ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 28.03.2024, 19:31
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Մարտ » 15 » Երեւանում ստեղծվում է երկրում առաջին ազատ տնտեսական գոտին /Ի՞նչ մասնագիտացմամբ է այն գործելու/
18:04
Երեւանում ստեղծվում է երկրում առաջին ազատ տնտեսական գոտին /Ի՞նչ մասնագիտացմամբ է այն գործելու/

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, կառավարությունում վերջերս ընդունված որոշումներից մեկով արձանագրվեց, որ ՀՀ—ում ստեղծվում է առաջին ազատ տնտեսական գոտին (ԱՏԳ), եւ այն ստեղծվում է «ՌԱՕ Մարս» ՓԲԸ—ի եւ «ԵՐՄՄԳՀԻ» ՓԲԸ (նախկին Մերգելյան ինստիտուտ) տարածքներում, եւ այդ գործի մասնավոր նախաձեռնությունը «Սիտրոնիկս Արմենիա» ՓԲ ընկերությանն է, որը եւ այդ գոտու կազմակերպիչն է։ «ՀՀ»—ն արդեն տեղեկացրել է, թե ինչ են իրենցից ներկայացնում նշված երեք ընկերությունները, ներկայացրել է ԱՏԳ—ի միջազգային երկու հաջողված փորձ՝ նշելով, թե Հայաստանն ունի մրցակցային սահմանափակումներ, բայցեւ՝ առավելություններ։
ԽՍՀՄ փլուզումից հետո ՀՀ—ն, ինչպես եւ հետխորհրդային պետությունների մեծամասնությունը, բախվեց տնտեսական օբյեկտիվ բարդությունների. փլուզվում էին ձեռք բերված տնտեսական կապերը եւ իրացման շուկաները, բազմաթիվ կադրեր դառնում էին ոչ պահանջված եւ հեռանում էին երկրից։ Հայաստանի դեպքում այս խնդիրներին հավելվեցին տրանսպորտային շրջափակումը, էներգետիկ ճգնաժամը, բազմաթիվ արտադրությունների փակումը։ Եվ Հայաստանը, որ խորհրդային ժամանակաշրջանում գիտատար եւ բարձր տեխնոլոգիաների արտադրության կենտրոններից մեկն էր համարվում, զրկվեց իր հսկայական ներուժի մեծ մասից։ Արցախյան ազատամարտից տարիներ անց սկսեց քիչ—քիչ քայլեր անել։ Համաշխարհային բանկի տվյալների համաձայն, գիտատար եւ բարձր տեխնոլոգիաների արտահանումը Հայաստանից 2009թ. կազմել է ամբողջ արտահանվող արտադրանքի ընդամենը 3,7%—ը։ Տարածքով համեմատելի այլ երկրների համանման ցուցանիշները կազմել են՝ Սինգապուրինը՝ 49%, Իսրայելինը՝ 23%, Լիբանանինը՝ 7,2%, Դոմինիկյան Հանրապետությանը՝ 5,4%, Սլովակիայինը՝ 5,3%, Սլովենիայինը՝ 6,5%, Էստոնիայինը՝ 10%, Վրաստանինը՝ 2,68% (Վրաստանինը 2008թ. տվյալներն են)։ Մասնագետները չեն հերքում, որ Հայաստանն ունի էական մրցակցային սահմանափակումներ, այդ թվում, օրինակ՝ նավահանգիստների բացակայությունը, փակ սահմանները հարեւան երկրների հետ, բարձր տրանսպորտային ծախսերը։ Սակայն, առանձին դեպքերում, այդ սահմանափակումները կարելի է օգտագործել սեփական մրցունակության բարձրացման համար։ Այս դեպքերում ապրանքների/ծառայությունների բարձրարժեք արտադրությունը այն ռազմավարական առաջնայնությունն է, որին անհրաժեշտ է հետեւել։ Մասնավորապես, սա վերաբերում է բարձր (գիտատար) տեխնոլոգիաների ոլորտի ապրանք/ծառայություններին, նորարարական լուծումներին։ Երկրի մրցակցային առավելությունների շարքում կարելի է նշել նաեւ հարմար աշխարհաքաղաքական դիրքը Ռուսաստանի, Եվրոպայի, Մերձավոր Արեւելքի եւ Ասիայի միջեւ, որակավորված աշխատանքային ռեսուրսների առկայությունը, ավանդաբար եկող