ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 29.03.2024, 16:52
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Մարտ » 23 » ԵԱՀԿ—ն պատրաստ է դիտորդական առաքելությանը /Դիտորդները կհետեւեն ԱԺ ընտրություններին եւ կտան համապատասխան եզրակացություն/
17:47
ԵԱՀԿ—ն պատրաստ է դիտորդական առաքելությանը /Դիտորդները կհետեւեն ԱԺ ընտրություններին եւ կտան համապատասխան եզրակացություն/

ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակը (ԵԱՀԿ ԺՀՄԻԳ) սկսում է մայիսի 6—ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին դիտորդական իր առաքելությունը։ Հայաստանը, որպես ԵԱՀԿ անդամ, հրավիրել է ԺՀՄԻԳ—ին՝ հետեւելու ընտրություններին։
Առաքելությունը, որը ղեկավարում է Ռադմիլա Շեկերինսկան, կազմված է 12 երկրներ ներկայացնող 13 միջազգային փորձագետներից, ինչպես նաեւ 24 երկարաժամկետ դիտորդներից, որոնք տեղաբաշխվելու են Հայաստանի ողջ տարածքում։ Բացի այդ, ներգրավվելու են նաեւ 250 կարճաժամկետ դիտորդներ, ովքեր հետեւելու են ընտրությունների ընթացքին եւ հաշվարկման գործընթացին։ Նրանք երկու հոգուց կազմված խմբերով տեղաբաշխվելու են հանրապետության ողջ տարածքում, հետեւելու են ընտրատեղամասերի բացմանը, քվեարկության ընթացքին, քվեաթերթիկների հաշվարկմանը եւ արդյունքների ամփոփմանը։ «Առաքելության ներկայացուցչականության հարցը քննարկվել է կենտրոնական գրասենյակում, ու կողմերը հանգել են այն որոշման, որ Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին համապատասխան եզրակացություն ունենալու համար 274 դիտորդների ներկայությունը բավական է»,–երեկ տեղի ունեցած ասուլիսի ժամանակ նշեց առաքելության ղեկավարը՝ հավելելով, որ ընտրության արդարացիությունն ապահովելու հարցն ընկնում է տեղական իշխանությունների վրա, իսկ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ–ի առաքելությունը նպատակ չունի փոխարինելու իշխանություններին։ «Եկել ենք դիտելու, այլ ոչ խառնվելու ու պարտադրելու։ Մեր դերը սահմանափակվում է նրանով, ինչ լիազորել է մեզ ԵԱՀԿ—ն։ Դիտարկել, գնահատել ու համապատասխան առաջարկներ պատրաստել. սա է լինելու մեր անելիքը»,–ասաց Ռ. Շեկերինսկան։
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ—ի կողմից գործուղված դիտորդները առաջիկա խորհրդարանական ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելիս կլինեն անաչառ, քանի որ ԵԱՀԿ—ի համար ոչ թե արդյունքն է կարեւոր, այլ գործընթացը։ «Մենք դիտարկելու ենք քարոզարշավն ու ընտրությունների լուսաբանումը։ Մեր առաքելությունը ընտրությունների հաջորդ օրը չի ավարտվի, կհետեւենք նաեւ հետընտրական զարգացումներին»։
Առաքելությունը նպատակ ունի գնահատելու ընտրությունների համապատասխանությունը ժողովրդավարական ընտրական գործընթացների սկզբունքներին եւ ազգային օրենսդրությանը։
«Դիտորդական առաքելությունը նպատակ չունի Հայաստանում ոստիկանի պաշտոն ստանձնել. դիտորդների խումբն իրականացնելու է դիտարկում ու տալու է իր ամփոփ եզրակացությունը»,–ասաց առաքելության ղեկավարը։ Անցկացված ընտրությունների վերաբերյալ հայտարարություն հրապարակվելու է ընտրությունների հաջորդ օրը, իսկ վերջնական զեկույցը՝ ընտրական գործընթացի ավարտից երկու ամիս անց։
Ըստ Շեկերինսկայի, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ–ի առաքելությունը Հայաստանում նման է այլ երկրներում իրականացված առաքելություններին, եւ քողարկված դրդապատճառներ դիտորդների թվաքանակի հարցում չկան։ Այն, որ Վրաստանի հետ համեմատած Հայաստան գործուղվող դիտորդների թիվը պակաս է, ոչինչ չի նշանակում։ Թվաբանությունը կապված չէ քաղաքականության հետ։ «Մենք ոչ երկրներներն ենք միմյանց հետ համեմատում, ոչ էլ ընտրությունները։ Մեր նպատակն է գործընթացը գնահատել հավասարաչափ։ Միշտ միեւնույն մեթոդաբանությունն ենք կիրառում, պարզապես յուրաքանչյուր երկիր ունի իր առանձնահատկությունները»,– ասաց նա։ hhpress.am
Լիլիթ ԱՍԱՏՐՅԱՆ


Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 380 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024