ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 23.11.2024, 21:03
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Մարտ » 24 » Երիտասարդական. ԵՄ-ն խթանում է հարաբերությունները Արևելյան գործընկերների հետ
11:41
Երիտասարդական. ԵՄ-ն խթանում է հարաբերությունները Արևելյան գործընկերների հետ

Երիտասարդական. ԵՄ-ն խթանում է հարաբերությունները Արևելյան գործընկերների հետ

2012-2013 թվականներին Եվրոպական հանձնաժողովը ամրապնդելու է Արևելյան գործընկերներության երկրների`Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի հետ համագործակցությունը երիտասարդական ոլորտում` օժանդակելով երիտասարդական քաղաքականության հարցերով զբաղվող պետական գործիչների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կատարելագործմանն ու մեծացնելով երիտասարդական ծրագրերի ֆինանսավորումը տարածաշրջանում:
Միջոցառումները կֆինանսավորվեն Արևելյան գործընկերության երիտասարդական ծրագրի միջոցով (բյուջեն`3 մլն. եվրո), որի շրջանակներում 2012 թվականի երկրորդ կեսին նախադրվելու է Արևելյան գործընկերության երիտասարդական մարզային բաժինը և Եվրոպական միության «Երիտասարդությունը շարժման մեջ» ծրագրի միջոցով:
Նախատեսվում է, որ «Երիտասարդությունը շարժման մեջ» ծրագրի շրջանակներում կֆինանսավորվեն շուրջ 1400 լրացուցիչ ծրագրեր ընդգրկելով շուրջ 21 000 պատանիների ու երիտասարդ աշխատողների երիտասարդական փոխանակման ծրագրերից, կամավորական ծառայություններից և ցանցային գործունեությունների մասնակիցներից: Ֆինանսավորման մեծացման հարցը ենթակա է Եվրոպական հանձնաժողովի պաշտոնական հաստատմանը: Որոշման ընդունումը ակնկալվում է հաջորդ ամսվա ընթացքում:
Ֆինանսավորուման նպատակն է օժանդակել առավելապես վատ պայմաններում գտնվող, գյուղական և քաղաքի լքված վայրերում բնակվող երիտասարդներին: Այլ նպատակների շարքում են տարածաշրջանում երիտասարդներին նվիրված գործունեության վերաբերյալ իրազեկության բարձրացումն ու դրական փորձի փոխանակումը: Նման մոտեցումը հիմնված է Եվրոպական հանձնաժողովի կողմից տարածաշրջանում իրականացված գնահատման վրա:
«Արևելյան գործընկերության 4րդ պլատֆորմի երիտասարդական համաժողովը» տեղի է ունենալու ս.թ. մարտի 26-28ը, Երևանում: Այն հնարավորություն կտա պատանիներին և երիտասարդ աշխատողներին տեղեկություն հավաքել ֆինանսավորման նոր գործիքի և դրանից օգտվելու կարգի մասին: Եվրոպական հանձնաժողովի և տարածաշրջանի կազմակերպությունների հետ համատեղ կազմակերպված այս միջոցառումը միավորելու է շուրջ 100 մասնակիցների:
«Երկխոսությունն ու փոխանակման ծրագրերը Եվրոպական միության, Արևելյան Եվրոպայի և Կովկասի երկրների պատանիների, երիտասարդ աշխատողների և երիտասարդական կազմակերպությունների միջև հանդիսանում են ժողովրդավարությունը կայունությունն ու բարգավաճումն ամրապնդելու երաշխիքը: Նման միջոցառումները նպաստում են` հնարավորություն ընձեռելով, որպեսզի երիտասարդները հանդիպեն, տեղեկացված լինեն և ստեղծենւ գործընկերության մթնոլորտ: Իմ նպատակն է մեծացնել տարածաշրջանի մասնակիցների թիվը երիտասարդների փոխանակման ծրագրերում կամավորական ծառայություններում և վերապատրաստման ծրագրերում` ներգրավելով հատկապես խոցելի երիտասարդական խմբերի ներկայացուցիչների», նշել է ԵՄ Կրթության, մշակույթի և երիտասարդության հանձ¬նա¬կատար Անդռուլա Վասիլիուն:
Միջոցառման մասնակիցները տեղեկություն կստանան նաև, Արևելյան գործընկերության տարածաշրջանում երիտասարդության քաղաքանության վերջին զարգացումների մասին: Արևելյան գործընկերների և «Երիտասարդությունը շարժման մեջ» ծրագրի երկրների` ԵՄ անդամ եկրների, Իսլանդիայի, Լիխտենշտեյնի, Նորվեգիայի, Շվեցարիայի, Խորվաթիայի և Թուրքիայի միջև ծրագրային գործընկերություններ ստեղծելու և արդյունավետ համագործակցության նշանակությունը նույնպես կքննարկվի: 2007 թվականից ի վեր` ավելի քան 11000 պատանիներ և երիտասարդ գործիչներ Արևելյան գործընկերության երկրներից մասնակցել են Եվրամիության «Երիտասարդությունը շարժման մեջ» ծրագրի օժանդակությամբ իրականացվող միջոցառումներում:
Նախապատմությունը՝
«Երիտասարդությունը շարժման մեջ» ծրագիր