ուժեղ գիտական հիմքը։ Ուստի, շատ կարեւոր է թույլ չտալ որակյալ ներուժի անկումը կամ՝ հարկ է «ուղեղների արտահոսքի» դեմն առնել։ Նկատի ունենանք՝ առանց դրա ՀՀ—ն չի կարող զարգացնել իր արտահանման ուղղվածությունը։ Ինչն էլ շղթայաբար, իր հերթին, անհնար է պատկերացնել առանց ներդրումների ներգրավման։ Եվ ներդրումների ներգրավմանը նպաստող միջոցառումների լայն շրջանակներում հատուկ տեղ է հատկացվում տարածքային կառույցներին, որոնք ստացել են ընդհանրացնող ԱՏԳ անվանումը։
Համապատկերում հարց է ծագում՝ ինչպե՞ս Հայաստանում զարգացնել ԱՏԳ—ն, երբ համաշխարհային տնտեսությունում պետությունների միջեւ նկատվում է նաեւ սուր մրցակցություն այլ երկրներից կապիտալ ներդրումների ներգրավման համար տրամադրվող հարկային եւ այլ արտոնությունների ոլորտում։ Այս մրցակցության պայմաններում արդեն արտոնությունների տրամադրումը անհրաժեշտ պայման է, բայց՝ ոչ բավարար։ Բավարար լինելու համար պետք է լուծել գիտատեխնիկական, գիտատեխնոլոգիական եւ այլ խնդիրներ։
Ուրեմն՝ ի՞նչ ենք անելու հայաստանյան ԱՏԳ—ում։ Ընդհանրապես, ԱՏԳ—ները ազգային տնտեսական տարածության մի մասն են, որտեղ կիրառվում է արտոնությունների եւ խրախուսումների հատուկ համակարգ, որը չի կիրառվում երկրի մնացած մասերում։ Ներկայումս արտերկրում առավել լայն տարածում ունի ԱՏԳ—ների սահմանումը (այս ամենի մասին պատմվում է նաեւ «Սինոտրիկս Արմենիա»—ի գործարար ծրագրում)՝ որպես այնպիսի տարածքների, որոնցում տնտեսական կարգավորիչների օգնությամբ եւ առանց մաքստուրքի ռեժիմի ներդրման շնորհիվ խթանվում է օտարերկրյա ներդրումների ներգրավմամբ արտաքին տնտեսական գործունեությունը։
Ելնելով Հայաստանի զարգացման ռազմավարական առաջնահերթություններից՝ ՀՀ կառավարության համար ԱՏԳ—ի ստեղծման հիմնական խնդիրներն ու նպատակներն են՝ 1. մրցունակ արտադրանքի թողարկման նպատակով արտադրական հզորությունների ստեղծման համար ներդրումների ներգրավումը՝ հատուկ, արտոնյալ տնտեսական մեխանիզմների, կայուն օրենսդրական հիմքի, տարբեր կազմակերպչական ընթացակարգերի պարզեցման միջոցով, 2. ազգային տնտեսության գլոբալ մրցունակության բարձրացումը, 3. արտահանման ուղղվածություն ունեցող արտադրանքի ստեղծումը, 4. արտահանման համակարգի տարատեսականացումը՝ բարձր տեխնոլոգիաների արտադրանքի մասնաբաժնի ավելացմամբ, բարձր մակարդակի վերամշակմամբ եւ բարձրարժեք արտադրանքով, 5. բարենպաստ ներդրումային միջավայրի ստեղծումը, երկրի ներդրումային գրավչության բարձրացումը։ Իսկ սոցիալական ոլորտում այդ նպատակներն են՝ նոր աշխատատեղերի ստեղծումը եւ բնակչության զբաղվածության բարձրացումը, աշխատուժի որակավորման բարձրացումը՝ կազմակերպման, կառավարման, ֆինանսների ոլորտներում համաշխարհային փորձի հետազոտման եւ ներդրման հաշվին աշխատանքային եւ մտավոր ներուժի պահպանումն ու զարգացումը, բնակչության եկամուտների ավելացումը։ Գիտատեխնիկական ոլորտում այդ նպատակներն են առաջատար տեխնոլոգիաների ներգրավումը, նորարարական պրոցեսների արագացումը։
