Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Չուրովը,
հիմնվելով նախնական տվյալների վրա, Վլադիմիր Պուտինին հայտարարել է երկրի
նախագահ: ԿԸՀ-ն մշակել է քվեաթեերթիկների 99.3%-ը, որի
արդյունքներով՝ Պուտինը հավաքել է ձայների 63,75%-ը, Գենադի Զյուգանովը՝
17,19%-ը, Միխայիլ Պրոխորովը՝ 17,19%-ը, Վլադիմիր Ժիրինովսկին՝ 6,23%-ը,
իսկ Սերգեյ Միրոնովը՝ 3,85%-ը: «Նախնական տվյալներով՝ Ռուսաստանի նախագահ է ընտրվել Վլադիմիր Պուտինը»,- ասել է Չուրովն այսօր հրավիրված մամուլի ասուլիսում: Ինչպես
հաղորդում է RIA Novosti-ն, Չուրովի այդ հայտարարությունից հետո ընտրական
հանձնաժողվի անդամները ծափահարել են, նրանց հետևել են ԿԸՀ մամուլի
կենտրոնում հավաքված դիտորդներն ու լրագրողները:
|