Բրիտանական BBC լրատվական ցանցի կայքէջը ֆոտոշարքով անդրադարձել է Հնդկաստանի Կալկաթա քաղաքի փոքրաթիվ հայկական համայնքին: Լուսանկարներին ուղեկցող հղումներում
ասվում է, որ կալկաթահայերը քաղաքի բազմազգ բնակչության ամենափոքր
համայնքներից մեկն են ներկայացնում, որոնց թիվն ընդամենը 200-ի է հասնում:
Թեեւ
շատերը նաեւ ձուլվել են խառն ամուսնությունների արդյունքում, նրանք երբեք
չեն մոռանում իրենց ինքնությունն ու կրոնական պատկանելությունը: Հայերը
Կալկաթայում հաստատվել են 1600-ականներից, ավելի վաղ՝ քան բրիտանացիները:
Նրանցից շատերը ունեւոր առեւտրականներ են եղել, հյուրանոցներ են կառուցել,
տնօրինել են հանքեր: Քաղաքի ամենահին եկեղեցին՝ Սուրբ Նազարեթը, կառուցել
են տեղի հայերը՝ 1707 թվականին:
Ինչպես BBC-ին է նշում, եկեղեցին կենտրոնական նշանակություն ունի Կալկաթայի հայերի համար:
|