ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Երեքշաբթի, 19.11.2019, 19:01
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [601]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [462]
Մշակույթ [15]
Հասարակություն [800]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [79]
Զանազան [185]
Քաղաքականություն [628]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Մարտ » 5 » «Էժան» վարկեր այս տարի եւս կտրամադրվեն /Մինչեւ ապրիլի 10—ը գյուղացիական տնտեսությունները կստանան անհրաժեշտ քանակի պարարտանյութեր/
18:11
«Էժան» վարկեր այս տարի եւս կտրամադրվեն /Մինչեւ ապրիլի 10—ը գյուղացիական տնտեսությունները կստանան անհրաժեշտ քանակի պարարտանյութեր/

Ելնելով այն իրողությունից, որ 2011թ. Հայաստանում գյուղատնտեսությունը հայտարարվել է գերակա ոլորտ, կառավարությունը անցյալ տարի իրականացրել է մի շարք ծրագրեր, որոնց արդյունքում 2010թ. կտրուկ՝ 14,4 տոկոս անկում ապրած ոլորտում արձանագրվել է 14,1 տոկոս աճ։ Թե ինչ ծրագրեր են դրանք եղել եւ ինչ շարունակություն են ունենալու այս տարի, երեկ հրավիրված մամուլի ասուլիսում ներկայացրեց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը։
Այդ ծրագրերից մեկը սերմնաբուծության զարգացման համար բարձր բերքատվության աշնանացան ցորենի սորտերի ներկրումն էր։ 2010թ. երկրորդ կեսին Ստավրոպոլի երկրամասից ներկրված ցորենի էլիտար յոթ սորտերի սերմացուն բաժանվել է խոշոր հողատարածք մշակող հող օգտագործողներին՝ մեկը մեկի հարաբերությամբ վերադարձնելու պայմանով։ Իսկ վերադարձված առաջին վերարտադրության սերմացուն հատկացվեց մանր՝ 0,4 հա–ից մինչեւ 3 հա հողատարածք ունեցող գյուղացիական տնտեսություններին։ 2011թ. ծրագիրը շարունակվել է։ Ձեռք է բերվել 1100 տոննա նույն սորտերի աշնանացան էլիտար սերմացու, որը բաժանվել է ՀՀ գրեթե բոլոր մարզերին։ Այդ տարվա աշնանը 3667 հա–ի վրա կատարվել է ցանքս։ Եղանակային բարենպաստ պայմանները թույլ տվեցին 2011–ին արտադրել 440 հազար տոննա հացահատիկ, հատիկային այլ բույսեր՝ նախորդ տարվա 326 հազար տոննայի դիմաց։ Սերմնաբուծության ոլորտում կառավարության կողմից ծրագրերը շարունակվում են։ Այսօր մեր երկիրը տարեկան ներկրում է 325—400 հազար տոննա պարենային ցորեն։ Այս ծրագրի նպատակն է 2014թ. ցորենի տեղական արտադրության ծավալը հասցնել շուրջ 350 հազար տոննայի (2010 թվականի 170 հազար տոննայի փոխարեն)։ Ծրագիրը ներառում է 2010—2014 թվականները։
Փոխնախարարի տեղեկացմամբ, միայն սերմացու ցորենի ներկրմամբ հնարավոր չէր լուծել գյուղատնտեսության զարգացման խնդիրները։ Այստեղ էական դեր է խաղացել հող օգտագործողներին ցածր տոկոսադրույքով վարկերի տրամադրումը։ Եթե նախորդ տարիներին վարկերը գյուղատնտեսությանը տրամադրվել են մինչեւ 24 եւ ավելի տոկոս տոկոսադրույքով, որպես ռիսկային ոլորտի, ապա անցյալ տարի կառավարության աջակցությամբ տոկոսադրույքն իջեցվել է։ 2011թ. գյուղատնտեսությանը