ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 19.04.2024, 18:13
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Հունիս » 20 » Առանց հույսի մեկ փախստականն էլ շատ է /Աղավաղված ճակատագրերը «սրբագրման» կարիք ունեն/
14:56
Առանց հույսի մեկ փախստականն էլ շատ է /Աղավաղված ճակատագրերը «սրբագրման» կարիք ունեն/

Փախստականներն այսօր ինչպես տեղական, այնպես էլ արտասահմանյան մի շարք ծրագրերի առանցքում են։ Իսկ այս օրերին Երեւանում նրանց վերաբերող բազմաթիվ նախաձեռնություններ են իրականացվում։ Եվ քանի որ փախստականների համաշխարհային օրվան նվիրված միջոցառումները շատ են, դրանք մի քանի օր շուտ էին մեկնարկել։ Երեկ ՄԱԿ—ի փախստականների գծով գերագույն հանձնակատարի գրասենյակում լրագրողների եւ պատկան մարմինների հանդիպումը եւս այդ միջոցառումների շարքից էր։
Հանդիպման ժամանակ ՄԱԿ ՓԳՀ հայաստանյան ներկայացուցիչ Քրիստոֆ Բիրվիրթը խոսելով աշխարհում միլիոնավոր փախստականների գոյության մասին՝ անդրադարձավ նաեւ սիրիահայերի խնդրին։
Այսպես, ըստ ՀՀ կառավարության տվյալների, Սիրիայի հակամարտության սկզբից մինչեւ 2014թ. գարուն շուրջ 16.000 տեղահանված մարդ ապաստան է հայցել Հայաստանում։
Կառավարությունն էլ մի շարք միջոցառումներ է ձեռնարկել պաշտպանություն եւ օժանդակություն ցուցաբերելու Սիրիայից տեղահանված անձանց. անվճար կամ գրեթե անվճար ուսուցում բարձրագույն ուսումնական հաստատություններում, պետպատվերի շրջանակում ցուցաբերվող առաջնային բուժօգնություն, աջակցություն զբաղվածության հարցում, ժամանակավոր կացարանների տրամադրում։ Տեղահանված սիրիացիների մեծ մասի համար, ովքեր արմատներով հայ են, Հայաստանի կառավարությունը պարզեցրել է քաղաքացիություն ստանալու գործընթացը, արագացրել է ապաստան տրամադրելու աշխատանքները, կարճաժամկետ, միջնաժամկետ եւ երկարաժամկետ բնակության թույլտվության արտոնյալ տրամադրումը։
Իշխանությունների եւ քաղաքացիական հասարակության հետ աշխատանքներ է իրականացնում նաեւ ՄԱԿ—ի ՓԳՀ—ն։ 
Այդ կառույցի հայաստանյան գրասենյակը, բացի 595.000 ԱՄՆ դոլար նախնական ծրագրային բյուջեից, Միացյալ Նահանգների կառավարությունից լրացուցիչ ներդրում է ստացել 150.000 ԱՄՆ դոլարի չափով՝ «Ապաստանի կարողությունների հզորացում եւ պաշտպանության տրամադրման հզորացում» ծրագիրն իրականացնելու համար եւ 1.113.000 ԱՄՆ դոլար՝ տրամադրվող «Միջգերատեսչական Սիրիայի շրջանային արձագանքման ծրագրի» համար։ Ուստի ՄԱԿ ՓԳՀ հայաստանյան գրասենյակի ընդհանուր ծրագրային բյուջեն 2014թ. համար կազմում է 1.858.000 ԱՄՆ դոլար։
Բիրվիրթի խոսքերով, ընտանիքների մեծ մասը կարիքավոր է ու խոցելի. «Մենք օգնություն ենք ցուցաբերում ամենախոցելիներին, եւ դրա համար սահմանված չափանիշներ կան։ Երբ զգում ենք, որ տվյալ ընտանիքը «ոտքի է կանգնում», անցնում ենք հաջորդին։ Այսինքն՝ մշտապես նույն ընտանիքին չենք օգնում»։
Իրավիճակը ճշտելու նպատակով վերջերս Սիրիայից ժամանած 200 կանանց շրջանում ուսումնասիրություն է կատարվել։ 
Ներկայացնելով ուսումնասիրության արդյունքները՝ ՄԱԿ—ի ՓԳՀ իրավաբանական բաժնի ղեկավար Քեյթ Փուլերն ասաց, որ հարցված կանանց 40 տոկոսը տեղյակ չէր անվճար բուժօգնության կամ պարենային ու ոչ պարենային օգնության մասին, 20 տոկոսը բռնություն է վերապրել կամ ականատես եղել։ Բացի այդ՝ պարզ է դարձել նաեւ, որ տղաների 14 տոկոսը եւ աղջիկների 4 տոկոսը դպրոց չեն հաճախում։ hhpress.am
Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 441 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունիս 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024