ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 23.11.2024, 20:48
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Մարտ » 1 » «Աշխարհի վերջը չէ» Թուրքերը կրկին «Պեժո՞» են վարելու
18:06
«Աշխարհի վերջը չէ» Թուրքերը կրկին «Պեժո՞» են վարելու
Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի հակասահմանադրական ճանաչվելուց հետո երկրի նախագահ Նիկոլա Սարկոզին կարգադրել է կառավարությանը համանման նոր օրինագիծ մշակել։ Ֆրանսիայի արդարադատության նախարարությունն արդեն սկսել է պատրաստել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր օրինագիծ։ Այս մասին հայտնել է Ֆրանսիայի արդարադատության նախարարության ներկայացուցիչ Բրունո Բադրեն։ Նախարարության մասնագետները կհամապատասխանեցնեն օրինագծի նոր տեքստը եվրոպական եւ միջազգային բոլոր անհրաժեշտ չափանիշներին։
Ըստ «BBC»—ի՝ Ֆրանսիայի նախագահի գրասենյակը հայտարարությամբ է հանդես եկել, որում նշելով օրինագծի աջակիցների «մեծ հիասթափությունը եւ խորը տխրությունը»՝ ասել է. «Երկրի նախագահը համարում է, որ ուրացումն անհանդուրժելի է, հետեւաբար պետք է պատժվի։ Նա խնդրել է կառավարությանը պատրաստել նոր օրինագիծ՝ հաշվի առնելով Սահմանադրական խորհրդի որոշումը»։
«Ֆրանսպրես» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սարկոզին պատրաստվում է ընդունել հայ համայնքի ներկայացուցիչներին։
Ֆրանսիայի նախագահի սոցիալիստ թեկնածու Ֆրանսուա Հոլանդը խոստացել է ընտրվելու դեպքում վերսկսել ցեղասպանությունների մասին օրենքի ընդունման գործընթացը։ Ֆրանսիական «TF1» հեռուստաալիքի հաղորդմամբ՝ նա կարծիք է հայտնել, որ օրենսդիր մարմնի աշխատանքների ժամկետի վերջում առաջարկված օրենքն այնքան էլ հարմար չէր. «Դրա համար էլ պետք է վերսկսել այդ գործընթացը։ Ես ինձ վրա եմ վերցնում հանգիստ, խաղաղ եւ վճռական կերպով հարցը մինչեւ վերջ տանելը»։
Պաշտոնական Անկարան գոհունակությամբ է ընդունել Սահմանադրական խորհրդի վճիռը։ Այս կապակցությամբ Թուրքիայի ԱԳՆ—ի տարածած հայտարարության մեջ ասվում է, թե Ֆրանսիայի իրավական ամենաբարձր ատյանի կողմից «սարսափելի սխալի» ուղղումը գոհացուցիչ է։
Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության անդամ, պատգամավոր Թանժու Օզջանը ասել է. «Ֆրանսիայի սահմանադրական խորհուրդը արեց այն, ինչը չկարողացավ անել մեր երկրին Եվրոպայում մենակ թողած եւ մեղադրանքների դեմ ոչ մի բան չանող Էրդողանը»։
Թուրքական «Anadolu» գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի Եվրամիության հարցերով պետնախարար Էգեմեն Բաղըշն էլ մեկնաբանել է, թե Ֆրանսիայում տեղի ունեցավ այն, ինչ պետք է տեղի ունենար. «Ֆրանսիան պատմական սխալ չգործեց, հաղթեց բանականությունը։ Դա Ֆրանսիայի համար շատ կարեւոր որոշում էր, քանի որ հակառակ դեպքում դա բիծ կթողներ Ֆրանսիայի վրա...»։