հատկացվել է 17 մլրդ դրամ։ Այն ստացել են շուրջ 25 հազար գյուղացիական տնտեսություններ։ Յուրաքանաչյուր վարկառուի տրամադրվել է մինչեւ 3 մլն դրամ՝ երկու տարվա մարման ժամկետով։ Ըստ փոխնախարարի, հանրապետության 220 համայնքների տնտեսություններ տարեկան 14 տոկոս տոկոսադրույքով վարկեր են ստացել ութ տոկոս տոկոսադրույքով, իսկ մնացած վեց տոկոսը սուբսիդավորվել է կառավարության կողմից։ Մնացած բոլոր համայնքներում (700—ից ավելի) վարկերը տրամադրվել են տասը տոկոսով, մնացած չորս տոկոսը սուբսիդավորել է կառավարությունը։ «Այս տարի նախարարական վերջին կոմիտեի նիստում քննարկման դրվեց ծրագիրը շարունակական դարձնելու հարցը։ Որոշվեց 7,5 մլրդ դրամ տրամադրել դրա համար»,–ասաց Սամվել Գալստյանը։
Հաջորդ կարեւոր քայլը եղել է գյուղատնտեսության սպասարկումների բարելավումը, ինչը որոշակի օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտություն է առաջացրել։ Խոսքը պարարտանյութերի, թունաքիմիկատների, սերմերի, գյուղատնտեսական տեխնիկայի, տեխնոլոգիաների ավելացված արժեքի հարկից ազատելու մասին է։ Անցյալ տարվա դեկտեմբերին կառավարությունը 1 մլրդ դրամ է հատկացրել պարարտանյութերի գները սուբսիդավորելու համար։ Դա նշանակում է, որ այս գարնանը գյուղացիական տնտեսությունները կստանան 25000 տոննա պարարտանյութ։ Կառավարության որոշմամբ պարարտանյութը բաժանվել է ըստ մարզերի։ Առաջին խմբաքանակը՝ 2800 տոննա, արդեն բաշխվել է ցածրադիր գոտու՝ Արարատի եւ Արմավիրի մարզերին։ Երկրորդ խմբաքանակը՝ 3000 տոննա, կստացվի մարտի 7—8—ին, իսկ երրորդ խմբաքանակը՝ 3200 տոննա, տեղ կհասնի առաջիկայում։ Մինչեւ ապրիլի 10—ը հանրապետության գյուղացիական տնտեսություններն ապահովված կլինեն անհրաժեշտ պարարտանյութով։ Սամվել Գալստյանը տեղեկացրեց, որ պարարտանյութի մեկ պարկը՝ 50 կգ, կարժենա 6000 դրամ, ընդ որում՝ այդ գնի մեջ է նաեւ մինչեւ տվյալ համայնք հասցնելու ծախսը։ Ստացվում է, որ ավելի քան 8000 դրամով ձեռք բերվող պարարտանյութը օգտագործողին է տրամադրվելու 6000 դրամով։ Պակասը սուբսիդավորելու է կառավարությունը։ «Մինչեւ ծրագրի ընդունումը եղել են դեպքեր, երբ որոշ համայնքներում հավաքել են 6500 դրամ։ Տրվել է հանձնարարական այդ գումարները վերադարձնելու համար։ Որոշ համայնքներում արդեն վերադարձրել են»,– ասաց փոխնախարարը։ Նրա հավաստմամբ, այժմ, երբ ծրագիրն ընդունված է, սխալ վճարումը բացառվելու է։ «Թույլ չի տրվելու պետության կողմից ընդունված այս լավ ծրագիրը վարկաբեկել որոշ անհատների կողմից»,–նշեց նա։
Փոխնախարարը գյուղատնտեսության զարգացմանը նպաստող հաջորդ ծրագիրը համարեց դիզելային վառելիքի գնի նվազեցումը։ Նախատեսվել է 12600 տոննա, որն արդեն բաշխվել է բոլոր մարզերին։ Մատակարարումն արդեն սկսվել է։ Ինչպես գիտենք, որոշվել է 1 լ դիզվառելիքը վաճառակետերում գործող 440—450 դրամ գնի փոխարեն տրամադրել է 350 դրամով։ Այս ամսի 1—ի դրությամբ գյուղացիական տնտեսություններին է մատակարարվել 1350 տոննա դիզվառելիք։ Ներկրումը եւ բաշխումը շարունակվում է։ «Ինչպես տեսնում եք, հաջորդական այս լավագույն ծրագրերը երաշխիք են, որ գյուղատնտեսության ոլորտում բեկում մտցնենք եւ սակավահող մեր հանրապետությունում կարողանանք մեզ անհրաժեշտ գյուղմթերքների արտածավալների աճ ապահովել»,–ասաց Սամվել Գալստյանը։
