ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 18.04.2024, 10:26
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Մարտ » 15 » Արժեքային նոր համակարգը՝ անհրաժեշտություն /Պետք է ավելի շատ ընդգծենք փոփոխությունների որակական կողմը/
18:06
Արժեքային նոր համակարգը՝ անհրաժեշտություն /Պետք է ավելի շատ ընդգծենք փոփոխությունների որակական կողմը/
Մարտի 10—ին ՀՀԿ 13—րդ համագումարում երկրի նախագահ Սերժ Սարգսյանը բավականին ընդգրկուն եւ համակողմանի ելույթ ունեցավ։ Տնտեսությանը նվիրված հատվածում նախագահը բերեց որոշ փաստեր վերջին տարիների ընթացքում արձանագրված տնտեսական արդյունքներից։ Սակայն նախագահի ելույթը պետք է արժեւորել ոչ թե մատնանշված ձեռքբերումների եւ իրականացվածի նկատմամբ հնչեցրած գնահատականների, որոնք, ի դեպ, բավականին զուսպ եւ պահանջկոտ էին, այլ առաջ քաշվող նոր մոտեցումների եւ ապագայի տեսլականի տեսանկյունից։
ՀՀ նախագահը շեշտադրեց համակարգային փոփոխությունների եւ վերափոխման անհրաժեշտությունը՝ որպես օբյեկտիվ պահանջ եւ անխուսափելի մի գործընթաց, որը ենթադրում է փոփոխություններ եւ նոր որակների դրսեւորում՝ նույնիսկ իշխող վերնախավի մակարդակում։ Ելնելով տնտեսական հենքային գործընթացներից՝ նախագահը կարեւորեց նոր տնտեսական հարաբերությունների անցումը՝ որպես ապագայի տնտեսության ձեւավորման եւ Հայաստանի առջեւ կանգնած խնդիրների եւ մարտահրավերների հաղթահարման ուղի։
Ի լրումն կառավարման եւ կարգավորման մեխանիզմների արդիականացման պահանջի՝ նախագահն առաջ բերեց տնտեսական քաղաքականության նպատակադրման իր նոր հայեցակարգը, այն է՝ անցում տնտեսական աճից դեպի տնտեսական զարգացում։ Ընդ որում, վերջինս նկարագրվում է որպես տնտեսության նոր ոլորտների, գործունեության նոր տեսակների, նոր ձեռնարկությունների, նոր ապրանքների եւ ծառայությունների արտադրության ընդլայնում, որում պետք է ազատորեն ընդգրկվեն բոլոր կարող մարդիկ, իսկ պետական տնտեսական քաղաքականությունը պետք է հանդիսանա հավասարապես բոլորի հովանավորը եւ քաղաքական երաշխիքը։
Այս մոտեցումները, նման մակարդակում, իրապես նոր են Հայաստանի քաղաքատնտեսական համակարգում։ Այս իմաստով նախագահի ելույթը բացառիկ նշանակություն պետք է ստանա։
Առաջին, այն տարբերվում է իր բնույթով. չի ներառում քաղաքական խոստումներ, փոխարենը առաջ է քաշում արժեքային նոր համակարգ եւ դրանց նկատմամբ համաձայնության ձեւավորման առաջարկ։
Երկրորդ, այն սահմանում է վարքագծի նոր կանոններ եւ վճռականորեն հուշում առանձին խաղացողների համար կայուն եւ անցնցում ելքի ուղին՝ տալով նաեւ համապատասխան երաշխիքներ։
Երրորդ, ելույթը Հայաստանի տնտեսական զարգացման նոր քաղաքականության հայտարարություն է, որը համապատասխանում է ժամանակակից արդյունաբերական քաղաքականությունների սկզբունքներին։
«Ցանկացած փոփոխություն, որ մենք պետք է անենք, առաջին հերթին սկսվում է ինքներս մեզ ճանաչելուց։ Մեր ինքնաճանաչումից ու մեր ռեսուրսները պատկերացնելուց հետո միայն յուրաքանչյուրս կարող ենք մեր ոլորտում մեր գործունեությունը մաքսիմալ իրականացնել»,–անդրադառնալով Սերժ Սարգսյանի ելույթին, ասել է Հանրային խորհրդի անդամ, հոգեբանական գիտությունների թեկնածու Վահրամ Քոսակյանը։
Խոսելով նշված փոփոխությունների՝ կարճ ժամանակամիջոցում արդյունքներ արձանագրելու հնարավորության մասին, նա կարծիք է հայտնել, որ «արմատացած երեւույթների դեմ պայքարը երկար ժամանակ է պահանջում։ Այդ փոփոխությունները վաղուց են սկսվել, նոր չեն սկսվել, ուղղակի այս էտապում կարելի է փոփոխությունների տեմպն ավելի ընդգծել ու ավելի խորացնել»։
«Պետք է ավելի շատ ընդգծենք փոփոխությունների որակական կողմը»,–հավելել է Վ. Քոսակյանը։
Հոգեբանը նաեւ կարեւորել է սոցիալական ասպեկտը, նշելով, որ այն շատ արդիական է։ «Մարդը կարող է լինել ընդդիմադիր, մարդը կարող է լինել իշխանամետ, բայց, միեւնույն է, երկուսն էլ պարտավոր են լինել պետականամետ, որովհետեւ եթե ուժեղ, կառուցողական ընդդիմություն ունես, ապա դա իշխանության գործունեության համար լավագույն հիմք կարող է դառնալ։ Միաժամանակ այն իշխանությանը մղում է ավելի ակտիվ, ավելի կառուցողական գործողությունների։ Բայց երկուսի դեպքում էլ եթե անհատը պետականամետ չի լինում, ապա այդ մարդու գործունեությունը չի կարող որեւէ կերպ նպաստել հասարակության դեմոկրատացմանը»,–նշել է Քոսակյանը։
Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 542 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024