ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 20.04.2024, 07:02
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Հոկտեմբեր » 29 » Ցանկացած օրինական միջոցառում դրական է /Իշխանությունը չունի ընդդիմության գործիքները՝ պոպուլիզմն ու դեմագոգիան/
12:52
Ցանկացած օրինական միջոցառում դրական է /Իշխանությունը չունի ընդդիմության գործիքները՝ պոպուլիզմն ու դեմագոգիան/

Արտահերթ ընտրություններն ու իշխանափոխությունը պատվերով համերգ չեն, որ ով երբ ցանկանա՝ իրականացնի։ 
Դրա իրականացման համար պետք են մեխանիզմներ, որոնք եռյակի ու նրա ղեկավարների առաջարկած տեսլականում չեն երեւում։ Խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում տեսակետ հայտնեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը։ «Իշխանափոխությունը մեր երկրում եւ ցանկացած երկրում կարող է լինել միայն ժողովրդի կամքով համապետական ընտրությունների միջոցով, մեր դեպքում՝ 2.5 տարի հետո՝ 2017—ին պառլամենտական ընտրությունների ժամանակ»,–ասաց նա։
Շարմազանովի խոսքով՝ իշխանական մեծամասնությունն իր դիրքորոշումն ու ծրագրերը չի փոխել եռյակի՝ հոկտեմբերի 24—ի հանրահավաքից եւ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ելույթից հետո։ «Միշտ էլ նույն կարծիքն է եղել իշխանությունների մոտ։ Ցանկացած օրինական միջոցառում դրական ենք գնահատում, ցանկացած անօրինական երեւույթ՝ լինի ընդդիմության, իշխանության, թե այլընտրանքի կողմից, ընդունելի չէ։ Իշխանությունը ինչպես մինչ հոկտեմբերի 24—ն ունեցել է իր օրակարգը, այդպես էլ դրանից հետո գնում է իր օրակարգով, որում ներառված են լայն բարեփոխումներ, որի արդյունքում ցանկանում ենք հասնել մեր հասարակության առջեւ ծառացած խնդիրների օր առաջ լուծմանը, թե որքան հնարավոր կլինի, ցույց կտա ժամանակը։ Ի տարբերություն ընդդիմության՝ իշխանությունը չունի գործիք, որի անունն է պոպուլիզմ ու դեմագոգիա։ Իշխանությունները պետք է ավելի կոնկրետ ու փաստաթղթային գործեն։ Այդպես էլ արվել է՝ 2015 թվականի բյուջեի նախագիծը ներկայացվել է Ազգային ժողովի դատին»,–«Արմենպրեսի» հաղորդմամբ՝ ասաց ԱԺ փոխխոսնակը։
Հարցին ի պատասխան, թե արդյոք իշխանությունները պատրա՞ստ են եռյակի հետ երկխոսել՝ Շարմազանովն ասաց, որ ներկայում էլ այդ երկխոսությունն առկա է։ «Ո՞վ է ասում, որ երկխոսություն չկա։ Ցանկացած առողջ առաջարկ, որը կարող է մեր տեսանկյունից մեր ծրագրերին համահունչ դիտվել, որը կբերի պետության ու հասարակության առջեւ ծառացած խնդիրների լուծմանը, մենք պատրաստ ենք քննարկել։ Պարզապես միգուցե պատկերացումներն են տարբեր։ Այն, ինչ մեր գործընկերների մոտ համարվում է իրատեսական, մեզ համար կարող է անիրատեսական լինել։ Ես մինչեւ հոկտեմբերի 24—ը որեւէ կոնկրետ ծրագրային առաջարկ չեմ լսել ու նույնիսկ այդ հանրահավաքներում չեմ լսել ծրագրային գաղափարական կետեր»,–շեշտեց Էդուարդ Շարմազանովը։
Նա նաեւ հավելեց, որ բազմաթիվ օրենսդրական նախաձեռնություններ կան, որոնց շուրջ ընդդիմությունը, այլընտրանքն ու իշխանական մեծամասնությունը քվեարկում են նույն կերպ, գնում են փոխզիջումների։ «Երկխոսությունը դա է, կարծում եք՝ երկխոսությունն ա՞յն է, որ իշխանությունն իր ծրագիրը փոխի, ասի՝ ընդդիմություն ջան, ինչ ուզում ես բեր, ես անեմ, իմ ծրագիրը մի կողմ եմ դնում։ Սա ոչ դեմոկրատիա է, ոչ էլ այլ բան»,–եզրափակեց նա։
Կատեգորիա: Տեսակետ | Դիտումներ: 370 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հոկտեմբեր 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024