ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 21.12.2024, 21:02
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Հունիս » 24 » Արդյունավետ գործունեություն /ԱԺԿ չորրորդ համագումարը/
15:54
Արդյունավետ գործունեություն /ԱԺԿ չորրորդ համագումարը/

Արցախի ժողովրդավարական կուսակցությունը (ԱԺԿ) երկրում հեղինակություն վայելող քաղաքական այն ուժերից է, որը ծնունդ է առել անկախության հռչակումից հետո՝ պետության համար բախտորոշ ու դժվարին ժամանակներում, ու այսօր էլ շարունակում է նշանակալի դերակատարություն ունենալ քաղաքական, հասարակական ու տնտեսական կյանքում։ 
Հունիսի 21—ին Ստեփանակերտում տեղի ունեցավ ԱԺԿ չորրորդ համագումարը, որին, պատվիրակներից բացի, մասնակցում էին Եվրոպայի ազատ դաշինք կուսակցությունների միավորման ներկայացուցիչները՝ կազմակերպության փոխնախագահ Միգել Մարտինես Թոմիի գլխավորությամբ։
Ինչպես նշվեց կուսակցության կենտրոնական խորհրդի՝ 2012—2014 թվականների գործունեության եւ կուսակցության առաջիկա անելիքների ու ռազմավարության մասին հաշվետվության մեջ, ԱԺԿ նախագահ, Ազգային ժողովի ղեկավար Աշոտ Ղուլյանի խոսքով, ԱԺԿ—ին հաջողվել է ձեւավորել ու անխաթար պահել սեփական դիմագիծը։ Հատկանշական է, որ համագումարը տեղի է ունենում ադրբեջանա—ղարաբաղյան պատերազմում զինադադարի կնքման 20—ամյակի նշանավորման տարում, ինչը նշանակում է, որ այդ տարիներին հանրապետությունում շարունակվել են պետականաշինության ժողովրդավարական գործընթացները, եւ ապահովվել է խաղաղ պայմաններում ժողովրդի կենսագործունեությունը։
«Վերջին երկու տարիներին մեր կուսակցությունը բավական արդյունավետ կապեր է նախաձեռնել արտաքին աշխարհի հետ։ Դրա հաստատումն այսօր եվրոպացի գործընկերների ներկայությունն է ԱԺԿ համագումարին,–նշեց Ա.Ղուլյանը։–Փետրվարին, մասնակցելով Եվրոպայի ազատ դաշինք քաղաքական կուսակցությունների միավորման հերթական վեհաժողովին, ես ներկայացրել եմ նաեւ մեր կուսակցության՝ ԵԱԴ—ին անդամակցելու հայտը։ Անցած ամիսներին մենք մշտական կապեր ենք ունեցել Եվրոպայի ազատ դաշինքի պատասխանատուների հետ՝ նախապատրաստելով նրանց այցը ԼՂՀ։ Այդ նույն ժամանակահատվածում տեղի են ունեցել Եվրախորհրդարանի ընտրությունները, որտեղ ինքնորոշման իրավունքը պաշտպանող եվրոպական կուսակցությունները ստացել են 12 մանդատ՝ նախորդ ընտրությունների 7—ի փոխարեն։ Դա լուրջ հաջողություն է եւ վկայում է այն մասին, որ եվրոպական աշխարհամասում ազգերի ինքնորոշման իրավունքի ջատագովների ու նրանց համակիրների թիվը գնալով ավելանում է»։
Կուսակցության ծրագրում առանձնահատուկ տեղ է հատկացված արտաքին քաղաքականության ոլորտին, որի առանցքում ադրբեջանա—ղարաբաղյան հակամարտության խաղաղ եւ արդարացի կարգավորման խնդիրն է։ Եվ անդրադառնալով հիմնախնդրին, կուսակցության առաջնորդն ավելորդ չհամարեց կրկնել, որ Արցախի ժողովրդի համար ընդունելի սահմանները ձեւակերպված են ԼՂՀ Հիմնական օրենքով, իսկ անվտանգության ազգային համակարգ ասելիս մենք հասկանում ենք հայկական պետության իրավազորությանը ենթակա զինված ուժերի ներկայություն Արցախի ու Ադրբեջանի միջեւ սահմանազատման գծում։ «Ինչպես երկու տարի առաջ, այսօր էլ մենք պնդում ենք, որ Ադրբեջանի կողմից անհարկի սպառազինման, ատելության ու թշնամանքի բորբոքումը որեւէ աղերս չունի կարգավորման գործընթացի եւ դրանով զբաղվող միջնորդների ջանքերի հետ։ Այս տարվա սկզբից շփման գծում սադրանքների ու դիպուկահարների ակտիվությունը տանում  են դեպի այդ երկրի կողմից բանակցային գործընթացը տապալելուն եւ տարածաշրջանում իրավիճակի սրմանը»,– ասաց Ա.Ղուլյանը՝ գտնելով, որ արտաքին քաղաքական նպատակին հասնելու համար պետք է ունենալ արդիական, արդյունավետ եւ մրցունակ տնտեսություն, սոցիալական արդարության անշրջելի երաշխիքներ եւ այլն։
Համագումարում ողջույնի խոսքով գործընկերներին է դիմել Եվրոպայի ազատ դաշինքի կուսակցությունների միավորման փոխնախագահ Միգել Մարտինես Թոմին, ով ի դեպ նշեց, թե ԱԺԿ—ի անդամակցության հարցն օրակարգում է, ու հավանաբար մինչեւ տարեվերջ նա Եվրոպայի ազատ դաշինք կուսակցության լիիրավ անդամը կդառնա։
ԱԺԿ կենտրոնական խորհրդի անդրանիկ նիստում կենտրոնական խորհրդի նախագահ է վերընտրվել Աշոտ Ղուլյանը։ hhpress.am
Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 502 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունիս 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024