ԱՏԳ—ի ստեղծումը «ՌԱՕ Մարս»—ի եւ «ԵրՄՄԳՀԻ»—ի հիմքի վրա թույլ կտա առավելագույնս օգտագործել տվյալ կազմակերպությունների գիտատեխնիկական եւ արտադրական ներուժը, որոնք իրենց ոլորտում ՀՀ—ում լավագույններից են։ Այլ կերպ՝ մեր առաջին ազատ տնտեսական գոտու ստեղծման նպատակն է ԱՏԳ—ում գործունեության համար շահագործողների ներգրավումը եւ ձեռնարկությունների եկամտի ավելացումը, ձեռնարկությունների տարածքի եւ ենթակառուցվածքների արդյունավետ օգտագործումը, ձեռնարկությունների արտադրատեխնիկական բազայի արդյունավետ օգտագործումը, ձեռնարկությունների ենթակառուցվածքների եւ նյութատեխնիկական բազայի զարգացումը։ Այս կամ այն մասնագիտացմամբ ԱՏԳ ստեղծելիս պետք է հաշվի առնել ոչ միայն պետական գերակա ուղղությունները, այլեւ տեղային գործոնները, օբյեկտիվ սահմանափակումները, տարածքի (օբյեկտների) բազան եւ ռեսուրսները, որոնց վրա պլանավորվում է ստեղծել ԱՏԳ—ն, աշխարհաքաղաքական դիրքը եւ այլն։ Օրինակ՝ տրանսպորտային ԱՏԳ—ների համար անհրաժեշտ է տրանսպորտային խոշոր հանգույցի առկայություն։ Իսկ մեր երկրի՝ մինչեւ 2020թ.—ն երկրի արտահանման ներուժի իրացման հեռանկարային ուղղությունների շարքում դերակատարում ունեն բիոտեխնոլոգիաները, դեղագործությունը, ճշգրիտ ճարտարագիտությունը, տեղեկատվական տեխնոլոգիաները։ Այս ճյուղերը ուղղակիորեն կապված են «բարձր» եւ «գիտատար» տեխնոլոգիաների հասկացության հետ, ինչը եւս մեկ անգամ հաստատում է ավելի վաղ բերված փաստարկները՝ կապված երկրի գլոբալ մրցունակությունը հենց այդպիսի տեխնոլոգիաների եւ արտադրության ճանապարհով մեծացնելու հետ։ Հաշվի առնելով այս պարագան՝ ԱՏԳ—ի նախաձեռնողներն առաջարկում են ստեղծել՝ «ՌԱՕ Մարս»—ի տարածքում՝ արդյունաբերա—արտադրական տիպի ԱՏԳ՝ բարձր, գիտատար տեխնոլոգիաների եւ արտադրության (High Tech) զարգացման ռազմավարական ուղղվածությամբ, իսկ «ԵրՄՄԳՀԻ»—ի տարածքում՝ տեխնիկա—կիրառական տիպի ԱՏԳ՝ high—tech ոլորտի նորարարությունների, գիտահետազոտական եւ փորձարարակոնստրուկտորական աշխատանքների եւ ՏՏ զարգացման ռազմավարական ուղղվածությամբ։
Այսպիսով՝ մեր ԱՏԳ—ում գործունեության ուղղվածությունների շարքում կլինեն. 1. էլեկտրոնիկա (էլեկտրոնային սարքեր եւ սարքավորումներ, միկրոէլեկտրոնիկա, թվային տեխնոլոգիաներ), 2. ճշգրիտ ճարտարագիտություն (այդ թվում՝ ճշգրիտ մեքենաշինություն), 3. դեղագործություն եւ բիոտեխնոլոգիաներ, 4. տեղեկատվական տեխնոլոգիաներ, 5. այլընտրանքային էներգետիկա (այդ թվում՝ էներգոխնայողական տեխնոլոգիաներ), 6. արդյունաբերական դիզայն, 7. հեռահաղորդակցություններ (տվյալների/ինֆորմացիայի փոխանցման համար տեխնոլոգիական սարքավորումների, համակարգերի եւ նյութերի նախագծում ու արտադրություն), 8. այլ ուղղություններ բարձր եւ գիտատար տեխնոլոգիաների ոլորտում։
«Սինոտրիկս» ընկերությունը եւ էկոնոմիկայի նախարարությունը վստահեցնում են, որ գործնական քայլեր արդեն արվում են։ hhpress.am
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
Շարունակելի
Նկարում. «ՌԱՕ Մարս»—ի  տարածքում
նախատեսվող ազատ տնտեսական գոտու մակետը։
Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 616 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024