ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 23.11.2024, 21:23
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 2
Հյուրեր: 2
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Մարտ » 5 » Չեչնիայում Պուտինն անկասելի էր` 99,7%
18:36
Չեչնիայում Պուտինն անկասելի էր` 99,7%

Չեչնիայում Պուտինն անկասելի էր` 99,7%

Չեչնիայում ամփոփվում են նախագահական ընտրությունների արդյունքները: Կեսից ավելի քվեաթերթիկների հաշվարկից հետո պարզ է դարձել, որ երկրի վարչապետ Վլադիմիր Պուտինը ստացել է ընտրողների 99,7%-ի աջակցությունը. մասնակցությունը կազմել է 99,59%: Այս մասին հաղորդում է RIA-Novosti գործակալությունը: Երկրորդ պատվավոր տեղում է Գենադի Զյուգանովը` 0,1%:
Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը տրամաբանական է համարել ընտրությունների արդյունքները: «Այսօր չեչեն ժողովուրդն ապրում է իր բազմադարյան պատմության ամենալուսավոր փուլը: Դրա համար տրամաբանական և արդարացի եմ համարում, որ հանրապետության ընտրողների բացարձակ մեծամասնությունը քվեարկել է Վլադիմիր Պուտինի օգտին»,- ասել է Քադիրովը: Այս մասին հաղորդում է Interfax գործակալությունը:
Նա համոզմունք է հայտնել, որ Պուտինի ղեկավարությամբ Ռուսաստանը նոր բարձունքների և հաղթանակների կհասնի` հավելելով, որ նույնը սպասվում է նաև Չեչնիայի Հանրապետությանը:
Նա կոչ է արել Ռուսաստանի բոլոր ժողովուրդներին համախմբվել Պուտինի շուրջը, որպեսզի բոլոր ուժերն ուղղվեն «ընդհանուր հայրենիքի` Ռուսաստանի միասնության և հզորության ամրապնդմանը»:

Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 531 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024