Պատասխանելով հարցին՝ փոխնախարարն ասաց, որ պարարտանյութի բաշխումը կատարվում է 1 հա–ին 300 կգ հաշվարկով։ Այս հաշվարկը հիմնված է երեք տարվա տվյալների միջին թվի վրա, եւ հաշվարկները ցույց են տալիս, որ նախատեսված 25000 տոննա պարարտանյութը բավարար է ինչպես բազմամյա տնկարկները, այնպես էլ աշնանը կատարված ցանքսերը պարարտացնելու համար։ Ասաց նաեւ, որ քննարկվում է պարարտանյութերի տեղական արտադրությունը Վանաձորի քիմպրոմում կազմակերպելու հարցը։
Մեկ այլ հարցի կապակցությամբ փոխնախարարը նշեց, որ հաշվեկշռով այսօր Հայաստանն ունի 449,2 հազար հեկտար վարելահող, որից 2011թ. օգտագործվել է 286 հազար հեկտարը, ինչը մտահոգող է։ Անդրադառնալով գյուղատնտեսական տեխնիկայի ներկա անբավարար վիճակին՝ փոխնախարարը նշեց, որ ներկայումս բանակցություններ են ընթանում ՌԴ–ի եւ Բելառուսի հետ՝ համապատասխան տեխնիկա ձեռք բերելու (հատկապես հատիկահավաք կոմբայններ) համար։ Ի՞նչ վիճակում է այսօր հակակարկտային պաշտպանության համակարգը ՀՀ–ում։ Փոխնախարարի տեղեկացմամբ, 2011թ. վերջի տվյալներով հանրապետությունում տեղակայված է եղել 118 կայանք, ինչը շատ հեռու է բավարար լինելուց։ Կառավարության ծրագրով այս տարի կտեղակայվի եւս 35—ը՝ ԱԻ նախարարության միջոցով։ Քննարկվում է արդի տեխնոլոգիաներով կայանքներ ձեռք բերելու հարցը։
«ՀՀ»–ի հարցին, թե ի՞նչ վիճակում է հանրապետությունում նաեւ ոչ ավանդական մշակաբույսերի մշակմանն անցնելու գործընթացը, ինչպե՞ս է հայաստանցի հողագործն ընդունում նորին անցնելու՝ նախարարության հորդորը, Սամվել Գալստյանը հետեւյալ պատասխանը տվեց. «Սովորաբար, նորը միշտ էլ դժվար է ընդունվում։ Այդուհանդերձ, այսօր ՀՀ–ում մենք արդեն լուրջ որակական փոփոխություններ ենք արձանագրում հատիկաընդեղեն մշակաբույսերի ցանքատարածությունների ավելացման գործում։ Մինչեւ վերջին տարիները ոլոռի, ոսպի, սիսեռի պահանջարկի 60—65 տոկոսը ներկրվում էր։ Վերջին տարիներին դրանց ներկրման ծավալները նվազել–հասել են 40—43 տոկոսի։ Փոխարենը հանրապետության տարբեր մարզերում դրանց մշակումն ավելացել է։ Ավելացել է նաեւ նոր բանջարեղենի տեսակների մշակումը։ Փորձնական շրջանում դրանք մեզ մոտ լավագույն կողմերով են դրսեւորում իրենց եւ բավական բարձր արժեք ունեն շուկայում։ Անհրաժեշտ, պահանջարկ ներկայացնող կենդանական կամ բուսական մթերքի արտադրությամբ պետք է զբաղվել, եթե դրա պահանջարկը հանրապետությունում կա»։ hhpress.am
Պետրոս ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ
Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 277 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2019