ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Չորեքշաբթի, 24.04.2024, 10:02
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Հունիս » 17 » Արցախի հիմնախնդիրը շարունակում է մնալ քաղաքական կիզակետում /ՀՀ եւ ԼՂՀ խորհրդարանների նախագահների մամուլի ասուլիսը/
17:15
Արցախի հիմնախնդիրը շարունակում է մնալ քաղաքական կիզակետում /ՀՀ եւ ԼՂՀ խորհրդարանների նախագահների մամուլի ասուլիսը/

ՀՀ եւ ԼՂՀ խորհրդարանների միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 9—րդ համատեղ նիստին, որն այնուհետեւ կայացել է փակ ռեժիմով, եւ ակտիվ քննարկումներ են ծավալվել ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովի «1994թ. մայիսյան զինադադարը եւ խաղաղության հեռանկարները» թեմայով զեկուցման շուրջ, հաջորդել է հայկական երկու հանրապետությունների ազգային ժողովների նախագահներ Գալուստ Սահակյանի եւ Աշոտ Ղուլյանի մամուլի ասուլիսը։
Համառոտ լրագրողներին իրազեկելով «Հայաստան—Արցախ» միջխորհրդարանական հանձնաժողովի նիստի աշխատանքների մասին, ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը խոստովանեց, որ օրակարգում ընդգրկված հարցն անչափ հրատապ էր, հետեւաբար այն շահագրգիռ վերլուծությունների եւ եզրահանգումների տեղիք տվեց։ Նրա խոսքով՝ շատ օգտակար ու շահավետ քննարկումներ եղան 1994թ. մայիսյան զինադադարի, ընդհանրապես ադրբեջանա—ղարաբաղյան հակամարտության կարգավորման, ինչպես նաեւ խաղաղության հեռանկարների եւ այսօրվա մարտահրավերների մասին, ըստ երեւույթին միջխորհրդարանական հանձնաժողովն այդ կապակցությամբ հանդես կգա համատեղ հայտարարությամբ։
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը հավելեց, թե հանձնաժողովի հաջորդ նիստը տեղի կունենա Երեւանում, ու հաշվի առնելով քննարկումների ժամանակ պատգամավորների կողմից տրված առաջարկությունները, հետագա խոսակցությունները կծավալվեն ռազմավարական նշանակության հարցերի եւ անվտանգության խնդիրների շուրջ։ «Ես այն համոզմունքն ունեմ, որ բացի օրենսդրական հարցերի շրջանակից, մենք լրջագույն թեմաներ ունենք միասին քննարկելու՝ կապված արցախյան եւ համազգային մի շարք այլ խնդիրների հետ, եւ առաջիկայում ուրվագծված թեմաները կներառվեն օրակարգ»,–ընդգծեց Հայաստանի խորհրդարանի ղեկավարը։ Ի պատասխան լրագրողների այն մտահոգությանը, թե ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը ադրբեջանաղարաբաղյան հակամարտության լուծման համատեքստում 6 կետ է առանձնացրել», որոնցից մեկը վերաբերում է «հայկական կողմից գրավյալ տարածքների վերադարձմանը», եւ ինչպիսին է խնդրահարույց հարցի շուրջ ՀՀ եւ ԼՂՀ խորհրդարանների ղեկավարների դիրքորոշումը, այդ առնչությամբ Գալուստ Սահակյանն ասաց. «Նախ կուզենայի մի փոքր «շտկում» անել. այդ կետերը ոչ թե ընդունված, այլ ընդամենն առաջարկված կետեր են, որոնց շուրջ ենթադրվում են քննարկումներ։ Ինչ վերաբերում է հայկական կողմի դիրքորոշմանը, ապա այն բազմիցս է հստակ բարձրաձայնվել ՀՀ իշխանությունների կողմից։ Կա մեկ սկզբունք՝ դա ազգերի ինքնորոշման իրավունքն է, ինչի վերաբերյալ եւ ընթանում են հայաստանյան կողմի բանակցությունները»։ Անդրադառնալով, այսպես կոչված, «կարգավորման 6 կետերին եւ տարածքների վերադարձի վերաբերյալ հարցապնդումներին», ՀՀ խորհրդարանի նախագահը նշեց, թե «այդ մոտեցումները մեզ համար քննարկելի են, բայց ոչ այդ տեսքով՝ ընդունելի»։ Արցախի ԱԺ նախագահն էլ ավելացրեց, թե ղարաբաղյան հիմնախնդրի առաջնահերթությունը միանշանակ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ապագա կարգավիճակն է, որի վերջնական լուծումը ստանալուց հետո միայն հնարավոր կլինի խոսել հակամարտության հետեւանքների մասին։ Ինչ վերաբերում է «տարածքների վերադարձմանը», ապա Ա. Ղուլյանը կարծում է, որ եթե խոսվում է այդ մասին, ապա «ադրբեջանցիների կողմից օկուպացված տարածքների ճակատագիրը չի կարող անորոշ մնալ, ու այստեղ է, որ պետք է համադրվեն հայկական կողմի շահերը»։
