ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Երեքշաբթի, 19.11.2019, 19:49
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [601]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [462]
Մշակույթ [15]
Հասարակություն [800]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [79]
Զանազան [185]
Քաղաքականություն [628]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Մարտ » 1 » Եզակի ոչ միայն մեր տարածաշրջանում, այլ նաեւ աշխարհում /Աշխատանքային այց Հրազդանի ՋԷԿ–ի 5–րդ էներգաբլոկ/
18:00
Եզակի ոչ միայն մեր տարածաշրջանում, այլ նաեւ աշխարհում /Աշխատանքային այց Հրազդանի ՋԷԿ–ի 5–րդ էներգաբլոկ/


Փետրվարի 29—ին «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ վարչության նախագահ — գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանն աշխատանքային այց է կատարել Հրազդանի ՋԷԿ—ի 5—րդ էներգաբլոկ։
Ներկայումս կայանը գտնվում է փորձարարական արդյունաբերական շահագործման փուլում եւ շարունակում է ՀՀ էներգահամակարգի բեռի կրման գործընթացը՝ համաձայն ՀՀ էներգահամակարգի օպերատորի կողմից սահմանվող ռեժիմների։
Վ. Հարությունյանը եղել է կաթսատուրբինային, քիմիական, էլեկտրատեխնիկական, ջերմային չափումների եւ ավտոմատիկայի արտադրամասերում, կայանի կառավարման ավտոմատացված կենտրոնում, ծանոթացել է աշխատանքների ընթացքին, զրուցել աշխատակիցների հետ։
Նա շնորհակալություն է հայտնել Հրազդան 5—ի անձնակազմին, որը կարճ ժամանակահատվածում եւ մասնագիտական բարձր կարողություններ ցուցաբերելով կարողացել է ավարտին հասցնել էներգաբլոկի արդիականացման ծրագիրը։
«Դժվար է բառերով արտահայտել, թե ինչ աշխատանք է իրականացվել եւ ինչ մեծ նշանակություն ունի էներգաբլոկի շահագործումը մեր էներգահամակարգում։ Շնորհակալություն եմ հայտնում յուրաքանչյուր աշխատակցից եւ հպարտ եմ, որ ձեր ջանքերով կյանքի կոչվեց այս նախագիծը։ Պետք է նաեւ մտածենք մեր մասնագետների կողմից ստեղծված եւ «Հրազդան 5»—ում կիրառված տեխնոլոգիաները պատենտավորելու, մեր աշխատանքի ընթացքում կուտակված փորձն այլ երկրներում կիրառելու ուղղությամբ։ Բացի այդ, անհրաժեշտ է մեր մասնագետների փորձը փոխանցել երիտասարդներին եւ էներգետիկների նոր սերունդ վերապատրաստել»,– նշել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ վարչության նախագահ — գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանը։
2011 թվականի դեկտեմբերի վերջին «Հրազդան—5»—ում իրականացվեց կայանի էներգաբլոկի համալիր փորձարկում, որի ընթացքում բոլոր սարքավորումները 72 ժ. անընդհատ աշխատել են բեռնվածության տակ։ Հրազդանի ՋԷԿ—ի 5—րդ էներգաբլոկը հանրապետության էներգահամակարգին է միացվել 2012թ. հունվարի 18—ին։
Մասնագետների գնահատմամբ, «Հրազդան—5»–ի վերակառուցման համար օգտագործված նորագույն, տեխնոլոգիապես բարդ սարքավորումները, ներդրված ժամանակակից տեխնոլոգիաները, աննախադեպ տեխնիկական լուծումները կառույցը դարձնում են եզակի ոչ միայն մեր տարածաշրջանում, այլ նաեւ աշխարհում։
«Հրազդան —5»–ում տեղադրված է Հայաստանի էներգահամակարգում ամենախոշոր տրանսֆորմատորը, շոգետուրբինի գենարատորը եւ կառուցված է Անդրկովկասում ամենախոշոր երկաթբետոնե փողը, մոնտաժված է «գլխամասային» տեսակի ցածրներուժային շոգեգենարատոր եւ եզակի «չոր» հովացման աշտարակ։ Ներդրված է ջերմային գործընթացների կառավարման նոր սերնդի ավտոմատացված համակարգ։ Էներգաբլոկի շինարարությունն ու արդիականացումն իրականացվել է ռեկորդային ժամկետներում՝ 6 տարում։
Էներգաբլոկի հզորությունը հասցնելով 480 ՄՎտ—ի եւ շահագործելով այն, «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ—ն ծրագրում է մասնաբաժին ապահովել էլեկտրաէներգիայի արտադրության շուկայում։
Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 258 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2019