ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 29.03.2024, 10:16
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Մարտ » 24 » Ֆրանսիայի մանդատը ԵՄ-ով փոխարինելու դեպքում շրջանառության մեջ նոր սկզբունքներ կդրվեն. փորձագետ
11:17
Ֆրանսիայի մանդատը ԵՄ-ով փոխարինելու դեպքում շրջանառության մեջ նոր սկզբունքներ կդրվեն. փորձագետ

Ֆրանսիայի մանդատը ԵՄ-ով փոխարինելու դեպքում շրջանառության մեջ նոր սկզբունքներ կդրվեն. փորձագետ

ԵԱՀԿ Մինսկի խմբում Ֆրանսիայի մանդատը ԵՄ մանդատով փոխարինելու մասին վերջին տարիներին շատ է խոսվել և Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նմանօրինակ բանաձևի նախագիծ ներկայացնելը, կարծես, փորձ է՝ իրականացնելու այդ գաղափարը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՌԱՀՀԿ տնօրեն Մանվել Սարգսյանը:
«Գուցե այս հարցում կոնկրետությո՞ւն կա, և փորձում են առաջարկնե՞ր անել: Իհարկե, Եվրամիության մոտեցումները ԼՂ հակամարտության հարցում շատ հեղհեղուկ են: Ինչպե՞ս կարող են կառույցի 27 անդամ երկրներ այսքան նուրբ հարցի շուրջ մեկ ընդհանուր եզրի գալ: Մի խնդիր պարզ է. ԵՄ-ը փորձում է իրականացնել այն ծրագիրը, որ ԼՂՀ-ն իր համար բաց լինի, և ինքն այնտեղ մուտք գործի առանց որևէ խոչընդոտի»,- նշեց նա:
Փորձագետի խոսքով, բանաձևի նախագիծը կյանքի կոչվելով՝ ստատուս քվոյի շուրջ լրջագույն փոփոխություններ տեղի կունենան: «Եթե տարիներ շարունակ խնդրի շուրջ մեկ մոտեցում է եղել, ապա նախագծի ընդունմամբ, հնարավոր է, շրջանառության մեջ դրվեն բոլորովին այլ սկզբունքներ: Միաժամանակ, կարծում եմ, որ հակամարտության կողմերը եվրոպական կառույցից կպահանջեն գործընթացի վերաբերյալ ավելի կոնկրետ նպատակներ ներկայացնել»:
Ամփոփելով՝ Մանվել Սարգսյանը նշեց, որ նախագծին «թթու է նայում» նաև Ադրբեջանը: «Եթե, օրինակ, ԵՄ-ն, առանց Ադրբեջանին հաշվի առնելու, Լեռնային Ղարաբաղում ներկայացուցչություն բացի, պարզ է՝ դա նրան դուր չի գա»,- բացատրեց փորձագետը:
Հիշեցնենք, որ Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը մարտի 22-ին, Հայաստանի վերաբերյալ փաստաթուղթ է ընդունել, որտեղ ի թիվս այլ դրույթների, նշվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կազմում Ֆրանսիան Եվրամիությամբ փոխարինելու անհրաժեշտության մասին: Փաստաթուղթը դեռևս պետք է քվեարկության դրվի Եվրախորհրդարանի լիագումար նիստում, ինչն ամենայն հավանականությամբ տեղի կունենա մեկ ամսից։
Կատեգորիա: Տեսակետ | Դիտումներ: 460 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024