Շահագրգռվածները վճռական են

Ֆրանսիայի հայկական կազմակերպություններն ու օրինագծի հարցում շահագրգռվածները, այդուհանդերձ, իրենց վճռականությունն են հայտնում պայքարը շարունակելու հարցում։
Մարսելի քաղաքապետ, իշխող «Միություն հանուն ազգային շարժման» կուսակցության ներկայացուցիչ Ժան Կլոդ Գոդենը հանդես է եկել հայտարարությամբ՝ իր համակրանքն ու ցավը հայտնելով հայ համայնքին. «Ես ի գիտություն եմ ընդունում Սահմանադրական խորհրդի կողմից նախորդ ամիս Վալերի Բուայեի նախաձեռնությամբ ընդունված ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծի վերաբերյալ որոշումը։ Ես նաեւ ցավակցում եմ բոլոր հիասթափվածներին եւ նրանց, ովքեր ցանկանում էին այս օրենքի ուժի մեջ մտնելը, քանի որ ժխտումն անտանելի է, եւ ես նախկինի պես վստահ եմ, որ դրա դեմ պետք է պայքարել»։
Նա իր համերաշխությունն է հայտնել հայկական համայնքին՝ ուրախություն հայտնելով այն կապակցությամբ, որ երկրի նախագահն արդեն խնդրել է կառավարությանը նոր տեքստ պատրաստել, որում հաշվի կառնվի Սահմանադրական խորհրդի որոշումը։
Իսկ ըստ «20 Minutes»—ի՝ Ֆրանսիայի (Մարսել—Պրովանս) հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ներկայացուցիչ Ժյուլյեն Արունյանը վրդովմունքով նշել է. «Դա նշանակում է, որ Ֆրանսիայում այժմ որոշ ցեղասպանություններ կարող են ժխտվել, իսկ որոշները՝ ոչ։ Մենք առաջիկա շաբաթներին պետք է ակտիվացնենք մեր լոբբին ամբողջ քաղաքական դաշտում, նույնիսկ՝ Սահմանադրական խորհրդում»։
«Միություն հանուն ազգային շարժման» կուսակցության պատգամավոր, Ֆրանսիա—Իսրայել ընկերության խմբի առաջատար Կլոդ Գոասգենը ցավում է խորհրդի որոշման համար՝ մտահոգությամբ, որ Հոլոքոստի վերաբերյալ Գեյսոյի օրենքը նույնպես հարձակման կենթարկվի։ Սահմանադրական խորհրդին ուղղված դիմումը ստորագրած նրա գործընկեր Միշել Դիֆենբահերի համար, սակայն, Գեյսոյի օրենքը «բոլորովին այլ է». «Հայոց ցեղասպանության հետ կապված դատական որոշում չկա, դա խորհրդարանի նախաձեռնությունն էր, որն այդ ոլորտին խառնվելու իրավասություն չունի»։
«Le Monde»—ը նշում է, որ օրինագծի հեղինակ Վալերի Բուայեի համար խորհրդի որոշումը «մեծ տխրություն» էր։ Նրա պնդմամբ՝ այդ որոշումը ցույց է տալիս, որ Ֆրանսիան անհավասար վերաբերմունք է ցուցաբերում իր կողմից ճանաչված ցեղասպանությունների նկատմամբ։ «Շոայի զոհերի հիշատակը մենք պահպանում ենք օրենքով, ինչու չպետք է անենք Հայոց ցեղասպանության պարագայում՝ դա անընդունելի է»,–ասել է Բուայեն։

«Չպետք է թերագնահատենք թուրքական լոբբիին»

Իշխող Հանրապետական կուսակցությունն ափսոսանքով է ընդունել Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի որոշումը։ Կուսակցության խոսնակ, Ազգային ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում եղելությունը պայմանավորել է Ֆրանսիայի ներքաղաքական խնդիրներով եւ թուրքական լոբբիի ազդեցությամբ. «Մենք չպետք է թերագնահատենք թուրքական լոբբիին։ Շատ ավելի հեշտ է ազդել ութ հոգու որոշման վրա, քան՝ 130—ի։ Պետք է նշեմ՝ շատ կարեւոր է, որ նախագահ Սարկոզին եւս մեկ անգամ հրահանգ է տվել, որպեսզի նոր օրինագիծ մշակվի եւ ներկայացվի Ազգային ժողովին եւ այնուհետեւ Սենատին»։
ՀՅԴ բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանի համար Սահմանադրական խորհրդի կայացրած որոշումն «աշխարհի վերջը չէ»։ Նա համարում է, որ այս դեպքում հաղթեցին թուրքական ճնշումները, սպառնալիքները, նաեւ կաշառքները, ինչը «պատիվ չի բերում Ֆրանսիային»։ hhpress.am
Ալլա ՍԵՐՈԲՅԱՆ
Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 588 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024