024