ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Երեքշաբթի, 23.04.2024, 19:22
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Հոկտեմբեր » 4 » «ԴիջիԹեք էքսպո—2014»—ին է ներկայացվել համայնքային կառավարման տեղեկատվական համակարգը
15:06
«ԴիջիԹեք էքսպո—2014»—ին է ներկայացվել համայնքային կառավարման տեղեկատվական համակարգը

«ԴիջիԹեք Էքսպո —2014» ամենամյա տեխնոլոգիական ցուցահանդեսին ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը, «Տեղեկատվական համակարգերի զարգացման եւ վերապատրաստման կենտրոն» ՀԿ—ի եւ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) հետ համատեղ ներկայացրեց համայնքային կառավարման տեղեկատվական համակարգը (ՀԿՏՀ), հայտնում են տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից։ 
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգը ստեղծվել է ՀՀ տարածքային կառավարման նախարարության նախաձեռնությամբ՝ «Տեղեկատվական համակարգերի զարգացման եւ վերապատրաստման կենտրոն» ՀԿ—ի կողմից եւ ներդրվում է Հայաստանի համայնքներում՝ համայնքային կառավարման արդիականացման նպատակով։ Համակարգի ներդրման աշխատանքներին աջակցում է GIZ—ը՝ «Համայնքների զարգացում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում։ 2014 թ. սեպտեմբերի 1—ի դրությամբ ՀԿՏՀ ներդրված է մոտ 580 համայնքում, իսկ 233 համայնքում այն ծառայում է նաեւ որպես համայնքի համացանցային պաշտոնական կայք։
Ծրագրի պատասխանատուները տաղավարի այցելուներին երեկ ներկայացրին համակարգի ընձեռած հնարավորությունները՝ նշելով, որ այն ուղղված է ՏԻՄ—երի կողմից մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը, համայնքներում էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության ներդրմանը։ Համակարգի ինտեգրումը պետական կառավարման մարմիններում գործող էլեկտրոնային համակարգերին ապահովում է հանրային հատվածի էլեկտրոնային փաստաթղթաշրջանառություն երկրի ողջ տարածքում՝ նաեւ նպաստելով «ՀՀ—ում տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության տեղեկատվայնացման եւ տեղական տեղեկատվական հասարակության զարգացման քաղաքականության» հայեցակարգից բխող նպատակների իրագործմանը։
Ցուցադրության ընթացքում մի շարք համայնքների ներկայացուցիչներ նաեւ հնարավորություն ունեցան պատասխանատուների հետ քննարկել ծրագրի ընթացքին, հետագա զարգացումներին վերաբերող հարցեր։

Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 384 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հոկտեմբեր 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024