ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 19.04.2024, 07:00
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Մարտ » 24 » «Եվրատեսիլ»-ի պատճառով միջազգային կազմակերպությունների եւ լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է հայտնվել Ադրբեջանում մարդու իրավունքների
11:27
«Եվրատեսիլ»-ի պատճառով միջազգային կազմակերպությունների եւ լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է հայտնվել Ադրբեջանում մարդու իրավունքների
Վերջին ամիսներին արեւմտյան լրատվամիջոցները պարբերաբար անդրադառնում են այս թեմային եւ քննարկում, թե որքանով է նպատակահարմար եվրոպական մրցույթի անցկացումը բռնապետական քաղաքականություն որդեգրած  երկրում։
«Նոր կասկածներ են ի հայտ գալիս մրցույթը հյուրընկալելու՝ Ադրբեջանի կարողության վերաբերյալ», - գրում է այսօր բրիտանական «Ինդեփենդենթը» եւ նշում, որ մրցույթից ընդամենը երկու ամիս առաջ իշխանությունները տեղի երաժիշտներին բռնության են ենթարկել ու ազատազրկել՝ նախագահ Ալիեւին քննադատելու համար։
Դեպքը տեղի է ունեցել անցած շաբաթ օրը, Բաքվում ընդդիմության կազմակերպած հանրահավաքի ժամանակ երկու երիտասարդ ադրբեջանցի երաժիշտներ քննադատել են Ալիեւին ու նրա ընտանիքի անդամներին, ինչից հետո դատարանը նրանց տասնօրյա կալանքի է դատապարտել՝ խուլիգանություն կատարելու համար։ Ավելի ուշ երաժիշտները ասել են, որ ազատազրկումից բացի ոստիկանները նաեւ ծեծել են իրենց ու զրկել հարազատների ու փաստաբանների հետ տեսակցելու իրավունքից։
«Զավեշտալի է, որ «Եվրատեսիլ»-ը հյուրընկալելուց  ամիսներ առաջ Ադրբեջանի իշխանությունը ուժ է գործադրում՝ երաժիշտներին լռեցնելու ու ազատազրկելու համար», - այս առթիվ հայտարարել է միջազգային «Ամնեսթի» իրավապաշտպան կազմակերպությունը եւ կոչ արել անկախ հետաքննություն իրականացնել միջադեպի վերաբերյալ։
«Ադրբեջանն այս մրցույթը ընկալում է որպես իր տնտեսական աճն ի ցույց դնելու հնարավորություն եւ միլիոնններ է ներդնում, որպեսզի ամեն ինչ հարթ ու սահուն անցնի», - փաստում է բրիտանական պարբերականն ու ընդգծում, որ դրան հակառակ հետզհետե նոր ու մտահոգիչ փաստեր են ի հայտ գալիս ընդդիմախոսների նկատմամբ Ալիեւի վարչակազմի կիրառած բռնությունների վերաբերյալ։
«Այդ շարքում երաժիշտների հետ կապված միջադեպը վերջիններից մեկն է միայն: Ավելի վաղ այս ամիս համացանցում տարածվել էր «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Խադիջա Իսմայիլովայի ինտիմ կյանքի մասին պատմող տեսանյութը», - գրում է «Ինդեփենդեթ»-ը եւ հիշեցնում, որ լրագրողը հայտնի է հենց Ալիեւի եւ մերձավոր շրջապատի կաշառակերության մասին հաղորդումներով։
Թեմային անդրադարձել է նաեւ «Բիբիսի»-ն, որն, ի դեպ, հաղորդումը սկսել է «Ազատություն» ռադիոկայանի թղթակցի հետ զրույցով:
«Վստահ եմ՝ տեսախցիկը տեղադրել ու տեսանյութը տարածել են կառավարության ներկայացուցչները», - ասել է  Իսմայիլովան եւ զգուշացրել, որ «կագեբեական մեթոդներով» լրտեսության զոհ կարող են դառնալ նաեւ «Եվրատեսիլ»-ի օտարերկրյա հյուրերը։
«Բիբիսի»-ն փաստում է, որ սա առաջին դեպքը չէ, երբ Ադրբեջանում մարդկանց ինտիմ կյանքի մասին պատմող տեսանյութերը օգտագործվում են որպես գործիք՝  ընդդիմախոսներին լռեցնելու համար:
«Մենք հույս ունեինք, որ «Եվրատեսիլ»-ի հետ կապված պատրաստություններն ու միջազգային հանրության ուշադրությունը կընդարձակեր ազատությունները Ադրբեջանում, սակայն իրականում իշխանությունները ավելի մեծ ուժով են ճնշումներ գործադրում», - «Բիբիսի»-ին ասել է միջազգային «Արթիկլ 19» կազմակերպության ներկայացուցիչը։
Կատեգորիա: Տարածաշրջան | Դիտումներ: 496 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024