Ապրիլի 1-ին ավարտվում է ԱԺ պատգամավորության թեկնածուների
գրանցումը: Իսկ ապրիլի 8-ից սկսվում է քարոզարշավը: Նշենք, որ թեկնածուներն
այդ ժամանակահատվածում ցած են դնում իրենց աշխատանքային
լիազորությունները: Մասնավորապես՝ պետական և տեղական ինքնակառավարման
մարմինների աշխատակիցներն ու պաշտոնատար անձինք ժամանակավորապես
ազատվում են իրենց աշխատանքային պարտականությունները կատարելուց, իսկ
քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց համար կան որոշակի սահմանափակումներ:
Կարևորագույն սահմանափակումն այն է, որ նրանք իրավունք չունեն իրենց
օգտին կամ իրենց դեմ քվեարկելուն ուղղված ուղղակի կամ անուղղակի կոչեր
անել: 1lur.am-ն այս մասին զրուցեց ԿԸՀ հասարակության հետ կապերի մասնագետի
հետ: Նա նաև տեղեկացրեց, որ հակառակ դեպքում թեկնածուները
պատասխանատվության են ենթարկվում և համապատասխան ընտրատարածքային
հանձնաժողովի որոշմամբ՝ կարող են զրկվել թեկնածությունից:
Ապրիլի 8-ից վերոհիշյալ անձինք զրկվում են իրենց լիազորություններից մինչև մայիսի 4-ը: