ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 29.03.2024, 14:08
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Մարտ » 7 » Բարձր է գնահատվել ՀՀ–ՆԱՏՕ հարաբերությունների դինամիկան /Սերժ Սարգսյանը հանդիպել է Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ, մասնակցել 28+1 ձեւաչափով նիստի/
13:24
Բարձր է գնահատվել ՀՀ–ՆԱՏՕ հարաբերությունների դինամիկան /Սերժ Սարգսյանը հանդիպել է Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ, մասնակցել 28+1 ձեւաչափով նիստի/

Աշխատանքային այցով Բելգիայի Թագավորությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հանդիպում է ունեցել ՆԱՏՕ—ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենի հետ։
Հանդիպման ավարտին Հայաստանի նախագահը եւ ՆԱՏՕ—ի գլխավոր քարտուղարը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ մասնակցել է նաեւ Հյուսիսատլանտյան խորհուրդ+Հայաստան 28+1 ձեւաչափով նիստին։
Սերժ Սարգսյանը ծավալուն ելույթ է ունեցել, որում անդրադարձել է Հայաստանի Հանրապետություն—ՆԱՏՕ հարաբերություններին, տարածաշրջանային զարգացումներին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, Հայաստանի առջեւ ծառացած մարտահրավերներին։
Հանրապետության ղեկավարը խոսել է Հայաստանում իրականացվող բարեփոխումների եւ դրանց արդյունքների մասին։ Սերժ Սարգսյանի ելույթին արձագանքել են Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ—ի, Գերմանիայի, Ֆրանսիայի եւ ՆԱՏՕ—ի անդամ տասնյակից ավելի երկրների ներկայացուցիչներ, ովքեր բարձր են գնահատել ՀՀ—ՆԱՏՕ հարաբերությունների դինամիկան, Հայաստանում իրականացվող քաղաքականության արդյունքներն ու այն հանձնառությունները, որոնք մեր երկիրն ստանձնել ու հաջողությամբ է իրականացնում՝ որպես գործընկեր երկիր։
Քննարկվել է նաեւ ԼՂ հակամարտության կարգավորման հեռանկարը, որտեղ ուժի եւ դրա սպառնալիքի չկիրառման, ազգերի ինքնորոշման եւ տարածքային ամբողջականության սկզբունքների հիման վրա ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող գործընթացը համարվել է որպես այլընտրանք չունեցող։
Նախագահ Սարգսյանը պատասխանել է մասնակիցների հարցերին, շնորհակալություն հայտնել գնահատանքի եւ քաջալերանքի խոսքերի համար։

Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը ՆԱՏՕ—ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ հանդիպման ավարտին

Տիկնա՛յք եւ պարոնա՛յք, ուրախ եմ կրկին ՆԱՏՕ—ի կենտրոնակայանում գտնվելու եւ Գլխավոր քարտուղարի հետ հանդիպելու համար։ Պարբերական հանդիպումները լավ առիթ են Հայաստան–ՆԱՏՕ համագործակցության բոլոր ոլորտների շուրջ մտքեր փոխանակելու, ինչպես նաեւ տարածաշրջանային խնդիրներին եւ մարտահրավերներին վերաբերող հարցեր քննարկելու համար։
Հայաստանն ակտիվ համագործակցում է ՆԱՏՕ—ի հետ գործընկերության բոլոր բնագավառներում։ Արդյունավետ է ընթանում բարեփոխումների գործընթացը պաշտպանության, անվտանգության եւ արտակարգ իրավիճակների ոլորտներում, որոնք Հայաստանում լայն թափ ստացած ներքին բարեփոխումների բաղկացուցիչ մասն են կազմում։
Այս առումով արձանագրեցինք, որ Հայաստան—ՆԱՏՕ անհատական գործընկերության գործողության ծրագիրը շարունակում է մնալ մեր գործընկերային հարաբերությունների անկյունաքարը։ Անցյալ տարվա նոյեմբերին մենք հաստատել ենք այդ ծրագրի երրորդ փուլի մեր անելիքները եւ ձեռնամուխ եղել նրա նպատակների իրականացմանը։
Մենք երկուստեք բարձր գնահատեցինք Հայաստան—ՆԱՏՕ երկխոսության շարունակական ընթացքը։ Այս առումով, կարեւորեցի քիչ հետո մեկնարկելիք Հայաստան—Հյուսիսատլանտյան խորհուրդ հանդիպումը, որը լավ հնարավորություն է ՆԱՏՕ—ի մեր գործընկերներին Հարավային Կովկասի առջեւ ծառացած անվտանգության սպառնալիքների ու մարտահրավերների մասին մեր ընկալումներն ու դրանց հաղթահարման պատկերացումները ներկայացնելու համար։
Ուրախ եմ, որ գլխավոր քարտուղարը եւ դաշինքը, ընդհանրապես, բարձր են գնահատում Հայաստանի ջանքերը համաշխարհային խաղաղության եւ անվտանգության պահպանման գործում։ Մենք գիտակցում ենք, որ արդի սպառնալիքներն ու մարտահրավերները հնարավոր է հաղթահարել միմիայն հավաքական ջանքերի շնորհիվ։ Այդ իսկ նպատակով մենք անցյալ տարվա ամռանը եռապատկեցինք Աֆղանստանում անվտանգության աջակցման միջազգային ուժերի կազմում մասնակցող հայկական զորախմբի թվաքանակը։
Քննարկեցինք նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումները։ Ադրբեջանը կտրականապես մերժում է վստահության կառուցման ցանկացած առաջարկ՝ ուղղված լինի դա թե՛ տարածաշրջանային համագործակցության խթանմանը, թե՛ շփման գծում լարվածության թուլացմանը։ Օրինակ՝ Ադրբեջանը, ցավոք, դեմ է դիպուկահարների հետքաշմանը առաջին գծից, դեմ է միջադեպերի հետաքննությանը։ Ավելին, ոչ մի րոպե չեն դադարել Ադրբեջանի կողմից պատերազմի կոչերը։ Ադրբեջանի ղեկավարությունը շարունակում է հայերի նկատմամբ ատելության սերմանումը։ Ադրբեջանի նախագահը ընդամենը մի քանի օր առաջ հայտարարեց, որ ադրբեջանցիների թիվ մեկ թշնամին աշխարհասփյուռ հայությունն է։ Այս հանգամանքը պետք է արժանանա միջազգային հանրության գնահատականին։
Գլխավոր քարտուղարի հետ համամիտ էինք, որ հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ միջոցներով եւ բանակցությունների ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում։ Համոզված ենք, որ ԼՂ հակամարտության վերջնական կարգավորումը հնարավոր է միայն ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հարգման եւ անվտանգության համակողմանի երաշխիքների ապահովման միջոցով։
Եզրափակելով՝ ցանկանում եմ վերահաստատել Հայաստանի պատրաստակամությունը շարունակելու փոխշահավետ համագործակցությունը Հյուսիսատլանտյան դաշինքի հետ։
ՀՀ նախագահի մամլո գրասենյակ
Կատեգորիա: Պաշտոնական | Դիտումներ: 505 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024