ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 23.11.2024, 21:01
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Մարտ » 21 » Ֆրանկոֆոնական գարուն՝ Հայաստանում /Մեկնարկում են ֆրանսերեն լեզվին եւ մշակույթին նվիրված միջոցառումները/
17:54
Ֆրանկոֆոնական գարուն՝ Հայաստանում /Մեկնարկում են ֆրանսերեն լեզվին եւ մշակույթին նվիրված միջոցառումները/

Երեկ հրավիրված ասուլիսի ժամանակ Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռենոն Հայաստանում Ֆրանկոֆոնիայի օրերի մեկնարկի մասին հայտարարեց ՀՀ պետական լեզվով։ Այնուհետեւ ֆրանսերենով շարունակեց. «Ֆրանկոֆոնիայի սեզոնն արդեն սկսվել է։ Մենք մեկամսյակի փոխարեն նախընտրում են գործածել սեզոն արտահայտությունը, հատկապես որ որոշակի միջոցառումներ կունենանք նաեւ մայիսին։ Ստացվում է մարտ, ապրիլ, մայիս՝ Ֆրանկոֆոնիայի գարուն։ Այս սեզոնը հրաշալի մեկնարկ ունեցավ եւ հիանալի է ընթանում»։
Ֆրանսերեն լեզվին եւ մշակույթին նվիրված միջոցառումներ կազմակերպելու ավանդույթը ձեւավորվել է ավելի քան 40 տարի առաջ, երբ 1970—ին Նիամեյում ստեղծվեց ներկայիս Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախատիպ «Մշակութային եւ տեխնիկական համագործակցության ասոցիացիան»։ Ֆրանկոֆոնիան որպես շարժում միավորում է 75 պետություն, որոնցից 56—ը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ երկրներ են, 19—ը հանդես են գալիս դիտորդի կարգավիճակով։ Բոլոր այս երկրներում Ֆրանկոֆոնիայի օրը, շաբաթը, մեկամսյակը տոնվում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հովանու ներքո։
Հայաստանում Ֆրանկոֆոնիայի օրը վերածվեց շաբաթի, այնուհետեւ մեկամսյակի։ Մեր հանրապետությունը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը միացել է 2004թ.՝ որպես դիտորդ։ Իսկ 2008թ. Հայաստանին շնորհվեց կազմակերպության ասոցացված անդամի կարգավիճակ։ Այս տարի էլ Կինշասայի գագաթնաժողովի ժամանակ մենք ունեցանք լիիրավ անդամի կարգավիճակ։ Եվ որպես այդպիսին՝ 2012—ին, կարելի է ասել, բավականին ծանրաբեռնված ենք։
«Այս տարի լայն ծրագիր է ներկայացվում ոչ միայն մայրաքաղաքում, այլեւ մարզերում։ Մեկամսյակի շրջանակներում ֆրանկոֆոն դեսպանները դեսպանությունների մակարդակով եւս միջոցառումներ են պատրաստել»,–տեղեկացրեց Հայաստանում Շվեյցարիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Կոնստանտին Օբոլոնսկին։
«Ուզում ենք, որ դեպքերն արձանագրվեն Հայաստանի մշակութային կյանքում։ Ֆրանկոֆոնիայի այս ամիսը մշակութային դրսեւորում է ձեռք բերել»,–վստահեցրեց ՀՀ արտգործնախարարի Ֆրանկոֆոնիայի հարցերով խորհրդական Քրիստիան Տեր—Ստեփանյանը։
Ֆրանկոֆոնիային նվիրված միջոցառումները, մշակութայինից զատ, նաեւ կրթական մեծ նշանակություն ունեն. միջոցներ են ձեռնարկվել հայկական դպրոցներում ֆրանսերենի խորացված ուսուցանման համար։ Բացի այդ՝ Ֆրանսիայի նախագահը Հայաստան կատարած պետական այցի շրջանակներում երկու կարեւոր կետ առաջ քաշեց. Ֆրանսիայում կրթություն ստացող հայ ուսանողների թվի մեծացում եւ Երեւանում ֆրանսիական լիցեյների հիմնում։
«Լիցեյի հիմնումը, ամեն դեպքում, որոշակի ժամանակ է պահանջում։ Պետք է շատ ուշադիր լինել, քանի որ խոսքը մի այնպիսի լավ մշակված ծրագրի մասին է, որը համոզիչ պետք է լինի թե ծնողների, թե երեխաների համար։ Մենք աշխատում ենք հետեւյալ սկզբունքով՝ շտապելը լավ է, բայց գլխովին նետվելը կամ հապաղելը լավ բան չէ։ Արագ կգնանք, բայց պետք է շատ չշտապենք։ Լիցեյների մասով ստույգ ժամկետներ չեմ կարող ասել, բայց այն կլինի մոտ ապագայում»,–հավաստիացրեց ՀՀ—ում Ֆրանսիայի դեսպանը։
Հ. Գ. Այսօր աշխարհի 5 մայրցամաքներում ավելի քան 220 մլն մարդ ֆրանսերեն է խոսում։ 68 մլն—ի համար այն մայրենի լեզու է։ Ֆրանսերենը համարվում է նաեւ համերաշխության եւ մարդու իրավունքների լեզու։ hhpress.am
Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 523 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024