Ադրբեջանական APA լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ
Գերմանիայի արտգործնախարար Գիդո Վեստերվելեն, որն այսօր ժամանում է
Ադրբեջան, անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն և Nabucco
գազատարի նախագծի իրագործման խնդրին.
«ԵՄ-ի և Գերմանիայի համար
ռազմավարական մեծ կարևորություն է ներկայացնում «Հարավային գազային
միջանցքի» զարգացումը: Գերմանական ընկերությունները մասնակցում են
Ադրբեջանից դեպի ԵՄ կառուցվելիք նախագծերին՝ լինի դա Nabucco-ն թե
«Անդրադրիատիկ» գազատարը: Կարևոր է, որ Կասպյան տարածաշրջանի գազային մեծ
պաշարները հնարավորություն ունենան փոխադրվելու Եվրոպա: Ինչ
վերաբերում է Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, ապա նախորդ տարի
Գերմանիան առաջատար դեր է խաղացել Բրյուսելում տեղի ունեցած քննարկումները
նախաձեռնելու գործում, որոնք առնչվում էին Ղարաբաղյան հակամարտության
կարգավորման հարցում ԵՄ-ի ներգրավվածության ամրագրմանը: Նախորդ
ամիս ԵՄ-ի արտաքին հարցերով խորհրդի կայացրած եզրակացությունը և Հարավային
Կովկասում ԵՄ-ի հատուկ ներկայացուցչի մանդատը հանդիսանում են լավ բազա՝
նմանատիպ ուժեղացված մասնակցության համար: Այդ մասնակցությունն
ուղղված է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության աջակցելուն ու լրացնելուն,
օրինակ՝ վստահության մթնոլորտ ձևավորելու հարցում: Եկել է Ղարաբաղյան
հակամարտության կարգավորման ժամանակը»:
|