ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 19.04.2024, 15:12
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Հունիս » 19 » Ձեռքբերում թե՛ Հայաստանի, թե՛ Եվրոպայի համար /Կառավարության ղեկավարն ընդունել է ԵԽ ԽՎ համազեկուցողներին/
15:06
Ձեռքբերում թե՛ Հայաստանի, թե՛ Եվրոպայի համար /Կառավարության ղեկավարն ընդունել է ԵԽ ԽՎ համազեկուցողներին/

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը երեկ ընդունել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽ ԽՎ) Հայաստանի հարցով համազեկուցողներ Աքսել Ֆիշերին եւ Ալան Միլին, ովքեր փաստահավաք առաքելությամբ հունիսի 16–18–ը գտնվում էին Հայաստանում, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Վարչապետը ողջունել է ԵԽ ԽՎ համազեկուցողներին ՀՀ կառավարությունում եւ շնորհակալություն հայտնել արդյունավետ համագործակցության համար։ «Մենք կարեւորում ենք ձեր գործադրած ջանքերը Հայաստանի՝ Եվրոպայի խորհրդին անդամակցությամբ ստանձնած պարտավորությունների կատարման ուղղությամբ։ ՀՀ–ն ոչ միայն ԵԽ ակտիվ անդամներից է եւ մասնակցում է կազմակերպության աշխատանքներին բոլոր մակարդակներում, այլեւ պատիվ է ունեցել 2013 թ. մայիս–նոյեմբեր ամիսներին նախագահելու ԵԽ նախարարների կոմիտեում։ Մենք շարունակելու ենք ջանքեր գործադրել մարդու իրավունքների, օրենքի գերակայության եւ ժողովրդավարության ամրապնդման ուղղությամբ»,–նշել է կառավարության ղեկավարը։
ԵԽ ԽՎ համազեկուցողները շնորհավորել են Հովիկ Աբրահամյանին ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ, հաջողություն մաղթել եւ փոխանցել Հայաստանի հարցով ԵԽ ԽՎ նախկին համազեկուցող Ջոն Պրեսկոտի ջերմ ողջույնները։ Աքսել Ֆիշերը եւ Ալան Միլը բարձր են գնահատել ԵԽ նախարարների կոմիտեում ՀՀ նախագահության ընթացքում կատարված աշխատանքները եւ ընդհանրապես մոնիթորինգի հանձնաժողովի հետ մեր երկրի համագործակցությունը։ «Հայաստանը շարունակում է ընթանալ ժողովրդավարության ամրապնդման ուղղությամբ, ինչը լավ ձեռքբերում է թե՛ Հայաստանի, թե՛ Եվրոպայի համար»,–ընդգծել են համազեկուցողները։
Հյուրերի խնդրանքով Հովիկ Աբրահամյանը ներկայացրել է ՀՀ կառավարության ծրագրի առաջնահերթությունները, սիրիական ճգնաժամի պատճառով Հայաստան տեղափոխված սիրիահայերի համար ՀՀ կառավարության կողմից իրականացվող օժանդակության ծրագրերը։ Վարչապետն անդրադարձել է նաեւ սահմանադրական բարեփոխումներին, տարածաշրջանային իրավիճակին, հարեւան երկրների հետ հարաբերություններին եւ ինտեգրացիոն գործընթացներին ՀՀ մասնակցությանը։ Զրուցակիցները վերահաստատել են արդյունավետ համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը՝ մարդու իրավունքների, օրենքի գերակայության եւ ժողովրդավարության ոլորտում ավելի բարձր մակարդակի առաջընթաց արձանագրելու նպատակով։
Հանդիպման ընթացքում արծարծվել են նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը վերաբերող հարցեր։
Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 357 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունիս 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024