ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 23.11.2024, 20:56
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Մարտ » 13 » Բաքվի "Եվրատեսիլի" բոյկոտի արշավին միացել են նաեւ Հոլանդիան, Ֆրանսիան եւ Իռլանդիան
18:29
Բաքվի "Եվրատեսիլի" բոյկոտի արշավին միացել են նաեւ Հոլանդիան, Ֆրանսիան եւ Իռլանդիան

Ադրբեջանում մարդու իրավունքները խախտվելու, այլակարծությունը խեղդվելու պատճառով մայիսին Բաքվում անցկացվելիք "Եվրատեսիլ-2012" երգի միջազգային մրցույթը բոյկոտելու համար միջազգային հասարակայնությանն ուղղված կոչերն ավելանում են: Այս մասին հայտնել է բրիտանական "The Guardian" թերթը:
Թերթը հայտնել է, որ "Իսլանդիան մտադիր է չմասնակցել մրցույթին, իսկ Հոլանդիան, Ֆրանսիան եւ Իռլանդիան միացել են բոյկոտի արշավին":
Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանության բնագավառի աղետալի վիճակի մասին հրապարակումներով հանդես են եկել նաեւ "Amnesty International" եւ "Human Rights Watch"  կազմակերպությունները:
Թերթը մեջբերել է "Amnesty International"-ի ղեկավարի Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի գծով տեղակալ Ջոն Դալհուսենի հետեւյալ կարծիքը. "Ադրբեջանի կառավարությունը, որը դաժանորեն ցրում է խաղաղ ցույցերը եւ շարունակում մարդկանց բանտեր նետել, չի կարող ժողովրդավարության արժանի ներկայացուցիչ լինել: Ադրբեջանի իշխանությունը պետք է հասկանա, որ անցկացվելիք մրցույթի շքեղությունը չի կարող քողարկել երկրում մարդու իրավունքների խախտումները: Ադրբեջանը պետք է կտրուկ կերպով փոխի խաղաղ ակցիաների նկատմամբ իր վերաբերմունքը":
Բաքվում "Եվրատեսիլը" բոյկոտելու արշավին անդրադարձել է նաեւ արաբական աշխարհի CNN-ը համարվող "Ալ Ջազիրա" հեռուստաալիքը:
"Արմենպրեսը" տեղեկացնում է, որ ադրբեջանական աղբյուրների փոխանցմամբ,  "Եվրատեսիլը" բոյկոտելու արշավին միացել է նաեւ Թուրքիան. "Amnesty International"-ի Թուրքիայի ներկայացուցչության ղեկավարը բաց նամակ է հղել այդ երկիրը Բաքվի "Եվրատեսիլում" ներկայացնող Ջան Բոնոմոյին, որում ընդարձակ տեղեկություն է հայտնել Ադրբեջանում մարդու իրավունքներն ու խոսքի ազատությունը կոպտորեն խախտվելու, ընդդիմադիր ակտիվիստներին եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին ուղղված իշխանության հարձակումների մասին:
Նամակում ասվում է. "Այս տարվա "Եվրատեսիլը" հյուրընկալող Ադրբեջանում խոսքի եւ արտահայտվելու ազատությունը գնալով վերանում է: Իշխանությունը հորից որդուն անցած, օլիգարխների կողմից ղեկավարվող երկրի` նավթի եկամուտների հաշվին ուժեղացած վարչակազմը ամեն միջոց օգտագործում է իրեն քննադատողներին լռեցնելու համար: Ձայն բարձրացնողները բռնությամբ լռեցվում են, դաժան ծեծի ենթարկվում, դանակահարվում եւ ազատազրկվում: Ադրբեջանի կոռումպացված իշխանությունը, օգտվելով "Եվրատեսիլը"  Բաքվում անցկացվելու առիթից, իրեն դեմոկրատական, մարդու իրավունքները չխախտող եւ զարգացող երկիր ցուցադրելու համար միլիոնավոր դոլարներ է ծախսում: Սակայն, գործի ծաղրական կողմն այն է, որ իրեն "մամուլի ազատության հիմնական պաշտպան" հայտարարած  "Եվրատեսիլի" կազմակերպիչ, Եվրոպայի հեռարձակման միությունը մինչ այժմ որեւէ հայտարարությամբ հանդես չի եկել այս տարի "Եվրատեսիլ-2012"-ը հյուրընկալող խոսքի ազատությունը խախտող Ադրբեջանի մասին:
"Amnesty International"-ն արշավ է սկսել Ադրբեջանում՝ խղճի 16 դատապարտյալներին ազատելու համար: Սիրելի Ջան Բոնոմո, մենք քեզնից պահանջում ենք միանալ "Եվրատեսիլ"-ի բոլոր մասնակիցներին մեր հղած կոչին` մասնակցել Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումները բացահայտելու մեր ջանքերին, կանգնել իշխանություններին արդարացիորեն քննադատելու քաջություն ցուցաբերող ադրբեջանցիների կողքին":
Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 532 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024