Յակուտ և կորեացի գիտնականները ցանկանում են կլոնավորել Յակուտիայում
հայտնաբերված բրդոտ մամոնտին` նախապատմական կենդանու գենետիկ նյութը
տեղադրելով փղի ձվաբջջի մեջ: Այդ մասին այսօր RIA Novosti-ին հայտնել է
Հյուսիսի կիրառական էկոլգիայի գիտահետազոտական ինստիտուտի
ներկայացուցիչներից մեկը: «Մենք ցանկանում ենք իրագործել սոմատիկ
կլոնավորում` մի քանի հազար տարի առաջ ապրած մամոնտի գենտիկ նյութը
տեղադրելով ժամանակակից փղի ձվաբջջի մեջ: Այնուհետ ձվաբջիջը կտեղադրվի փղի
արգանդի մեջ, որը պտուղը կկրի 22 ամիս ու կարող է ծննդաբերել, հուսով ենք՝
առողջ մամոնտի»,- պատմել է ինստիտուտի ներկայացուցիչը: Նա ընդգծել
է, ոչ մամոնտի գենետիկական թեստը կհավաքվի Յակուտիայում տարեվերջին, ապա
կուղարկվի Հարավային Կորեայի գիտնականներին, որոնք ունեն կենդանիների
կլոնավորման փորձ: Գիտնականների կանխատեսումների համաձայն` եթե
ամեն ինչ գնա իր հունով, ապա կենդանի մամոնտին հնարավոր կլինի կլոնավորել
10-20 տարի հետո:
|