ԵՄ «Երիտասարդությունը շարժման մեջ» ծրագիրը (2007–2013թթ.) ֆինանսավորում է երիտասարդ եվրոպացիների և ամբողջ աշխարհում իրենց հասակակիցների ձեռնահասության և հմտությունների զարգացման, ակտիվ քաղաքացիության և հանդուրժողականությանն ուղղված նածագծերը։ Այն հնարավորությունը է ընձեռնում երիտասարդներին գնալ արտասահման և մասնակցել ոչ–ֆորմալ ուսումնառությանն ու միջմշակութային երկխոսության այնպիսի միջոցառումների, ինչպիսիք են եվրոպական կամավոր ծառայությունը, ուսուցումը, աշխատաժողովներն ու ցանցային աշխատանքները։ Այն քաջալերում է բոլոր երիտադարների, հատկապես ավելի քիչ հնարավորություններով երիտասարդների, ներգրավումը։ Ամեն տարի ծրագրում ներառվում են մոտ 150 000 երիտասարդ և երիտասարդ աշխատող։
«Երիտասարդությունը շարծման մեջ» ծրագրի ազդեցության գնահատումը ցույց է տալիս, որ ծրագիրը առանձնահատուկ կերպով ուժեղ է այլ լեզուներով շփվելու, սոցիալական և քաղաքացիական ձեռնահասությունները և նախաձեռնության ու ձեռնարկատիրության զգացողությունը զարգացնելու երիտասարդներին օգնելու հարցում։ «Երիտասարդությունը շարժման մեջ» ծրագրին մասնակցած երիտասարդների մեծ մասը նշում են, որ իրենց մասնակցությունը ծրագրում օգնել է մեծացնելու իրենց աշխատանք գտնելու հնարավորությունները։
Լրացուցիչ ֆինանսական միջոցներ Արևելյան գործընկերության երկրների հետ երիտասարդական համագործակցության համար (Արևելյան գործընկերության երիտասարդական պատուհան)
Ակնկալվում է լրացուցիչ ֆինանսական միջոցներ ուղղել «Երիտասարդությունը շարժման մեջ» ծրագրին «Արևելյան գործընկերության երիտասարդական պատուհանի»՝ Եվրոպական Հարևանության Քաղաքականության Գործիքի միջոցով։
Ֆինանսավորումը հնարավորություն կտա ԵՄ և Արևելյան գործընկերության երկրներից ավելի շատ երիտասարդների սովորել և փորձ փոխանակել միմյանց հետ։ Այն կօգնի նաև երկու կողմերի երիտասարդ աշխատողներին օգտվելու ուսուցման հնարավորությունից և բարելավելու սեփական ձեռնահասությունները՝ աշխատելով երիտասարդների, հատկապես գյուղական և խոցելի քաղաքային վայրերի ամենախոցելի խմբերի երիտասարդների հետ։
Ոչ ֆորմալ ուսումնառության միջոցառումները, որոնք կարող են ֆինանսավորվել՝
Եվրոպական կամավոր ծառայության (EVS) ծևագրեր այն երիտասարդների համար, որոնք անհատապես կամ խմբով մասնակցում են հասարակական, կամավոր աշխատանքների մեկ այլ երկրում մինչև 12 ամսով՝ օգնելով սոցիալական, էկոլոգիական, բնապահպանական, մշակութային և այլ տեսակի ծրագրերի, EVS երկարաժամկետ ուսումնառության փորձ է կամավորների համար և նպաստում է տեղական համայնքներին,
Տարբեր երկրներից երիտասարդների խմբերի երտասարդական փոխանակումներ՝ հանդիպելու և սովորելու միմյանցից՝ օգտագործելով ոչ ֆորմալ ուսումնառության մեթոդները,
Երիտասարդական աշխատանքում և երիտասարդական կազմակերպություններում ակտիվ անձանց ուսուցում և ցանցերի ստեղծում։ Միջոցառումները ներառում են ուսումնական դասընթացներ, սեմինարներ, ուսումնական և ծանոթության այցելություններ, աշխատանքային պրակտիկա և գործընկերության ստեղծում։
«Արևելյան գործընկերության երիտասարդական պատուհանը» կառավարվում է «Երիտասարդությունը շարժման մեջ» ծրագրի երկրներում ստեղծված «Երիտասարդությունը շարժման մեջ» ծրագրի ազգային գործակալությունների և Կրթության, տեսա–լսողական և մշակութային գործադիր գործակալության կողմից։
Ծրագրի առաջարկություններ կարող են ներկայացնել՝
Շահույթ չհետապնդող կազմակերպությունները,
Տեղական և շրջանային պետական մարմինները,
Երիտասարդական ոլորտում եվրոպական մակարդակում ակտիվ մարմինները։
Դիմորդները պետք է օրինական կերպով գրանցված լինեն «Երիտասարդությունը շարժման մեջ» ծրագրի երկրում (ԵՄ անդամ 27 պետություններ, EEA/EFTA երկրներ, Խորվաթիա, Շվեյցարիա, Թուրքիա) կամ Եվրոպական հարևանության երկիր։
Արևելյան գործընկերության երկրների երիտասարդական կազմակերպությունները ուղղակիորեն դիմում են Բրյուսելում Կրթության, տեսա–լսողական և մշակութային գործադիր գործակալությանը։
Դիմումների հաջորդ վերջնաժամկետներն են։
Հունիս 1 և սեպտեմբեր 1, 2012թ. – Կրթության, տեսա–լսողական և մշակութային գործադիր գործակալությանը ներկայացված դիմումների համար։
Մայիս 1 և հոկտեմբեր 1, 2012թ. – «Երիտասարդությունը գործողության մեջ» ծրագրի ազգային գործակալություններին ներկայացված դիմումների համար։
Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 528 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024