ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 28.03.2024, 18:44
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Մարտ » 24 » ԵՄ-ն Մինսկի խմբում կփոխարինի՞ Ֆրանսիային /Այդ առաջարկով բանաձեւն ընդունել է Եվրախորհրդարանի հանձնաժողովը, սակայն լիագումար նիստում այն կարո/
11:46
ԵՄ-ն Մինսկի խմբում կփոխարինի՞ Ֆրանսիային /Այդ առաջարկով բանաձեւն ընդունել է Եվրախորհրդարանի հանձնաժողովը, սակայն լիագումար նիստում այն կարո/
Եվրախորհրդարանի արտաքին գործերի հանձնաժողովի համոզմամբ, ԵԱՀԿ-ի Մինսկի խմբում Ֆրանսիայի փոխարեն պետք է ներկայացված լինի ամբողջ Եվրամիությունը։
Այդ դրույթը տեղ է գտել հանձնաժողովի այսօր ընդունած բանաձեւում, որը լիագումար նիստում վավերացվելուց հետո կփոխանցվի Եվրահանձնաժողովին` Հայաստանի հետ Ասոցացման պայմանագրի բանակցություններում կիրառվելու համար։
Ստրասբուրգում Եվրախորհրդարանի լիագումար նիստը տեղի կունենա մեկ ամսվա ընթացքում։
Նմանօրինակ փաստաթուղթ հանձնաժողովն ընդունել է նաեւ Ադրբեջանի հետ բանակցությունների համար։
Հայաստանին վերաբերող օրինագիծը կազմել է լեհ պատգամավոր Տոմաշ Պյոտր Պորեմբան։
«Ազատություն» ռադիոկայանի Բրյուսելում հավատարմագրված թղթակից Ռիչարդ Ջոզվիակի փոխանցմամբ, Մինսկի խմբի ֆորմատի փոփոխությունն առաջարկել է Կանաչների կուսակցությունը ներկայացնող օրենսդիր Ուլրիկե Լունաչեկն Ավստրիայից։
«Նա ներկայացրել է լրամշակումը եւ, որքան էլ դա անսպասելի էր ու որքան էլ դրան դեմ էր զեկույցի հեղինակը, լրամշակումն ընդունվել է դրան կողմ տրված քվեների աննշան մեծամասնությամբ»,- ասում է Ջոզվիակը։
Լրամշակմանը հավանություն են տվել օրենսդիրներ հիմնականում սոցիալիստների եւ ազատականների խմբավորումներից, ովքեր ցանկանում են, որ Եվրամիությունը Մինսկի խմբում փոխարինի Ֆրանսիային։
Արդյո՞ք այս լրամշակման ընդունումը նշանակում է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբում Փարիզի դիրքի թուլացում։ Հիշեցնենք, որ ամիսներ շարունակ պաշտոնական Բաքում դժգոհություն է հայտնել ֆրանսիացիների գործողություններից եւ պնդել, թե համանախագահ այդ երկիրը միանշանակ սատարում է Հայաստանին։
Նույն կարծիքն է հայտնել Անկարան, պնդելով, թե ճանաչելով Հայոց ցեղասպանությունը եւ փորձելով քրեականացնել դրա հերքումը, Փարիզը հաստատել է, որ այլեւս անկողմնակալ միջնորդ չի հանդիսանում։
Այս ընդունված փաստաթուղթը կարող է որոշակի ոգեւորություն առաջացնել Անկարայում եւ Բաքվում, սակայն, ինչպես Ռիչարդ Ջոզվիակն է նշում, լիագումար նիստում քննարկման ժամանակ լրամշակումը կարող է մերժվել։
Մեր թղթակցի փոխանցմամբ, նույնիսկ եթե տեղի ունենա անսպասելին եւ Եվրախորհրդարանի լիագումար նիստը հավանություն տա լրամշակմանը, շատ անհավանական է, որ Եվրամիության արտաքին քաղաքականության ղեկավար Քեթրին Աշթոնը ղեկավարվի այդ փաստաթղթով, մանավանդ, որ ֆրանսիացիները հստակ նկատել են տվել, որ մտադիր են պահպանել Մինսկի խմբի համանախագահի կարգավիճակը։
Բանն այն է, որ Եվրախորհրդարանը մեծ դերակատարություն չունի արտաքին քաղաքականության հարցերում։
Մայիսի 6-ին արդար ընտրություններ անցկացնելու, կոռուպցիայի դեմ պայքարելու, օլիգարխիայի խնդիրը լուծելու եւ դեմոկրատական բարեփոխումները շարունակելու մասին փաստաթղթի դրույթները նույնպես ընդունվել են։
Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 431 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024