ԱԺ—ի
երիտասարդ խորհրդարանականների «Համագործակցություն» խմբի անդամներն
Արմավիրի մարզում հանդիպել են մարզպետ Աշոտ Ղահրամանյանի եւ մարզի
երիտասարդների հետ, ներկայացրել իրենց գործունեությունը, քննարկել
օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ նախագծերը եւ լսել մարզի
երիտասարդության առաջարկները։ Արմավիրի մարզում երիտասարդներին հուզում էին
սահմանափակ աշխատատեղերի եւ աշխատանքի տեղավորման խնդիրները։ Մարզպետ
Աշոտ Ղահրամանյանը հանդիպման ընթացքում ներկայացրեց մարզի ընդհանուր
բնութագիրը, ուղղվածությունը, կարողությունները, առկա սոցիալական խնդիրները
եւ դրանց լուծման տարբերակները։ «Մենք աշխատում ենք լինել երիտասարդների
կողքին եւ լուծում տալ նրանց խնդիրներին, դուք մեր ապագան եք, եւ ձեր միջից
է դուրս գալու մեր երկրի նախագահը, վարչապետը, եւ դուք եք մեր երկիրը
պահողները»,— հանդիպման ընթացքում նշեց Արմավիրի մարզպետը։ Աննա
Բարսեղյանը երիտասարդական խորհրդարանում ներկայացնում է Արմավիրի մարզը։
«Մենք փորձում ենք վեր հանել երիտասարդներին հուզող խնդիրները, առաջարկել
լուծման տարբերակները»,–ասաց նա։ hhpress.am
Սաթիկ ԻՍԱՀԱԿՅԱՆ
|