Ասուլիսի ժամանակ հնչեցված հերթական հարցը հետեւյալ ձեւակերպումն ուներ. «Վերջերս Ադրբեջանի նախագահը հրապարակայնորեն ասել է՝ եթե հայկական կողմը հերթական պատերազմ չի ուզում, ապա նա պետք է ինքնակամ հեռանա գրավյալ տարածքներից»։ Հերթական սադրիչ հայտարարությամբ Ադրբեջանը փաստորեն հակամարտությունը դիտարկում է Ադրբեջան—Հայաստան հարթությունում, ինչը չափազանց վտանգավոր է։ Արդյոք, Հայաստանի խորհրդարանը չի՞ կարծում, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ուշադրությունը պիտի հրավիրվի այդ խնդրին եւ համարժեք քայլեր ձեռնարկվեն բանակցություններին՝ ղարաբաղյան կողմի լիարժեք մասնակցությունն ապահովելու համար։ Հայաստանի խորհրդարանի նախագահ Գ. Սահակյանը պատասխանելով հարցին, մասնավորապես շեշտեց, թե այսօր հայաստանյան դիվանագիտության քաղաքական օրակարգում ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հետ կապված ամենակարեւոր հարցերից մեկը դա է, ինչը նրա հավաստմամբ՝ կամրագրվի նաեւ միջխորհրդարանական հանձնաժողովի կողմից ընդունված համատեղ հայտարարության մեջ։ Պարոն Սահակյանն ընդգծեց, թե անչափ կարեւոր է, որ միջազգային հանրությունն իմանա, որ հակամարտությունը ոչ թե Հայաստանի ու Ադրբեջանի, այլեւ Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ է։ Հետեւաբար, Արցախն անպայմանորեն բանակցային լիիրավ կողմ պիտի հանդիսանա. «Ընդհանուր մոտեցումը հետեւյալն է՝ ամբողջ հայ ժողովուրդը թե Հայաստանում եւ թե սփյուռքում միեւնույն տեսակետն ունեն հիմնախնդրի վերաբերյալ, եւ պիտի հաշվի առնվի Արցախի ազգաբնակչության կամքի արտահայտությունը։ Ասել է թե՝ Լեռնային Ղարաբաղն անկախ պետություն է»։
Հայաստանի Ազգային ժողովի նախագահը պատասխանեց նաեւ «ՀՀ»—ի կողմից հնչեցված հարցին. «ՀՀ խորհրդարանին որքանո՞վ է հաջողվում քաղաքական դիվանագիտական խողովակներով հակազդել Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականությանը, երկրի իշխանությունների հակահայկական, թշնամական սադրիչ հայտարարություններին։ Այդ նպատակով, որպես «զսպաշապիկ», խորհրդարանն ինչպիսի գործիքներ է օգտագործում»։ 
Պարոն Սահակյանը հավաստեց, թե նորանկախ Հայաստանի պայմաններում օրը սկսվում եւ ավարտվում է Ղարաբաղով։ «Այսօր օրակարգի կարեւորագույն հարցը Ղարաբաղն է, նրա ժողովրդի, համայն հայության ճակատագիրը։ Երբ Ազգային ժողովի պատվիրակություններն ամենատարբեր առիթներով արտերկիր են այցելում, չկա միջազգային որեւէ հարթակ, ուր չշրջանառվի Ղարաբաղի թեման, հակամարտության խաղաղ կարգավորման ու ազգերի ինքնորոշման խնդիրը։ Ավելին, բազմաթիվ խորհրդարաններում ստեղծվել են պատգամավորական բարեկամական խմբեր, որոնց միջոցով միջազգային հարթակներում պաշտպանվում է արցախցիների արդար պահանջը։ Մենք ուժեղ ենք նրանով, որ մեր կարեւորագույն համազգային հարցը մտքից երբեւիցե չենք հանում ու մշտապես հետամուտ ենք լինում խնդրի խաղաղ լուծմանը։ Ղարաբաղն այն միակ հարցն է, որ ոչ քաղաքական թիմ է ճանաչում, ոչ էլ՝ կուսակցություններ։ Կրկնում եմ, դա համազգային խնդիր է, մեր ազգի արժեւորումն ու հոգեկերտվածքը, եւ ոչ մեկին իրավունք չի վերապահվում շահարկելու Ղարաբաղի հարցը»,–կարծում է ՀՀ խորհրդարանի նախագահը։
Մամուլի ասուլիսի ժամանակ օրակարգից դուրս չմնաց նաեւ Մաքսային միությանը՝ Հայաստանի անդամակցության թեման։ «Մուտք գործելով Մաքսային միություն, արդյոք, Հայաստանը դրանով չի՞ վտանգի Արցախի ճակատագիրը»,– հերթական հարցը Գալուստ Սահակյանին ուղղեցին լրագրողները։ «22 տարուց ավելի է, ինչ ղարաբաղյան հիմնահարցը շարունակում է քաղաքական կիզակետում մնալ, եւ մեզնից յուրաքանչյուրն այդ պայքարի մարտիկն է,–ասաց Հայաստանի ԱԺ ղեկավարը։–Գտնում եմ, որ նույնիսկ այն թիմերը, որոնք միմյանց հետ հակամարտում են՝ իշխանության գալով, մի այնպիսի քայլ չեն ձեռնարկի, որը վնաս կհասցնի Ղարաբաղին ու նրա ժողովրդին։ Հետեւաբար, բոլորը պիտի համոզված լինեն, որ Հայաստանի մուտքը Մաքսային միություն ոչ մի արգելք չի ստեղծի ԼՂՀ—ի հետ ամենատարբեր ոլորտներում արդյունավետ համագործակցելու համար։ Ինչ վերաբերում է հայկական երկու հանրապետությունների միջեւ անցակետերի տեղադրմանը, ապա կարծում եմ, որ նման բան չի կարող լինել»։ Այդ կարծիքը կիսեց նաեւ նրա արցախցի գործընկերը՝ ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, ով գտնում է, որ բոլոր ուղղություններով ավելի քան 20 տարի Հայաստանի եւ Արցախի միջեւ հաստատված համագործակցությունն «ի նպաստ» մեկ այլ միջազգային կառույցի՝ երբեք չի կարող տուժել։ hhpress.am
Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 353 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունիս 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024